Ինչ անել, որպեսզի կապրոնե զուգագուլպաները չպատռվեն

Like on FB:

Ոչ մի վատ բան չկա, քան այն պահը, երբ հագնում ես նոր կապրոնե զուգագուլպաներ և երկու րոպե անց տեսնում, որ նրանից «հատ է գնացել»։

Սակայն իմացեք, որ ձեր ձեռքերում է դարձնել այս բարակ իրն ավելի ամուր և երկարակյաց։

Գնեք զուգագուլպաներ ամուր կարերով

Սովորաբար այդ կարերը ոտնաթաթերի վրա են։ Այլ տարբերակ է զուգագուլպաների տակից բարակ կապրոնե գուլպաներ հագնելը, որպեսզի եղունգների և բարակ իրի միջև սահման լինի։

Խոնավեցրեք ոտքերի մաշկը

Բարակ կապրոնն ավելի հեշտ է ձգել հարթ, խոնավեցրած մաշկին, քան վաղուց չսափրված ոտքերին։

Ճիշտ չափսով գնեք

Մեծ սխալ կլինի, եթե դուք ձեր վրա ձգեք փոքր զուգագուլպաները։ Լավագույն դեպքում դրանք կպատռվեն հագնելու ընթացքում, վատագույն՝ կարևոր միջոցառման ժամանակ։

Բոլոր տուփերի վրա գրված են չափսերը։ Եթե դուք տատանվում եք երկու չափսերի միջև, ապա ընտրեք մեծը։

Խնամեք ձեռքերի եղունգները

Ցանկացած անհարթ կամ կոտրված եղունգ զուգագուլպաների թիվ մեկ թշնամին է։ Մեկ փոքրիկ հում, և ամեն ինչ ավարտված է։ Մինչև զուգագուլպաներ հագնելը համոզվեք, որ ձեռքերի եղունգները խնամված վիճակում են։
Մատանիները և ապարանջաներն ավելի լավ է հագնել զուգագուլպաները հագնելուց հետո։

Զուգագուլպաները սառցախցիկ դրեք

Պարզվում է, որ զուգագուլպաների սառեցումն օգնում է ամրացնել թելերը, դրանք դարձնելով ավելի պինդ։ Սակայն այս ընթացակարգն իր կանոններն ունի։

Թրջեք զուգագուլպաները ջրում, թեթևակի քամեք և դրեք սառցախցիկ ողջ գիշեր։ Հաջորդ օրը դրանք պետք է աստիճանաբար հալչեն սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Երբ զուգագուլպաները չորանան, արդեն պատրաստ կլինեն հագնելու համար։

Ճիշտ հագեք՝ ոտնաթաթից դեպի ազդր

Պետք չէ լայնացնել զուգագուլպաները մատներով․ այդպես դուք կարող եք պատռել դրանք։ Հավաքեք այն «հարմոնի» նման և զգուշորեն ձգեք ոտնաթաթից սկսած դեպի վերև։

Զգույշ եղեք ճարմանդների հետ

Ճարմանդներով երկարաճիտ կոշիկները զուգագուլպաների լավագույն ընկերները չեն։ Դանդաղ կոճկեք դրանք և աշխատեք ձեր մատը պահել դրա և զուգագուլպայի արանքում։

Խնայողաբար լվացեք

Զուգագուլպաները ցանկալի է ձեռքով լվանալ։ Դա լավագույն միջոցն է դրանք պահպանելու համար։ Եթե ամեն դեպքում որոշել եք վստահել այն լվացքի մեքենային, ապա տեղավորեք դրանք լվացքի համար նախատեսված պարկի մեջ։

Կանգնեցրեք «հատ գնալը»

Նկատելով փոքրիկ «հատը», կարող եք կանգնեցնել դրա զարգացումը եղունգների թափանցիկ լաքի օգնությամբ։ Այն կփակի անցքը և կկանխի աղետը։ Իհարկե կարևոր է, որ այդ անցքը չերևացող հատվածում լինի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
4 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինը. անուշադրության մի մատնեք
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
Չխորտակվող կղանք․ ե՞րբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր

Latest

ԹԵՍՏ․ Դուք ունեք 10 վայրկյան նկարում առկա կոպիտ սխալը գտնելու համար
Ինչպես լինել կատարյալ. 15 կետ, որոնք կփոխեն քո կյանքը
Այս թեստը անցնում են միայն նրանք, ում IQ-ն մեծ է 130-ից
Կանանց տիպեր, ումից խուսափում են տղամարդիկ
Մեկ օրով հրաժարվեք ուտելիքից
Օրվա մեջ կերեք 2-3 կիվի. մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի
«Կեղծ» հղիություն. Երբ մեծանում է փորը, կա սրտխառնոց, բայց դուք հղի չեք
Գլուխկոտրուկ․ Քանի՞ առյուծ կարող եք հաշվել այս նկարում
Կանանց երկար ու կարճ ճանապարհը դեպի անկողին՝ ըստ Կենդանակերպի նշանների