
Ննջասենյակում մենք սովորաբար ավելի զգայուն ենք արտաքին ազդակների հանդեպ:
Ուստի հոգեբանները և սեքսոլոգները խորհուրդ են տալիս մի փոքր «խաղալ» սենյակի գույների և ինտերյերի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարգավորեք սեքսուալ կյանքը:
Ահա թե ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանները.
Մեծ սեքսուալ պոտենցիալով օժտված մարդկանց խորհուրդ է տրվում ննջասենյակում օգտագործել բաց կանաչ գույնի տարրեր, որոնք կօգնեն հանգստացնել էմոցիաներն ու զսպել սեքսուալ ախորժակը:
Ամաչկոտ և էրոտիկ էքսպերիմենտներից վախեցող մարդիկ կարող են օգտագործել զմրուխտագույն անկողնային պարագաներ, քանի որ զմրուխտագույնը կարող է գրգռել սեքսուալ երևակայությունը և համարձակություն հաղորդել:
Երբ զուգընկերներից մեկը զգում է, որ պարզապես ուժ չունի սեքսով զբաղվելու համար, կարելի է կախել մանուշակագույն վարագույրներ կամ փռել մանուշակագույն գորգ: Փորձեք նաև սիրային խաղերի ժամանակ միացնել կարմիր երանգով լամպ, և այդ ժամանակ ձեր ուժերը կվերականգնվեն:
Ֆիզիկական աշխատանքով զբաղվողներին խորհուրդ է տրվում օգտագործել կանաչ անկողնային սպիտակեղեն:
Եթե զբաղվում եք մտավոր աշխատանքով, ապա խորհուրդ է տրվում, որ սենյակում գերակշռի երկնագույնը:
Եթե զուգընկերներից մեկը դժգոհ է իր կառուցվածքից, ապա պետք չի ննջասենյակում օգտագործել նարնջագույն տարրեր, քանի որ այս գույնը գրգռում է ախորժակը:
Եթե սենյակում գերակշռի մուգ ոսկեգույնը, էմոցիոնալ կապը կորցնող մարդկանց մոտ կարող է հարաբերությունները կարգավորելու շանս լինել:
Այն ամուսիններին, ովքեր չեն կարողանում լեզու գտնել, խորհուրդ է տրվում, որ սենյակում գերակշռի սպիտակ գույնը կանաչ տարրերով և կենդանի ծաղիկներով:
Ամենօրյա շոյանքներից հոգնած զուգընկերներին խորհուրդ է տրվում, որ ննջասենյակում գերակշռի մանուշակագույնը: Այն կօգնի մտերմությունն ավելի հոգևոր դարձնել:
Հաճախակի վիճող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել մուգ կարմիր, նարնջագույն և բաց դեղին գույներից և նախապատվությանը տալ մուգ կապույտ և մուգ դեղին գույներին:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ