Ինչ է կատարվում օրգանիզմում սեքսի ընթացքում և ինչով է այն օգտակար

Like on FB:

Արդյո՞ք մտածել եք այն մասին, թե սեքսի ընթացքում ինչ է կատարվում օրգանիզմում:

Ինչպես է հնարավոր, որ սեքսից հետո կինը սիրահարվի իր զուգընկերոջը, իսկ տղամարդը շարունակություն ցանկանա:

Փորձենք պատասխանել այս հարցերին:

Սեքսի ընթացքում ի՞նչ է կատարվում օրգանիզմում

Գիտնականներն ապացուցել են, որ սեքսի ընթացքում կնոջ օրգանիզմում երջանկության օքսիտոցին հորմոն է արտադրվում:

Այն հարկավոր է սեռական զուգընկերների հոգեբանական պաշտպանվածությունը նվազեցնելու և միմյանց հանդեպ փոխվստահություն ձեռք բերելու համար:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ այդ հորմոնն ավելի շատ է արտադրվում: Այդ պատճառով էլ կինն այդքան հեշտ է սիրահարվում իր սեռական զուգընկերոջը:

Իսկ ահա ուժեղ սեռի ներկայացուցիչների վրա այս հորմոնն այլ կերպ է ազդում, այն միայն բավարարվածության զգացում է բերում: Սեքսի ընթացքում տղամարդը նաև դոպամին հորմոն է ստանում, որը պատասխանատու է բավարարվածության համար: Այժմ հասկանալի է, թե ինչու է տղամարդը սեքսից հետո շարունակություն ուզում, իսկ կինը՝ պարզապես սիրահարվում:

Ի՞նչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում սեքսի ժամանակ

Հարկավոր է առանձին ուշադրություն դարձնել այն գործընթացներին, որոնք կատարվում են կնոջ օրգանիզմում:

Ապացուցված է, որ կնոջ շրթունքների վրա 100 անգամ շատ նյարդ կա, քան մատների բարձիկների: Եվ հետո համբույրի ընթացքում կնոջ գլխուղեղում նյութեր են արտադրվում, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Դրանք նաև բարձրացնում են հորմոնների մակարդակն ու կնոջ սեքսուալությունը:

Սեքսոլոգները համոզված են` կնոջ օրգազմի բանալին թուլանալն է: Այլ խոսքերով՝ սեռական մեծ բավարարվածություն ստանալու համար կինը պետք է գլխից հանի ավելորդ մտքերն ու փորձի թուլանալ:

Տղամարդու համար հոգեբանական այդ ասպեկտն այնքան էլ կարեւոր չէ: Նրա համար գլխավորը ֆիզիկական խթանումն է:

Սեքսի օգտակարությունը

1. Օրգազմն անմիջապես արգելափակում է ուղեղին հասնող ցավի ազդանշանները: Այսպիսի արդյունքը կարելի է համարել բարձր չափաբաժնով ցավազրկող ընդունելու հետ:

2. Կանոնավոր սեքսը խթանում է ուղեղի բջիջների աճը, որոնք պատասխանատու են հիշողության և սովորելու համար: Սեքսի ընթացքում արյունը հասնում է գլխին, որն էլ ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Այդ պատճառով սեռական հարաբերությունը մարդուն խելացի է դարձնում:

3. Կրքոտ և ակտիվ սեքսի ընթացքում այրվում են ավելորդ կալորիաներն ու գոտկատեղի սանտիմետրերը: Սեքսը լավագույն մարզանքն է:

4. Օրգազմը կանոնավորում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը: Բացի այդ` մարզվում են թոքերն ու սիրտ-անոթային համակարգը:

5. Սեքսի ամենամեծ դրական կողմն այն է, որ այն մեզ երջանիկ է դարձնում: Լիարժեք ու որակյալ ինտիմ կյանքը նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանն ու ինքնավստահությանը, ինչպես նաև բարձրացնում է տրամադրությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Կյանքի ուժը սեռական էներգիայի մեջ է. Ի՞նչ անել և ինչի՞ց սկսել
ԹԵՍՏ. Գիտե՞ք՝ նշված տարբերակներից որ ձևն է ճիշտ
Նշաններ, որ ավելորդ քաշը էստրոգենի բարձր մակարդակի հետևանք է
Այս նշանները վկայում են, որ օրգանիզմին չի բավականացնում կալցիումի մակարդակը
ԹԵՍՏ. Ստուգեք Ձեր հնարամտությունը

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց