Ուղիղ աղու քաղցկեղ. անհանգստացնող նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել

Ուղիղ աղին աղեստամոքսային համակարգի մաս է կազմում: Հաստ և ուղիղ աղիներում ավարտվում է մշակված սննդանյութերի ներծծումը: Ինչպես գրում է steptohealth.ru կայքը, հաճախ ուղիղ աղու քաղցկեղը հիվանդության վաղ փուլերում առանձնահատուկ նախանշաններ չի ունենում: Այդ պատճառով կարևոր է իմանալ դրա դրսևորումների մասին, պարբերաբար ախտորոշիչ թեստեր անցնել, եթե հիվանդության նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն ունեք: Որոշ երկրներում այս հիվանդությունը մահացության հիմնական պատճառներից մեկն է: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ դրա բուժման արդյունավետության ցուցանիշները ևս բարձր են, հատկապես այն դեպքում, երբ հիվանդությունն ախտորոշվում է ժամանակին: Վաղ ախտորոշումը և ճիշտ բուժումը կենսական կարևոր նշանակություն ունեն:

Ուղիղ աղու քաղցկեղ և ռիսկի գործոններ

Գոյություն ունեն գործոններ, որոնք մեծացնում են ուղիղ աղու քաղցկեղի առաջացման հավանականությունը.

• 60-ից բարձր տարիք
• պոլիպներ աղիներում
• աղիների քրոնիկական խանգարումներ
• սխալ սնունդ` կարմիր մսի և երշիկեղենի, վնասակար յուղերի և ռաֆինացված մթերքների բարձր պարունակությամբ
• ծխախոտ և ալկոհոլ
• դիաբետ
• նստակյաց կենսակերպ
• ավելորդ քաշ:

Հիմնական նախանշաններից մեկը կարող են լինել փոփոխություններն աղիների աշխատանքի ռեժիմում: Հիվանդը հանկարծակի կարող է սկսել դիարեայով տառապել` չնայած նրա սննդակարգն ու սնվելու ոճը չեն փոխվել: Այսպիսի խնդիրները ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել որովայնի հատվածում ցավերի, առանց պատճառի թուլության և հյուծվածության, քաշի նվազման:

Ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել

Չնայած նշված նշանները վախեցնող են, պետք է հիշել, որ դրանք կարող են այլ, ոչ այդքան վտանգավոր խնդրի հետևանք լինել: Այդ է պատճառը, որ ժամանակին մասնագետի օգնությանը դիմելն այդքան կարևոր է: Աղիների հետ կապված ցանկացած խնդրի պետք է հատուկ ուշադրություն դարձնել, եթե ունեք բարեկամներ, ովքեր հաստ կամ ուղիղ աղու քաղցկեղով են տառապել, կամ, եթե ավելի վաղ ձեզ մոտ քաղցկեղի որևէ ձև է ախտորոշվել:

Սնունդը` որպես պրոֆիլակտիկա

Ճիշտ սնվելով՝ կարող եք կանխարգելել քաղցկեղի առաջացումը: Աղիների հետ կապված խնդիրների պրոֆիլակտիկայի գործում կարող է օգնել բջջանյութը: Այն մեծ նշանակություն է ունենում աղիների մաքրման գործում` կանխարգելելով տոքսինների կուտակումը, որոնք արդյունքում հայտնվում են արյան մեջ: Կարևոր է, որպեսզի սննդակարգում ընդգրկված լինեն որքան հնարավոր է շատ մթերքներ, որոնք հարուստ են բջջանյութով.

• մրգեր և բանջարեղեն
• հատիկավորներ
• լոբազգիներ
• ընդեղեն և սերմեր
• սունկ
• ծովամթերք:

Հավելումներ քաղցկեղի կանխարգելման համար

• կալցիում
• վիտամին D
• վիտամին B9
• մագնեզիում
• սելեն (լուսնածին):

Ուշադրություն: Այս հավելումները պետք է ընդունել միայն բժշկի հսկողության ներքո՝ հատկապես այն դեպքերում, երբ առողջության հետ կապված այլ խնդիրներ ունեք և դեղեր եք ընդունում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ինչպես պատասխանել, երբ ձեզ վիրավորում են
5 մթերք, որոնք երեխաներին ավելի խելացի են դարձնում
Դեմքով ճանաչեք էս սրիկային… Մարիամ Ադամյանը լուսանկար է հրապարակել (Photo)
Ինչպե՞ս է գրասենյակային աշխատանքը ազդում նյութափոխանակության վրա
Թեստ՝ ամենաուշադիրների համար․ Ո՞ր խոզուկն է տարբերվում մնացածից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Սեքսի համար իդեալական օրն ու ժամը
Թեստ․ Լա՞վ գիտես հայերեն ուղղագրություն, դե փորձի՛ր մեզ հետ ստուգել գիտելիքներդ
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
ԹԵՍՏ, որը 10/10 արդյունքով կանցնեն միայն «Քայլող Վիքիպեդիաները»
Ահա այն սնունդը, որն առաջացնում է ագրեսիվ քաղցկեղ
Թեստ․ Գտի՛ր բառի նշանակությունը
Փորկապությունը կապված է երիկամների հիվանդությունների հետ. այս հին մեթոդը կօգնի լավացնել մարսողություն

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«8 տարեկան էի, երբ մայրս չկար, մորական տատիկիս խորհրդով հայրս նորից է ամուսնացել». Գրիգոր Դանիելյան
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ինչպես պատասխանել, երբ ձեզ վիրավորում են
Թեստ․ Գտեք այն կատվին, որը տարբերվում է մնացածից
«Երբ նշանված էի, իմացա, որ իմ ամենամոտ ընկերուհին ինձ դավաճանել է ապագա ամուսնուս հետ». Անահիտ Սիմոնյան (Photo)
5 մթերք, որոնք երեխաներին ավելի խելացի են դարձնում
Դեմքով ճանաչեք էս սրիկային… Մարիամ Ադամյանը լուսանկար է հրապարակել (Photo)
Ինչպե՞ս է գրասենյակային աշխատանքը ազդում նյութափոխանակության վրա
Թեստ՝ ամենաուշադիրների համար․ Ո՞ր խոզուկն է տարբերվում մնացածից