Ամռանը հարկավոր է սննդակարգ ներառել տանձ:
Այս միրգն օգնում է ամրացնել իմունային համակարգը, ինչպես նաև բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի առողջության վրա:
Տանձը դրական ազդեցություն է ունենում լեյկոցիտների արտադրության վրա:
Տանձը նաև պղինձ է պարունակում, որն օգնում է ավելի սննդարար նյութերի յուրացմանը:
Այս միրգը հարուստ է նաև պեկտինով, որը բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի և երիկամների աշխատանքի վրա:
Այն խթանում է մթերքի վերամշակման արդյունքում կուտակված տոքսինների դուրսբերումն օրգանիզմից:
Տանձն օգնում է նաև մաքրել օրգանիզմը:
Այն հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք հագեցածության զգացում են հաղորդում, կանխարգելում չափից շատ ուտելու ցանկության առաջացումը:
Դա նշանակում է, որ այն կարող են օգտագործել նաև մարդիկ, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Այս մրգից պատրաստված մուրաբան կարող է օգնել երիկամների հիվանդությամբ և ցիստիտով տառապողներին:
Աշնանը հիվանդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս լուրջ ուշադրություն հատկացնել սննդակարգին՝ դրանում ներառելով առողջ մթերք:
Օգտագործեք սոխ, կաղամբ, բրոկոլի, խնձոր:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ