Հուսալի պաշտպանություն վիրավորական բառերից. Ինքնավստահությունը պահպանելու 8 եղանակ

Վիրավորական բառեր մենք կարող ենք լսել ամեն օր և հաճախ այն ժամանակ, երբ մենք ամենաքիչն ենք դրան պատրաստ: Ասենք, ճանապարհին, խցանման մեջ կամ հերթ կանգնելիս, երբ այլևս համբերությունը սպառվում է, աշխատավայրում և անգամ՝ տոնական սեղանի շուրջ:

Համարվում է, որ ընտանիքում մենք հուսալիորեն պաշտպանված ենք ողջ աշխարհից, սակայն իրականում բարեկամներն ու հարազատները երբեմն իրար այնպիսի բառեր կարող են ասել, որոնք չեն ասի օտար մարդկանց, և հատկանշականն այն է, որ դրանք սովորաբար ուղեկցվում են «դու գիտես, որ ես սա քեզ ասում եմ, որովհետև շատ եմ սիրում» անբեկանելի պնդմամբ: Հատկապես ուշագրավ են քողարկված վիրավորանքները, որոնք խնամքով թաքցվում են կառուցողական քննադատություն արտահայտության տակ, չնայած նրան, որ դրա հետ ոչ մի կապ չունեն:

Այդ վիրավորանքները լավ ճանաչելի են ուղեկցվող արտահայտությունների միջոցով, այնպիսին, ինչպիսիք են՝ «հուսով եմ, ես կարող եմ քեզ հետ անկեղծ լինել» կամ «ես սա հենց ձեզ օգտակար լինելու համար եմ ասում» և նմանատիպ այլ բաներ: Ստացվում է, որ դուք դեռ մի բան էլ պետք է հիանաք, շնորհակալ լինեք, գնահատեք տվյալ մարդու հոգատարությունը ձեր նկատմամբ:

Վիրավորանքներից պաշտպանվելով՝ դուք կարող եք հայտնվել հարվածների և հակահարվածների փակ շրջանի մեջ, սակայն, բարեբախտաբար, կան ձեզ վիրավորանք հասցնողի հարձակումները հետ մղելու տարբեր եղանակներ, որոնք կներկայացվեն ստորև: Հաջորդ անգամ՝ քննադատության թիրախ դառնալիս, օգտվեք այդ խորհուրդներից:

1. Աշխատեք հասկանալ…

Ուրիշներին քննադատող մարդը ինքը հաճախ մինչև հոգու խորքը վիրավորված, նեղացած անձնավորություն է: Եթե դուք չեք կարողանում հասկանալ, թե ինչն է իրականում անհանգստացնում ձեզ վիրավորող մարդուն, ուղիղ հարցրեք նրան այդ մասին: Հիշեք, որ այդ վիրավորանքը ոչ միշտ կարող է ձեզ ուղղված լինել: Իրավիճակին կողքից նայեք ու փնտրեք պատճառը:

Օրինակ, եթե մատուցողը կոպտում է ձեզ, դա չի նշանակում, որ դուք նրան դուր չեք եկել, միգուցե նախօրեին նա իր սիրելիից է բաժանվել, կամ մեքենան կտրում է ձեր առաջը, որովհետև վարորդը գուցե իր հիվանդ երեխայի մոտ է շտապում: Փորձելով հասկանալ նրանց, ում խոսքերը ձեզ խիստ վիրավորել են, դուք ավելի հեշտորեն կտանեք դա:

2. Վերլուծեք ասված բառերը…

Իր «Բառային ինքնապաշտպանության նուրբ արվեստը» գրքում Սյուզետ Հեյդեն Էլջինն առաջարկում է առանձնացնել ձեզ վիրավորած բառերը, դրանք բաժանել մասերի և պատասխանել չբարձրաձայնված նկատողությանը՝ առանց զոհի կարգավիճակում ինքդ քեզ դնելու: Օրինակ, երբ դուք լսում եք «եթե դու ինձ սիրեիր, դու կնիհարեիր» արտահայտությունը, կարելի է պատասխանել այսպես. «Եվ վաղո՞ւց ես դու որոշել, որ ես քեզ չեմ սիրում»:

3. Դեմքով շրջվիր դեպի քեզ վիրավորած անձը…

Վիրավորանքին դիմակայելը հեշտ բան չէ: Այս գործում օգնել կարող է ուղղամտությունը: Օրինակ, կարող եք ձեզ վիրավորողին ուղիղ հարցնել. «օրինակ քո ինչի՞ն էր պետք ինձ վիրավորել», կամ՝ «դու հասկանո՞ւմ ես, թե ինչպես կարող են ընկալվել նման բառերը»: Կարելի է նաև մարդուն խնդրել պարզաբանել նկատողության իմաստը՝ «Դուք ի՞նչ նկատի ունեք», «Ես ուզում եմ ստուգել, թե արդյոք ճի՞շտ եմ հասկացել ձեզ» նախադասություններով: Հենց որ ձեր քննադատը զգա, որ դուք պարզել եք նրա խաղը, նա ձեզ հանգիստ կթողնի: Չէ՞ որ միշտ էլ ամոթալի է, երբ բռնվում եք:

4. Կատակի տվեք…

Մի անգամ իմ բարեկամուհին լսեց հետևյալը. «Վաաա՜յ, սա քո նոր կիսաշրջազգե՞ստն է. Ինձ թվում է, որ սրանով երեսպատում են աթոռները»: Բարեկամուհիս իրեն չկորցրեց և ասաց.

– Դե ինչ, ուրեմն նստիր ծնկներիս վրա:
Իմ ծանոթի մայրը ողջ կյանքում հիվանդագին կերպով հետևում էր տան մաքրությանը:

Մի անգամ նա իր աղջկա տանը սարդոստայն հայտնաբերեց ու բարկացած ասաց.

– Սա ի՞նչ է:

Աղջիկն իրեն չկորցրեց ու պատասխանեց.

– Հանգստացիր, մայրիկ, ես գիտափորձ եմ իրականացնում:

Հիշեք, ցանկացած վիրավորական քննադատության դեմ գոյություն ունի մի անհաղթելի զենք՝ ծիծաղը: Սրամիտ պատասխանը ձեզ կօգնի ցանկացած վիրավորանքի տակից պատվով դուրս գալ:

5. Հորինեք պայմանական նշան…

Մի կին ինձ պատմեց, որ ամուսինն իրեն քննադատում էր մարդկանց մոտ: Այդ ժամանակ նա սկսեց իր հետ ամեն տեղ տանել փոքրիկ սրբիչ, և ամեն անգամ, երբ ամուսինը նրան ինչ-որ վիրավորական բան էր ասում, գլուխը ծածկում էր սրբիչով: Ամուսինն այնպես էր ամաչում, որ ազատվեց, ի վերջո, իր այդ վատ սովորությունից:

6. Մի հակաճառեք…

Համաձայնեք ամեն ինչի հետ: Եթե ձեր կինն ասում է, որ իրեն թվում է, թե դուք մի 10 կգ գիրացել եք, ասեք նրան, որ ավելի ստույգ լինելու համար պետք է նշել, որ ոչ թե՝ 10, այլ՝ 12, եթե ոչ ավելի:

Եվ եթե նա ավելացնի, թե ինչ պիտի անեք այդ դեպքում նիհարելու համար, պատասխանեք, որ հավանաբար՝ ոչինչ: Ուղղակի մի որոշ ժամանակ գեր կլինեք:

Վիրավորական նկատողությունն ավելի ուժեղ է լինում, երբ դուք ինքներդ եք այն ավելի ուժեղ դարձնում: Համաձայն լինելով քննադատության հետ՝ դուք զինաթափում եք քննադատողին:

7. Անտեսեք կսմիթը…

Լսեք նկատողությունը, ինքներդ ձեզ ասեք, որ դա ձեզ չէր վերաբերում, ու մոռացեք այդ մասին: Ներելու կարողությունը կարևորագույն ունակություններից է, որը մեզ օգնում է ապրել, և որը մենք կարող ենք զարգացնել մեր մեջ:

Եթե դուք դեռ ամբողջությամբ պատրաստ չեք ներել, խոսողին հասկացնել տվեք, որ իր նկատողությունը լսել եք, բայց պատասխանել չեք պատրաստվում: Հաջորդ անգամ, երբ ձեր հասցեին կսմիթ կլսեք, ձև արեք, թե ձեր վերնաշապիկի վրա կետ կա, ու սկսեք ինտենսիվորեն տրորելով՝ իբր մաքրել այն: Երբ նա, ով ձեզ նեղացրել է, կհարցնի, թե ինչ եք անում, պատասխանեք, թե ձեզ թվաց, թե ձեզ վրա ինչ-որ բան ընկավ, բայց, բարեբախտաբար, դա այդպես չէ:

Այդպես նա ավելի զգույշ կլինի: Կարող եք նաև ձևացնել, թե ձեր լսածը ձեզ բոլորովին էլ հետաքրքիր չէ: Աչքով արեք, հորանջեք և շրջվեք՝ հասկացնելով, որ դա ձեզ բոլորովին չի հետաքրքրում: Մարդիկ տանել չեն կարողանում, երբ իրենց ձանձրալի են համարում:

8. Ավելացրեք ևս 10%…

Ձեզ երբեք չի հաջողվի ամբողջովին խուսափել այլոց կսմիթներն ու երկիմաստ ակնարկները լսելուց: Փորձեք դրանց մի մասն ընդունել՝ որպես գրգռված վիճակի բնական դրսևորում, որը կարող է պատահել բոլորի մոտ: Մեզնից շատերն աշխատում են չվիրավորել մարդկանց, բայց երբեմն բոլորս էլ կարող ենք սխալներ թույլ տալ: Այնպես որ, պաշտպանվեք, եթե համարում եք, որ դա անհրաժեշտ է, բայց մտածեք նաև  10 %-ի կանոնի մասին:

  • 10 % դեպքերում պարզվում է, որ ձեր կողմից գնված իրն այլ տեղում ավելի էժան է:
  • 10 % դեպքերում իրը, որը դուք տվել եք ինչ-որ մեկին փոխարինաբար, ձեզ հետ է վերադարձվում վնասված վիճակում:
  • 10 % դեպքերում անգամ ձեր լավագույն ընկերն ինչ-որ բան կարող է ասել՝ առանց մտածելու, ու հետո զղջալ դրա համար:

Հնարավոր չէ անընդհատ վերահսկել իրավիճակը՝ ապացուցելով քո իրավացի լինելը: Փորձեք ներել և որպես արդյունք՝ կստանաք ավելի քիչ նեգատիվ, քան այդ չարաբաստիկ 10 %-ն է:

Աշխարհում շատ են այն մարդիկ, ովքեր ստորացնում են ուրիշներին, որպեսզի ինքնահաստատվեն: Մի ընդունեք վիրավորանքները, անգամ, եթե ձեզ վրա դրանք առատորեն են թափվում:

Դրանց վրա ուշադրություն չդարձնելով՝ դուք կթոթափեք լարվածությունը, կամրապնդեք ձեր հարաբերությունները շրջապատի հետ և ձեր կյանքն ավելի հաճելի ու ուրախ կդարձնեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Լրացրեք բաց թողնված բառերը
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Բնական միջոց, որը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը
ԹԵՍՏ․ Կարnղ եք հպարտանալ Ձեր գիտելիքներով, եթե ճիշտ պատասխանեք մեր թեստի բոլոր հարցերին
Ի՞նչ հիվանդություններ են բնորոշ յուրաքանչյուր ամսում ծնված մարդկանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ․ Հիշո՞ւմ եք «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի հայտնի ու սիրված մեջբերումները
ԹԵՍՏ. Կգտնե՞ք արդյոք այս բառերի հայերեն տարբերակը
Այս լուսանկարում կոպիտ սխալ կա, բայց ոչ ոք չի կարողանում այն նկատել
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել այս բառերի հոմանիշը
Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է Ձեր մասին. 5 ապացուցված ժողովրդական նշան

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Լրացրեք բաց թողնված բառերը
Կկարողանա՞ք անցնել այս ուղղագրական թեստը
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Թեստ․ Կկարողանա՞ք գտնել թաքնված տառը
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Տրամաբանական հանելուկ․ Կարո՞ղ եք հասկանալ՝ ինչի մասին է խոսքը․․․
Բնական միջոց, որը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը
ԹԵՍՏ․ Կարnղ եք հպարտանալ Ձեր գիտելիքներով, եթե ճիշտ պատասխանեք մեր թեստի բոլոր հարցերին
Ի՞նչ հիվանդություններ են բնորոշ յուրաքանչյուր ամսում ծնված մարդկանց