Եթե նկատել եք, որ ձեր դեմքի մաշկի վրա ի հայտ են եկել մանր կնճիռներ, ապա zNews-ի առաջարկած քսուքը ձեզ համար է:
Այս քսուքը կհարթեցնի անգամ ամենախնդրահարույց մաշկը:
Քսուքն ամբողջովին բնական բաղադրիչներից է կազմված, չափազանց հեշտ է պատրաստվում և մեկ շաբաթում հարթեցնում է կնճիռները:
Հուշո՛ւմ
Քսուքը բավական երկար է ներծծվում, այդ իսկ պատճառով քսեք քնելուց 2 ժամ առաջ:
Առաջին արդյունքը կնկատեք արդեն իսկ 3-րդ օրը:
Պատրաստելը չափազանց հեշտ է:
Բաղադրություն
- Ձվի կես դեղնուց
- 2 թ/գ նշի յուղ
- 1 թ/գ ծովի կերակրի աղ
- 2 թ/գ երիցուկի թուրմ (1 ճ/գ չոր խոտի վրա 200 մլ ջուր լցրեք, թողեք թրմվի 15-20 րոպե)
- 5 թ/գ մեղր
- 2 թ/գ կոսմետիկ վազելին
Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները լավ խառնեք:
Քսուքը պահեք սառնարանում:
Նուրբ մերսող շարժումներով քսուքը քսեք դեմքին, թողեք մնա 30 րոպե, ապա մաքրեք ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ