Սեքսի ութ առողջարար հատկությունները

Like on FB:

«Սեքսը բնության մի մասն է: Իսկ ես բնության հետ համահունչ եմ ապրում», – ասում էր հեռուստաէկրանի լեգենդ Մերիլին Մոնրոն:

Հանրահայտ դերասանուհին միգուցե տեղյակ չէր, որ պարզապես բնության բաղադրիչը լինելուց բացի, սեքսը նաեւ առողջարար հատկություններով է աչքի ընկնում:

Եթե, իհարկե, որեւէ մեկին պատճառ է հարկավոր՝ ակտիվ սեռական կյանք վարելու համար, նկատում է NewsMax Health-ը:

Ամեն դեպքում, սավանների միջեւ «գալարումը» կարող է հետեւյալ օգտակար հատկանիշները առաջարկել.

Երիտասարդ տեսք

Էդինբուրգի թագավորական հիվանդանոցի գիտահետազոտական խմբերից մեկի անդամների համոզմամբ, կանոնավոր սեսքը մարդուն իրական տարիքից տասը տարով երիտասարդ տեսք հաղորդելու հատկությամբ է օժտված: Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ 40-50 տարեկան այն տղամարդիկ, որոնք առավել երիտասարդ տեսք ունեն, տարիքային խմբին ներառված՝ սեռական միջին ակտիվությամբ աչքի ընկնող մասնակիցների հետ համեմատությամբ, 50 տոկոսով առավել հաճախ՝ շաբաթական երեք անգամ են սեքսով զբաղվում:

Երեւույթի պատճառն այն է, որ սեքսը արյան շրջանառությունը արագացնելու, աճի հորմոնների եւ ցավազրկող հատկությամբ աչքի ընկնող էնդորֆինի արտազատում խթանելու, ճարպեր վառելու եւ սթրեսը նվազեցնելու հատկություն ունի, ինչը երիտասարդ տեսքի ապահովման նախադրյալ է համարվում, նշում է դոկտոր Դեյվիդ Ուիքսը:

Սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցում

Ինչպես 20 տարիների վերագրվող բժշկական տվյալների վերլուծություն իրականացրած բրիտանացի գիտնականներն են պնդում, շաբաթական առնվազն երկու անգամ սեքսով զբաղվող տղամադիկ՝ առավել նվազ ակտիվություն (ամսական մեկ անգամից էլ քիչ) ցուցաբերողների հետ համեմատությամբ, սրտի մահացու կաթվածի զոհը դառնալու տեսանկյունից, կիսով չափ փոքր ռիսկի են ենթարկվում: Մեկ այլ հետազոտությամբ էլ պարզվել է, որ կանոնավոր սեքսը, միմյանց հետ ապրող զուգընկերների պարագայում, արյան առավել ցածր դիաստոլիկ ճնշման կարող է հանգեցնել:

Սթրեսի նվազեցում

Արեւմտյան Շոտլանդիայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ սթրեսին նախընթաց երկու շաբաթների ընթացքում սեքսով զբաղված մարդիկ առավել հեշտությամբ են ծանր իրավիճակին հարմարվում, քանի որ սեռական հարաբերության ընթացքում արտազատվող հաճույքի հորմոնները՝ էնդորֆինները, դինորֆիններն  ու էնկեֆալինները, ինչպես նաև օքսիտոցինը սթրեսից եւ դեպրեսիայից պաշտպանելու ներուժ ունեն:

Երկարակեցություն

Բելֆաստի թագավորական համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամների համոզմամբ, շաբաթական առնվազն երկու անգամ սեքսով զբաղվող տղամադիկ՝ առավել նվազ ակտիվություն (ամսական մեկ անգամից էլ քիչ) ցուցաբերողների հետ համեմատությամբ, վաղաժամ մահանալու տեսանկյունից, կիսով չափ փոքր ռիսկի են ենթարկվում: Երեւույթի պատճառը երիտասարդացում խթանող DHEA հորմոններն են, որոնց արտազատումն առավելապես սեքսի ընթացքում է նկատվում:

Սեռական կարողությունների պահպանում

55-75 տարեկան տղամարդկանց շրջանում իրականացված հետազոտության արդյունքում ֆինն գիտնականները պարզել են, որ կանոնավոր սեքսը առավել բարձր տարիքում սեռական կարողությունների պահպանման կարող է հանգեցնել: Շաբաթական մեկ անգամից էլ քիչ հաճախականությամբ սեքսով զբաղվող մարդկանց, առնվազն մեկ անգամ սավանների արանքում “գալարվողների” հետ համեմատությամբ, էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման կրկնակի բարձր ռիսկ է սպառնում: Իսկ չափազանց բարձր սեռական ակտիվությամբ աչքի ընկնող տղամարդկանց մոտ, որոնք շաբաթական առնվազն 3 անգամ են սեռական հարաբերությունների տրվում, ռիսկի՝ 400 տոկոսով ցածր ցուցանիշ է գործում: Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ շաբաթական մեկ անգամ սեքսով զբաղվող տարեց կանայք, սեռական հարաբերություններից ձեռնպահ մնացողների հետ համեմատությամբ, էստրոգենի կրկնակի բարձր բաղադրությամբ են աչքի ընկնում, ինչը նշանակում է, որ նրանց մոտ անհարմար սեքս հրահրող հեշտոցային հյուծման երկու անգամ ցածր ռիսկ է գործում:

Իմունային համակարգի խթանում

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գործող Ուիլքսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ կանոնավոր սեռական կյանք վարող մարդիկ (շաբաթական մեկ կամ երկու անգամ) հակամարմնի A իմունոգլոբուլինի (IgA) առավել բարձր մակարդակով են աչքի ընկնում: IgA-ն օրգանիզմ ներթափանցած մանրէների եւ վիրուսների դեմ առաջնային պայքար մղելու, մրսածության ու գրիպի զարգացումն արգելափակելու եւ այդ կերպ իմունային համակարգի լարման աստիճանն ու աշխատանքային ռեժիմի ինտենսիվությունը մեղմելու նպատակ է հետապնդում: Շաբաթական առնվազն մեկ անգամ սեքսով զբաղվող մարդկանց մոտ IgA-ի՝ 30 տոկոսով բարձր մակարդակ է նկատվում:

Հաճելի վարժություններ

Սեքսը եւս ֆիզիկական վարժության տեսակ է եւ կարող է, մեկ սեսիայի ընթացքում, մինչեւ 250 կալորիայի սպառման պատճառ դառնալ: Բացի սրտանոթային համակարգի համար առողջարար ազդեցությունից, ինչպես նաեւ մեջքի, ազդրերի եւ նստատեղի մկանների տոնուսավորումից, կանանց պարագայում սեքսը կարող է կոնքի հատակի մկանների ամրապնդման միջոց ծառայել՝ միզաթափության դեմ պայքարի համար:

Ցավազրկում

Գլխացավը պետք է ոչ թե սեքսից հրաժարվելու պատրվակ ծառայի, այլ, ընդհակառակը՝ անկողին շտապելու դրդապատճառ դառնա: Ինչպես Գերմանիայում գործող Մունստերի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են պարզել, միգրենով տառապող հիվանդների կեսից ավելին գտնում է, որ սեքսը կարող է ցավազրկման միջոց ծառայել: Նույն եզրահանգմանը նաեւ Հավարային Իլինոյսի համալսարանի գիտաշխատողներն են հանգել: Երեւույթի պատճառն այն է, որ օրգազմի պահին մարդու օրգանիզմում ցավազրկող հատկություններով աչքի ընկնող հորմոններ՝ օքսիտոցիններ եւ էնդորֆիններ են արտազատվում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
16 բան, որ դու պարբերաբար պետք է անես քո ամուսնու համար
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր
Հետույքների 4 տեսակ, որոնք կարող են շատ բան պատմել տերերի մասին

Latest

Հոլանդական դիետա. մինուս 4 կգ` 7 օրում
Թեստ ամենագետների համար
Որոնք են իմաստուն և խելացի կանանց տարբերությունները
Առավոտյան ո՞ր ախտանիշներն են վկայում լյարդի խնդիրների մասին
Մարդկանց միայն 20%-ն է կարողացել անցնել այս ինտելեկտուալ թեստը
Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել արգանդի քաղցկեղը
Բազմակողմանի զարգացա՞ծ եք արդյոք. ինտելեկտուալ թեստ
Ի՞նչ պետք չէ խնդրել ձեր տղամարդուց
Թեստ․ Ես ասեմ դարձվածքով, դու՝ մեկ բառով