Եթե ջենթլմեն չեք կարող լինել, գոնե խոզ մի եղեք. Չարլզ Բուկովսկի

Կարիք չկա փրկել աշխարհը: Փրկեք գոնե մեկ մարդու:

Շատ քիչ մարդիկ կան, որոնց հետ կարող եմ 5 րոպեից ավելի նույն սենյակում մնալ:

Իհարկե, մարդուն կարելի է սիրել, երբ նրան շատ մոտիկից չես ճանաչում:

Ամենակարևոր բանը՝ կրակի միջով քայլել կարողանալն է։

– Ես սիրում եմ կանանց, ովքեր չափազանց շատ տղամարդ չեն տեսել: Կուսություն չի ակնկալածս, ուղղակի նախընտրում եմ կանանց, ովքեր չեն կոպտացել հարուստ փորձից: Կանայք, ովքեր զգույշ են ընտրում տղամարդկանց, ունեն մի ընդհանուր հատկանիշ իրենց քայլվածքում, իրենց աչքերում, իրենց ծիծաղի ու քնքուշ սրտերի մեջ: Կանայք, ովքեր շատ տղամարդ են ունեցել, թվում է, թե հաջորդին ընտրում են վրեժի պատճառով, ոչ թե զգացմունքի: Եթե դու էգոիստաբար ես խաղում, ամեն ինչ շրջվում է քո դեմ. մարդ չի կարող սեր կամ կապվածություն պահանջել: Ի վերջո քեզ մնում է այն, ինչ որ տվել ես, որը հաճախ ոչինչն է: Որոշ կանայք նրբանկատ են, մյուսները քաղցր են ու հրաշալի: Եթե ուզում ես միզել արևի վրա, խնդրեմ, միայն թե կանանց հանգիստ թող:

-Վիլյամ Սարոյանն ասում էր. «Կյանքս կործանեցի ամուսնանալով նույն կնոջը երկու անգամ»: Միշտ մի բան կա, որ կործանում է մեր կյանքը, Վիլյամ, տարբերությունն այն է մենակ, թե ով կամ ինչը մեզ առաջինը կքաղի, մենք միշտ լավ հասած ենք ու պատրաստ քաղվելու համար: Կյանքի կործանվելը նորմալ է թե իմաստունների համար, թե նաև մյուսների: Մենակ, երբ որ կործանվող կյանքը մերն է, էդ ժամանակ ենք գլխի ընկնում, որ ինքնասպանները, հարբեցողները, գժերը, նստածները, ծակվողները, և այլն և այլն, գոյության բնական մասն են, ոնց որ քրիզանթեմը, ծիածանը, փոթորիկը, ոնց որ խոհանոցի դարակին մնացած ոչ մի բանը:

-Ես լավ կնոջ կարիք ունեմ, ես լավ կնոջ կարիք ունեմ այս գրամեքենայից ավելի, իմ մեքենայից ավելի, Մոցարտից ավելի ես լավ կնոջ կարիք ունեմ, այնքան շատ, որ կարող եմ զգալ նրա համը օդի մեջ, կարող եմ զգալ նրան մատներիս ծայրերին, կարող եմ տեսնել մայթերը, ուր նրա ոտքերը կսահեն բարձը նրա գլխի տակ, կարող եմ զգալ իմ ծիծաղը սպասման մեջ, կարող եմ տեսնել նրան կատվին շոյելիս, կարող եմ տեսնել նրան քնելիս հողաթափերը տան հատակին: Ես գիտեմ՝ ինքը կա, բայց ո ՞րտեղ էս երկրագնդի վրա ուր բոլոր քածերը պոկ չեն գալիս ինձնից

-Գուցե չհավատաք, բայց կան մարդիկ, ովքեր ապրում են կյանքը գրեթե առանց վեճերի ու սթրեսների: Նրանք լավ են հագնվում, լավ են ուտում, լավ են քնում: Նրանք գոհ են իրենց ընտանեկան կյանքից: Նրանք ունենում են վշտալի պահեր, բայց ընդհանուր առմամբ նրանք անվրդով են ու հաճախ իրենց շատ լավ են զգում: Իսկ երբ նրանք մեռնում են, դա հեշտ մահ է լինում սովորաբար քնած ժամանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

ԹԵՍՏ, որը կարող է անցնել միայն ընդարձակ գիտելիքներ ունեցող մարդը, իսկ դու կանցնե՞ս
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ. Կճանաչե՞ք հայկական ժամանակակից ֆիլմերն ընդամենը 1 կադրից
Զբոսանք՝ փոքրիկի հետ․ Մայրիկներից ո՞րն է կոպիտ սխալ թույլ տվել
ԹԵՍՏ-ՀԱՆԵԼՈՒԿ․ Իսկ դուք կկարողանա՞ք գտնել գողին
ԹԵՍՏ. Կճանաչե՞ք արդյոք հայտնի դերասաններին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
10 սխալ, որոնցով կանայք քայքայում են տղամարդու սերը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ, որը կարող է անցնել միայն ընդարձակ գիտելիքներ ունեցող մարդը, իսկ դու կանցնե՞ս
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ. Կճանաչե՞ք հայկական ժամանակակից ֆիլմերն ընդամենը 1 կադրից
Ինչո՞ւ է կծու սնունդն այդքան առողջարար. Ապացուցված փաստեր գիտնականների կողմից, որոնք ձեզ կզարմացնեն
Զբոսանք՝ փոքրիկի հետ․ Մայրիկներից ո՞րն է կոպիտ սխալ թույլ տվել
Ովքեր են կենդանակերպի ամենակրակոտ կանայք
Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանիշ, որոնց մասին պետք է իմանան բոլոր կանայք
ԹԵՍՏ-ՀԱՆԵԼՈՒԿ․ Իսկ դուք կկարողանա՞ք գտնել գողին
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել