Ցիստիտը լուրջ հիվանդություն է, որի դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին՝անհրաժեշտ բուժման նշանակման համար:
Սակայն այս հիվանդության բուժումը կարող է ավելի արդյունավետ լինել այն ժողովրդական բժշկության բաղադրատոմսերի հետ համատեղելու դեպքում:
zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի բաղադրատոմս, որոնք կնպաստեն ցիստիտի բուժմանը:
Այս բաղադրատոմսերի գլխավոր բաղադրիչը նեխուրի սերմերն են, որոնց հակաբորբոքային ազդեցությունն օգնում է արդյունավետ կերպով ազատվել հիվանդությունից:
1-ին բաղադրատոմսը.
Նեխուրի սերմերի ոգեթուրմը պատրաստելու համար հարկավոր է թրմել դրանք սպիրտի մեջ՝ 1:10 հարաբերակցությամբ (10 գրամ սերմերը 100 մլ սպիրտի մեջ): Սերմերը հարկավոր է լցնել ապակյա տարայի մեջ, ավելացնել սպիրտը, փակել կափարիչն ու թրմել 1-2 շաբաթ որևէ մութ վայրում: Օգտագործելուց առաջ թուրմը քամել, իսկ սերմերը մզել:
Նեխուրի սերմերի ոգեթուրմը շատ ուժեղ ազդեցություն է ունենում, ուստի այն հարկավոր է ընդունել փոքր քանակությամբ (20-25 կաթիլ ոգեթուրմը խառնել 50-100 մլ ջրին): Այս դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել օրական մինչև 5 անգամ ուտելուց 30 րոպե առաջ:
2-րդ բաղադրատոմսը.
50 գրամ մանրացրած սերմերին ավելացնել կես լիտր օղի և թրմել 2 շաբաթ՝ պարբերաբար տարայի պարունակությունը թափահարելով: Ստացված դեղամիջոցն ընդունել ուտելուց կես ժամ առաջ՝ 20-30 կաթիլ (խառնել ջրին):
3-րդ բաղադրատոմսը.
Մեկ թեյի գդալ նեխուրի սերմերը սրճաղացով մանրացնել ու փոշի դարձնել, ավելացնել 1 բաժակ եռման ջուր և թրմել 15 րոպե: Պատրաստ լինելուն պես թուրմը քամել և ընդունել օրական 3 անգամ 1/3 բաժակ նախաճաշից ու ճաշից կես ժամ առաջ, ինչպես նաև քնելուց առաջ:
4-րդ բաղադրատոմսը.
Մեկ թեյի գդալ սերմերը մեկ ժամ թրմել մի բաժակ եռման ջրում և ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ կես բաժակ:
5-րդ բաղադրատոմսը.
Նեխուրի սերմերը մանրացնել ու փոշի դարձնել, այնուհետև օրական 4-5 անգամ ուտելուց 20 րոպե առաջ ընդունել ստացված զանգվածից 1 թեյի գդալ: Բուժման կուրսը տևում է մեկ ամիս, սակայն ծանր դեպքերում այն կարելի է կրկնել 2-3 շաբաթ տևողությամբ դադարից հետո:
6-րդ բաղադրատոմսը.
30 գրամ սերմերը սրճաղացով մանրացնել, ավելացնել 0.5 լիտր եռման ջուր, դնել տաք գոլորշու վրա և եռացնել մինչև մնա հեղուկի կեսը: Եփուկը քամել և ընդունել մեկական ճաշի գդալ ուտելուց մեկ ժամ հետո: Բուժման կուրսը տևում է 1-2 ամիս:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին