Իմացիր քո սեքսուալությունը՝ ըստ ծննդյանդ ամսաթվի

Like on FB:

Սեքսուալությունը միևնույն ժամանակ և ինքնազգացողություն է, և դիմացինի վրա թողնվող տպավորություն, և՛ ձեր վարկը՝ անկողնում։

Սեքսուալությունը ներդրվում է մարդու մեջ ի սկզբանե ու միայն հազվագյուտ դեպքերում է, որ հնարավոր է ինչ-որ բան փոփոխել դրանում։

Սեքսուալության համար պատասխանատու են առավելապես աստղաբանական ցուցիչներ, սակայն քիչ դեր չի խաղում նաև նումերոլոգիան։

zNews-ը Ձեզ է ներկայացնում սեփական ու այլոց սեքսուալ պոտենցիալը՝ ծննդյան ամսաթվի միջոցով հաշվելու այս ինքնատիպ եղանակը։

Նումերոլոգիական հաշվարկներ

Դուք պետք է իրար գումարեք մարդու ծննդյան ամսաթիվը կազմող տարեթվի, ամսաթվի և օրվա պարզ թվանշանները (1-9), վերցնեք ստացված երեք թվերն ու կատարեք նույն գործողությունն՝ արդեն այդ թվերով։ Այդ կերպ, դուք կստանաք կենսուղու թվանշանը։ Օրինակ, եթե մարդու ծննդյան ամսաթիվը 12.07.1973-ն է, ապա հաշվարկը պետք է անեք հետևյալ կերպ.

1+2=3

0+7=7

1+9+7+3=20=2+0=2

3+7+2=12=1+2=3

Հետևաբար, վերոնշյալ օրինակի պարագայում, կենսուղու թվանշանը 3-ն է։

Այսպիսով, հիմա, երբ Դուք կարող եք հաշվել Ձեր ու Ձեր սիրեցյալի թիվը, Դուք կարող եք ավելի լավ հասկանալ Ձեզ և Ձեր զույգին, ինչպես նաև գտնել երկուսի համար էլ ընդունելի սեքսուալ վարքի մոդել, կամ էլ հակառակը՝ այս թվերի իմացությունը կհուշի Ձեզ դուր եկած ինդիվիդին գրավելու եղանակներ։

*1*

«Մեկերն» առանձնանում են վառ արտահայտված ինքնավստահությամբ, ու շատերը շփոթում են այն սեքսուալության հետ, առաավել ևս, որ, որպես կանոն, նման մարդկանց արտաքինը համապատասխանում է այդ իմիջին. վայրի գազանի գրացիա, գերող հայացք, ակնառու դիմագծեր ու երկրորդական սեռական նշաններ։ Սակայն անմիջականորեն անկողնում նրանք հաճախ էգոիստ են լինում, պահանջում են ուշադրություն իրենց հանդեպ ու ոչնչով չեն փոխհատուցում։ Ընդ որում, այս թվի ներկայացուցիչները իրենք են գերադասում նախաձեռնողականություն դրսևորել ու չեն հանդուրժում, երբ իրենց հուշում են սեքսի մասին ու առավել ևս՝ բացահայտ կերպով ակնկալում են սեքս իրենց հետ։ Նրանց համար սեքսն ընդամենը ևս մի հնարավորություն է՝ դրսևորելու իրենց իշխանությունը շրջապատողների վրա, ուստի այս թվի ներկայացուցիչ կանայք գերադասում են «հեծյալի» դիրքը, իսկ տղամարդիկ իրենց պահում են փադիշահերի պես։

*2*

«Երկուսների» համար կարևորը հոգիների միասնականությունը, հետաքրքրությունների ընդհանրությունն ու հոգեբանական հարմարվետությունն են։ Եթե այս ամենը չկա, ապա նրանց սեքսուալությունն անցնում է ստվերի տակ, իսկ եթե կան, ապա նրանք ունակ են անկողնում իսկական հրավարություն կազմակերպել։ Սակայն այս թվի ներկայացուցիչների սեքսուալությունը ակնառու չէ։ Որպեսզի հասկանաք, թե ինչպես նրանք կդրսևորեն իրենց՝ ինտիմ մտերմության ժամանակ, պետք է հիմնվեք բացառապես սեփական փորձի վրա։ Այնուամենայիվ, որպես կանոն, նրանք նուրբ են, զգայուն են զուգընկերոջ ցանկացած պահանջմունքի հանդեպ ու պաշտում են նախնական քնքշանքները։ Քանի որ նրանց մեծ մասը կինէսթետիկ են, նրանք անպայմանորեն ունենում են սերտ տակտիլ կոնտակտի կարիք։ Ամենից հաճախ, այսպիսի մարդիկ նախապատվություն են տալիս այնպիսի զուգընկերների, որոնք իսպառ զուրկ են մարմնի մազածածկույթից։

*3*

«Երեքներն» անկաշկանդ են ու սիրում են սեքսուալ էքսպերիմենտներ։ Նրանք հաճախ են փոխում զուգընկերների, որովհետև նրանք անընդհատ ինչ-որ նոր բան են ուզում։ Ընդ որում, նրանք երկրպագուների ու երկրպագուհիների պակաս չեն ունենում։ Նրանք ունեն ձգողականություն, կարողանում են գեղեցիկ խոսել՝ անգամ սեքսի ժամանակ ինչ-որ նոր բան առաջարկելիս, ուստի նրանց շատ բան է ներվում, այդ թվում նաև դավաճանություն։ Սակայն հաճախ էլ այս թվի ներկայացուցիչները դառնում են իրենց սեքսուալության գերին, որովհետև ի զոր չեն հարատև և լուրջ հարաբերություններ կառուցել։ Այդ իսկ պատճառով նրանք, ովքեր ուզում են նման մարդկանց կողքին լինեն, պետք է համակերպվեն նրանց սեքսուալ թեթևսոլիկության հետ։ Այս թվի ներկայացուցիչ կանաք թեթևամիտ ու ամպոտ են, իսկ տղամարդիկ հազվադեպ են ամուսնանում, կամ էլ ամուսնանալուց՝ մի քանի անգամ են ամուսնանում։

 

*4*

«Չորսերի» պարագայում սեքսուալությունը միշտ բարդ բան է։ Նրանց համար միշտ առաջնայինը աշխատանքն է, իսկ երկրորդում՝ սեքսի մասին ունեցած իրենց հնամենի պատկերացումները։ Նրանք համարում են, որ սեքսը զուտ սերունդը շարունակելու միջոց է։ Սակայն, եթե պատանեկության տարիներին նրանց ըմբոստությունը հաղթահարում է արգելանքներն ու կարծրատիպերը, այս թվի ներկայացուցիչները կարող են «ձեռքից գնալ» ու փորձել ոչ միայն ինտիմ հարաբերություններում ամեն հնարավոր բան, այլև բոլոր հնարավոր զուգընկերներին։ Ընդ որում, եթե այդքանով հանդերձ, նրանք գոնե մեկ անգամ հիասթափություն ապրեն, ապա կվերադառնան այն սկզբունքներին, որոնք ձևավորվել էին նրանց մոտ՝ հարազատների ազդեցության ներքո։ Այսինքն, նրանք նորից դառնում են պահպանողական ու խիստ չափավորում են սեքսը։ Որպես կանոն, այս թվի ներկայացուցիչները սեքսուալ արտաքին գրավչություն չեն ունենում։ Բացի դրանից, նրանք այդքան էլ հմուտ չեն լինում անկողնում։

*5*

5 թվի ներկայացուցիչներն անասելի սեքսուալ են թե՛ արտաքնապես, թե գործնականում։ Նրանք հարուստ փորձ են ունենում ու ինտիմ մտերմությունից իսկական հաճույք են ստանում։ Նրանց առանց չափազանցնելու կարելի է անվանել «սեքս-գուրմաններ», բայց նրանք հավատարմությամբ աչքի չեն ընկնում։ Այս մարդիկ անդադար նոր զգացողություններ են փնտրում, ուստի, հագենալով մի զուգւընկերից, նրանք միանգամից դուրս են գալիս նոր որսի։ Իսկ եթե իր գործունեության բնույթով «Հինգը» շատ է ճամփորդում է, ապա ամեն քաղաքում, որտեղ նա հաճախ է լինում, նա սիրուհի կամ սիրեկան է ունենում։ Հինգերը նաև հակված են մեկանգամյա օգտագործման զուգընկերներ ունենալուն, իսկ նրանց մեջ մեծ է բիսեքսուալիստների թիվը, ու հենց այս թվի ներկայացուցիչներն են առավել հաճախ սեքսուալ հարաբերություններ ունենում այլ ազգերի ու ռասսաների ներկայացուցիչների հետ։

*6*

Այն մարդկանց համար, ում կենսական թվանշանը 6-ն է, սեքսը և ճիպոտ է, և կոնֆետ։ Որպես կանոն, նրանք արտաքնապես բավականին սեքսուալ են ու հաջողությամբ օգտվում են դրանից։ Սակայն դա դեռ չի խոսում նրա մասին, որ նրանք շահախնդրության հետևից են ընկնում։ Պարզապես նրանց համար կարևոր է, որպեսզի իրենց կյանքում ամեն ինչ լինի ներդաշնակ, ու եթե նրանց զուգընկերը չի հիասթափեցնում նրանց, ապա իր պարգևն է ստանում, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով զուգընկերը հիասթափեցնում է 6-ին, ապա նա զրկում է զուգընկերոջն իր մարմնից։ Ընդ որում, այսպես են վարվում թե՛ տղամարդ վեցերը, թե՛ կանայք։ Փոխարենը, նրանք երբեք չեն դավաճանի իրենց սիրած մարդուն, քանի որ համարում են, որ դա ավելի ցածր է իրենց արժանապատվությունից։ Բացի դրանից, նրանք բավականին զզվող են ու իրենց մոտ թողնում են միայն նրանց, ում ամբողջությամբ վստահում են։

*7*

7-երը չունեն վառ արտահայտված սեքսուալություն, զուգընկեր ընտրելիս էլ առաաջնորդվում են ոչ թե մագնետիզմով ու տվյալ մարդուց եկող ֆլյուիդներով, այլ նրա այլ առավելություններով ու հատկապես ինտելեկտով։ Նրանց ամենաէրոգեն գոտին ուղեղն է։ Ուստի կիրքը նրանց համար կասկածելի ինչ-որ բան է։ Նրանք հակառակ սեռի ներկայացուցիչներին ընկալում են խելքով, այլ ոչ թե մարմնի այլ մասերով։ Փոխարենը, նրանք բավականին հավատարիմ են, ու եթե անգամ այլ կողմ է ուղղված լինում նրանց հայացքը, ապա դա զուտ տեսական հետաքրքրասիրություն է։ Դավաճանելը նրանց համար բավականին բարդ է։ Յոթերի մոտ անասելի զարգացած է ուշադրությունը, ու նրանք միշտ վերլուծում են սիրելի մարդուն, ուստի թաքցնել նրանցից դավաճանության փաստը գրեթե անհնար է։

*8*

Ութերին բարդ է սեքսուալ մարդ անվանել։ Նրանք գրավում են այլոց իրենց սոցիալական ստատուսով, նյութական վիճակով, բիզնես վարելու ունակությամբ ու փող աշխատելու հմտությամբ։ Ի դեպ, նման մարդկանց էլ գրգռում են այնպիսիք, ովքեր ունեն իշխանություն ու հիանալի կարիերա են կառուցել։ Կանայք ընտրում են սեքսուալ զուգընկերներ ունևոր մարդկանց թվից, իսկ տղամարդկանց գրավում են գործնական ջիղ ունեցող կանայք։ Սակայն արդար չէր լինի ասել, որ ութերը սեքս չեն սիրում։ Սիրում են, այն էլ ինչպես։ Պարզապես նրանց մոտ այն ըստ կարևորությամբ կանգնած է աշխատանքից ու ներդրումներից հետո, ու եթե նրանց գլուխը խառը չէ ինչ-որ հերթական պրոյեկտով, ապա նրանք պարզապես կարող են ֆանտաստիկ լինել անկողնում։ Ափսոս, որ նման վիճակ նրանց մոտ հազվադեպ է լինում։

*9*

9 թվի ներկայացուցիչները ոչ այնքան սեքսուալ են, որքան ռոմանտիկ։ Նրանց համար կարևոր է տրամադրվածությունը, մթնոլորտը, զուգընկերոջ հետ հոգևոր մտերմիկությունն ու ներդաշնակությունը։ Միայն սրանց առկայության դեպքում է, որ ինները կարողանում են թուլանալ ու հաճույք ստանալ սեքսից։ Նրանք հազվադեպ են սեքս ունենում առաջին ժամադրությունից հետ, որովհետև նրանց ժամանակ է պետք՝ զուգընկերոջը ճանաչելու ու սովորելու համար։ Եթե նրանք զգում են, որ զուգընկերը նվիրված է իրենց, ապա պարուրում են նրան իրենց քնքշանքով ու հավատարմությամբ։ Ինչ վերաբերվում է արտաքին սեքսուալությանը, ապա այն կա, բայց ամեն մեկը չէ, որ կարողանում է այն ընկալել։ Կոպիտ ասած, իննին կարելի է սկսել ուզել հենց առաջին հայացքից ու հավատարիմ մնալ նրան երկար տարիներ, բայց կարող է լինել նաև այնպես, որ սուր վանում զգաք ու էլ երբեք չվերանայեք մոտեցումը։

Սեքսուալությունը, որը մարդու մեջ ներդրված է, նումերոլոգիական ցուցիչները մնում են նրա հետ ողջ կյանքի ընթացքում, սակայն եթե Ձեզ ինչ-որ բան ձեռք չի տալիս, ապա կարելի է դիմակ հագնել ու նոր ոճ փորձարկել։ Կարևորը՝ չհակասել Ձեր էությանը, այսինքն, եթե Դուք զգում եք, որ Ձեզ հարմարավետ չէ ուրիշի դեր խաղալը, ապա պարզապես հավատարիմ մնացեք Ձեր բնույթին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
16 բան, որ դու պարբերաբար պետք է անես քո ամուսնու համար
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր
Հետույքների 4 տեսակ, որոնք կարող են շատ բան պատմել տերերի մասին

Latest

Հոլանդական դիետա. մինուս 4 կգ` 7 օրում
Թեստ ամենագետների համար
Որոնք են իմաստուն և խելացի կանանց տարբերությունները
Առավոտյան ո՞ր ախտանիշներն են վկայում լյարդի խնդիրների մասին
Մարդկանց միայն 20%-ն է կարողացել անցնել այս ինտելեկտուալ թեստը
Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել արգանդի քաղցկեղը
Բազմակողմանի զարգացա՞ծ եք արդյոք. ինտելեկտուալ թեստ
Ի՞նչ պետք չէ խնդրել ձեր տղամարդուց
Թեստ․ Ես ասեմ դարձվածքով, դու՝ մեկ բառով