Կոկորդում խորխն ու փակված քիթը հազի և շնչառական խնդիրների ամենատարածված պատճառն է։
Չնայած, որ այս խնդիրը կյանքին չի սպառնում, բայց ամեն դեպքում ազդում է կյանքի որակի վրա։
zNews-ը այսօր մի քանի բնական միջոց է առաջարկում, որոնք կօգնեն արագ կերպով թոքերից վերացնել խորխը։
Մեղր և լիմոն
Սա հզոր միջոց է իր հակասնկային և հակամանրէային հատկությունների շնորհիվ։
- 1 ճ.գ. օրգանիկ մեղր
- 2 ճ.գ. լիմոնի հյութ
Խառնեք այս բաղադրիչներն իրար և կերեք օրական երեք անգամ։
Կոճապղպեղ
Կոճապղպեղն անկասկած ամենահզոր հակամանրէային և հակավիրուսային միջոցն է։
Բաղադրությունը
- 2 բաժակ ջուր
- 1 թեյի գդալ պղպեղ
- 6-7 կտոր կոճապղպեղ
- 1 ճ.գ. մեղր
Պատրաստման եղանակը
Տաքացրեք ջուր և ավելացրեք պղպեղն ու կոճապղպեղը, երբ այն եռա։ Կաթսայի կափարիչը մի քանի րոպեով փակեք։ Հանեք կրակից և թողեք սառչի։ Հետո ավելացրեք մեղրը։ Խմել ամեն օր 2-3 բաժակ։
Քրքում
Սա նույնպես հզոր հակամանրէային և հակաբորբոքային հատկություններով օժտված համեմունք է։
Բաղադրությունը
- 1 բաժակ տաք ջուր
- ½ թ.գ. աղ
- 1 թ.գ. քրքում։
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչները և օրական մի քանի անգամ դրանով ողողեք կոկորդը։ Այն շատ արագ կվերացնի խորխը և կբուժի շնչուղիների ցանկացած վարակ։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին