6 մեծ սխալ, որոնք անում են 50-անց կանայք

Like on FB:

50 տարեկանը հիանալի տարիք է աշխատանքը շարունակելու, ճանապարհորդելու և կյանքը վայելելու համար:

Այս ամենը կարելի է անել, եթե ճիշտ հետևել առողջությանը և չանել հետևյալ լուրջ սխալները:

Միջին տարիքը կանանց որոշ առողջական խնդիրներ է բերում, սակայն դրանցից ոչ մեկը չի կարող ձեզ խանգարել անել այն, ինչ դուք ցանկանում եք:

Սակայն գոյություն ունեն մի շարք բաներ, որոնք ցանկալի է չթույլատրել այդ տարիքում:

1. Չի կարելի անտեսել սրտի առողջությունը

Սրտային հիվանդություններն ամենատարածվածն են կանանց մահացության դեպքերում: Սրտի և անոթների հետ խնդիրները առաջանում են սովորաբար վնասակար սովորություններից՝ ծխելուց, ճարպակալումից, ֆիզիկական վարժությունների բացակայությունից:

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ 50-ից հետո կանանց սիրտը մարդու բիոլոգիական տարիքից 5 տարի ավելի մեծ վիճակում է գտնվում: Լավ նորությունն այն է, որ դադարեցնել վնասակար սովորությունները երբեք ուշ չէ: Իհարկե օրգանիզմին արդեն հասցված է վնաս, սակայն ապացուցված է, որ դրական փոփոխությունը՝ մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ավելորդ քաշի կորուստը, ծխել դադարելը, օգտակար են սրտի համար՝ անկախ տարիքից:

Նաև պետք է չմոռանալ հետևել զարկերակային ճնշմանը, արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակին:
Խնդիրների պրոֆիլակտիկան և դրանց վաղաժամ հայտնաբերումը կօգնեն մնալ ակտիվ և առողջ:

2. Չի կարելի անտեսել մենոպաուզայի նշանները

Կանանց ամենամեծ սխալներից մեկն այն միտքն է, որ պետք է սովորել ապրել մենոպաուզայի նշանների հետ՝ հոսքերի, ճնշման տատանման, սեռական հարաբերությունների ժամանակ անհարմարավետության զգացողության:

Ապացուցված է, որ կարճաժամկետ հորմոնալ թերապիան կարող է օգնել: Սակայն նրանց համար, ովքեր դեմ են այս մեթոդին, կան նաև այլ տարբերակներ, ինչպիսին են թուլանալը և հիպնոսը, ինչպես նաև դեղեր միզապարկի հետ կապված խնդիրների դեպքում:

3. Չի կարելի հրաժարվել սեքսից

Այո, սեքսով զբաղվելու հաճախականությունը տարիքի հետ նվազում է, սակայն վերջերս կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ 75-85 տարեկան զույգերն ամիսը 2-3 անգամ զբաղվում են սեքսով:

4. Չի կարելի մտածել, որ դուք պարտադիր կչաղանաք

Այն պնդումը, որ տարիքի հետ մարդը չաղանում է, իրոք, միֆ է: Այո, օպտիմալ կազմվածք պահպանելու համար այս տարիքում ավելի շատ ջանքեր են պարտադիր, արագ նիհարել ինչպես երիտասարդ տարիքում չի ստացվի:

Դա բացատրվում է նրանով, որ մենոպաուզայի ժամանակ մկանային և հորմոնալ փոփոխությունների պատճառով նվազում է նյութափոխանակության արագությունը:

Եթե դուք սնվում և մարզվում եք նույն կերպ ինչպես 30 տարեկանում, դուք միևնույն է կարող եք քաշ հավաքել: Կանայք չեն ցանկանում այդ մասին լսել, սակայն դա կենսաբանություն է: Բժիշկները խորհուրդ են տալիս 50-անց կանանց օրական 30 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին: Հարկավոր է նաև փոխել սննդակարգը՝ ուտել ավելի շատ մրգեր, բանջարեղեն և սպիտակուցներով հարուստ սննունդ:

5. Չի կարելի կորցնել «նպատակի զգացողությունը»

Մեր նպատակներն ապահովում են կյանքի կառուցվածքը: Թոշակի անցնելուց հետո այս զգացմունքի կորուստը հաճախ բերում է առողջության վատթարացմանը:

Դա չի նշանակում, որ մինչև կյանքի վերջ դուք պետք է փորձեք փոխել աշխարհը, ավելի շուտ դուք պետք է իմաստ գտնեք ամենօրյա կյանքի մեջ՝ զբաղվեք այգեգործությամբ, նոր լեզու սովորեք:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ տարիքում նպատակների առկայությունը նվազեցնում է մտավոր խնդիրներ ունենալու հավանականությունը:

6. Չի կարելի անտեսել նոր հետազոտությունները

Շատերը սովորեն հետևել ճնշմանը և արյան մեջ շաքարի մակարդակին, սակայն հենց հերթը գալիս է ավելի լուրջ հետազոտություններին, մարդիկ սկսում են անտեսել դրանք:

Նույնիսկ, եթե դուք չեք արել կաթնագեղձերի մամմոգրամմա, ապա պարտադիր պետք է դա անել: 50-ից հետո բժիշկները խորհուրդ են տալիս դա անել տարին երկու անգամ:

Չի կարելի անտեսել սեփական առողջությունը և այդ ժամանակ կյանքը կլինի վառ ու հետաքրքիր:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր
16 բան, որ դու պարբերաբար պետք է անես քո ամուսնու համար
Չխորտակվող կղանք․ ե՞րբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել

Latest

ԹԵՍՏ. «Մտքի մարզում»
«Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է տղամարդուն և հեռացնում աղը այն ամենից, ինչ տղամարդն է ասում իրեն». Արաբական իմաստություններ` բարոյականության ոսկե կանոններ
5 պատճառ, ըստ որոնց կինը կորցնում է տղամարդու նկատմամբ հարգանքը
Հոլանդական դիետա. մինուս 4 կգ` 7 օրում
Թեստ ամենագետների համար
Որոնք են իմաստուն և խելացի կանանց տարբերությունները
Առավոտյան ո՞ր ախտանիշներն են վկայում լյարդի խնդիրների մասին
Մարդկանց միայն 20%-ն է կարողացել անցնել այս ինտելեկտուալ թեստը
Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել արգանդի քաղցկեղը