Գիշերային քրտնարտադրությունը՝ 9 հիվանդության ազդանշան. ուշադիր եղեք

Գիշերային քրտնարտադրությունը լուրջ անհարմարություն է պատճառում և կարող է վկայել տարբեր խնդիրների մասին:

Headinsider.net-ի հաղորդմամբ՝ եթե խնդիրը քրոնիկական բնույթ է ստանում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Դաշտանադադար: Գիշերային քրտնարտադրությունը հաճախ նկատվում է հորմոնալ փոփոխությունների արդյունքում: Դաշտանադադարի ընթացքում կարող են նկատվել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ տրամադրության կտրուկ փոփոխություններ, առատ քրտնարտադրություն, դեպրեսիա:

Տհաճ խնդրից խուսափելու համար հարկավոր է հարմար պայմաններ ստեղծել՝ ջերմաստիճանը պետք է սովորականից ցածր լինի, քնելուց առաջ ցանկալի է սառը լոգանք ընդունել, հագուստ կրել, որը մաշկին շնչելու հնարավորություն է տալիս:

Թթվային ռեֆլյուքս: Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությանը բնորոշ է ստամոքսի կամ տասներկումատնյա աղիի պարունակության հետհոսքը դեպի կերակրափող, ինչն ուղեկցվում է մի շարք խնդիրներով: Գիշերային ժամերին անհարմարության զգացումն առավել զգալի է դառնում, հիվանդությունը կարող է ուղեկցվել քրտնարտադրությամբ:

Ապնոէ: Քնի ընթացքում շնչառության ժամանակավոր դադարը կարող է ուղեկցվել մի խումբ խնդիրներով: Կարող է նկատվել նաև առատ քրտնարտադրություն, որը լրացուցիչ անհարմարություն է պատճառում մարդուն: Հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաև ազատվել ավելորդ կիլոգրամներից, հրաժարվել ծխախոտից և ալկոհոլային խմիչքից:

Հիպերթիրեոզ: Առատ քրտնարտադրությունը հաճախ է հանդիպում, երբ վահանաձև գեղձը չափից շատ է հորմոններ արտադրում: Խնդրի հայտնաբերման ու բուժումը սկսելու արդյունքում առատ քրտնարտադրությունը սովորաբար անցնում է:

Հիպոգլիկեմիա: Առատ քրտնարտադրությունը կարող է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ նվազման հետևանք լինել: Հարկավոր է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Դիմեք մասնագետի օգնությանը:

Տուբերկուլյոզ: Գիշերային քրտնարտադրությունը կարող է տուբերկուլյոզի նախանշաններց մեկը լինել: Տուբերկուլյոզի դեպքում նկատվում են նաև հազ, տենդ, մարմնի քաշի նվազում:

Լիմֆոմա: Օնկոլոգիական հիվանդություն, որը կարող է նաև առատ քրտնարտադրության պատճառ դառնալ: Ուշադրություն դարձրեք մյուս ախտանշաններին՝ ախորժակի կորուստ, քաշի նվազում, հոգնածություն, թուլություն:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ: Հիվանդության զարգացման սկզբնական շրջանում նկատվում են հոգնածություն, ուժեղ գլխացավեր, ցան, առատ քրտնարտադրություն: Հիմնական ախտանշաններից են համարվում նաև լիմֆատիկ հանգույցների բորբոքումը, սարսուռը, քաշի նվազումը:

Դեղամիջոցների ընդունում: Գիշերային քրտնարտադրությունը կարող է դեղամիջոցների կողմնակի ազդեցություն լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․