6 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել ցավը սեռական ակտի ժամանակ

Like on FB:

Վիճակագրական տվյալներով՝ սեռական ակտից հետո կամ դրա ընթացքում ցավոտ զգացողություններն ի հայտ են գալիս կանանց 20%-ի մոտ, ինչը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով:

Ամերիկացի սեքսապաթոլոգ Լորի Ուոթսոնն առանձնացրել է այդ պատճառներից մի քանիսը, որոնք առավել հաճախ են հանդիպում:

Մասնագետի խոսքով՝ սեռական ակտից հետո ցավոտ զգացողությունների հիմնական պատճառներից մեկը կնոջ բավականաչափ գրգռված չլինելն է: Բանն այն է, որ սեռական գրգռման դեպքում կնոջ արտաքին սեռական օրգաններն ուռչում են, իսկ հեշտոցը բնական քսուք է արտազատում, ինչը պաշտպանում է տհաճ զգացողություններից: Այս բնական պաշտպանական մեխանիզմների բացակայության դեպքում հեշտոցի հյուսվածքները չորանում են, ինչն էլ դառնում է տհաճ շփման և անգամ պատռվածքների պատճառ:

Ցավոտ զգացողությունները կարող են պայմանավորված լինել նաև անցանկալի հիշողություններով: Եթե սեռական ակտը տհաճ հիշողություններ է առաջացնում, կինը կարող է անգիտակցաբար կծկել փոքր կոնքի մկանները, ինչի հետևանքով էլ ցավոտ զգացողություններ են առաջանում: Բացի այդ, բավական հաճախ ցավի ու տհաճ զգացողությունների պատճառ է դառնում նաև առնանդամի մեծ չափը:

Սեռական ակտից հետո ի հայտ եկող ցավոտ զգացողությունների մյուս տարածված պատճառն էստրոգեն հորմոնի մակարդակի նվազումն է, ինչի հետևանքով հեշտոցային հյուսվածքները բարակում են: Նման դեպքերում զույգերը հաճախ դադարում են սեքսով զբաղվել, մինչդեռ հազվադեպ սեռական ակտերը հանգեցնում են հեշտոցի ապաճման:

Ցավի պատճառ կարող է դառնալ նաև վեստիբուլիտը, որը բնորոշվում է հեշտոցի առջևի հատվածի զարգացող բորբոքային գործընթացով: Վեցերորդ տարածված պատճառը, մասնագետի խոսքով, վագինիզմն է, որի դեպքում կինն ինքնաբերաբար կծկում է հեշտոցի մկանները: Այս խանգարման դեպքում կինը վախենում է ոչ միայն սեռական ակտից, այլև գինեկոլոգիական ստուգումներից և հիգիենիկ տամպոնների գործածությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչու են մաշկի վրա կարմիր խալեր հայտնվում
11 կանացի «թերություններ», որոնք մագնիսի պես ձգում և խելքահան են անում տղամարդկանց
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Յուրի Շատունովի կյանքի վերջին րոպեները. բացառիկ կադրեր (Video)
16 բան, որ դու պարբերաբար պետք է անես քո ամուսնու համար
Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Քաշի ավելացման, մազաթափության, առատ քրտնարտադրության, հոդացավերի, հոգնածության, անքնության գլխավոր մեղավորը
Հյութ, որը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. գիտնականներ

Latest

Ուշադրություն․ 7 նշան, որ օրգանիզմին չեն բավարարում պրոտեինները
10 կարևոր նշան, որոնք դուք տեսնում եք երազում
Սիրային ցնցող սովորույթներ ամբողջ աշխարհից
ԹԵՍՏ․ Ո՞վ է Մերիի ամուսինը
Աշակերտի հարցից երիտասարդ ուսուցչուհին ամոթից կարմրեց. նրա պատասխանից ողջ դասարանը «կչկչում էր»․․․
Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց
Տղանե՛ր, մտապահեք այս տեքստը․ այս խոսքերով դուք կարող եք գերել ցանկացած կնոջ․․․
ԹԵՍՏ․ Ուղեղի մարզում իսկական գիտունների համար
Ուշադրություն. 12 նշան, որ երիկամները նորմալ չեն աշխատում