Արմինեի մահից հետո տեսա ամուսնուն՝ Վահեին, ու շոկ ապրեցի…

Ֆեյսբուքյան օգտատեր Նարե Սարգսյանը գրառում է արել, որում նշել է, որ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահից օրեր անց փողոցում պատահաբար հանդիպել է հաղորդավարուհու ամուսնուն՝ Վահե Խաչատրյանին:

Նա մասնավորապես գրել էր հետևյալը. «Տեսա ու շոկ ապրեցի, Վահեն խայտառակ վատ ու անգույն տեսք ուներ, կոտրված, թոռոմած, վիշտն աչքերում»:

Ըստ օգտատիրոջ՝ երբ տեսել է, որ Վահեն այդքան վատ է, իր մեջ հույս է արթնացել, որ սեր կա և լավ տղամարդիկ դեռ կան:

Հիշեցնենք, որ Արմինեն մահացել է մայիսի 9-ին: Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։

Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել է վերջինիս մահը։

Հավելենք նաև, որ Արմինեն և Վահեն ամուսնացել էին նախորդ տարի՝ հոկտեմբերին: Վահեն գրեթե բոլոր հարցազրույցներում խոստովանում էր, թե որքան է սիրում կնոջը: Նա սիրո խոստովանություն էր արել նաեւ «Women’s club»-ի բեմից: Նշենք, որ նախքան ամուսնությունը Վահեն Արմինեին նկարահանման ժամանակ ամուսնության առաջարկություն էր արել:

Հիշեցնենք, որ Արմինեի մահից հետո համացանցում բուռն քննարկվում էր Արմինեի «Քաղցած չէին սպասում»-ում հնչեցրած մտքերից մեկը: Հաղորդման շրջանակներում Արմինեին հարց էր հնչել՝ ինչ կաներ, եթե հանդիպեր Աստծուն: Նա պատասխանել էր. «Կասեի՝ կարող ենք կրկնել մի հատ էլ… Ու հաշիվը: Անդադար վերջին տարիներին մտածում եմ՝ սա է, վե՞րջ: Մտածում եմ քանի՞ կյանք ունենք, հիշո՞ւմ ենք մյուս կյանքը»:

Նյութը հրապարակման պատրաստեց starnews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ռոնալդուին սիրելիի հետ նկատել են հայկական «Լավաշ» ռեստորանում (Photo)
Ջենիֆեր Լոպեսը մերկ տեսանյութ է հրապարակել լոգարանից (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ