Ցավ ողնաշարում. 8 պատճառ, որոնք չի կարելի արհամարհել

Ողնաշարում ցավը կարող է լրջորեն ազդել մարդու կյանքի որակի վրա՝ բարդացնելով նաև ֆիզիկական աշխատանքի կատարման հնարավորությունը:

Կարևոր է հասկանալ ցավի առաջացման պատճառն ու պայքարել դրա դեմ՝ հետագա բարդացումներից խուսափելու համար:

Steptohealth.ru-ն ներկայացրել է 8 առողջական խնդիր, որոնք կարող են ողնաշարի հատվածում ցավի առաջացման պատճառ դառնալ:

Արթրոզ

Այս հիվանդության դեպքում վնասվում են միջողնային սկավառակները: Արդյունքում՝ առաջանում է բորբոքային ռեակցիա, որի հետևանքով՝ ցավ և շարժունակության խանգարում: Սովորաբար ողնաշարի հատվածում արթրոզը զարգանում է տարիների ընթացքում՝ մաշվածության հետևանքով, սակայն կարող է նաև գերծանրաբեռնվածության կամ վնասվածքի հետևանք լինել:

Մկանների գերձգում

Ողնաշարի ստորին հատվածում մկանների կամ ջլերի գերձգումը ևս կարող է ցավի պատճառ դառնալ: Այս խնդրի հիմնական պատճառն ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է, ինչպես նաև՝ անսպասելի, կրկնվող գործողությունները, որոնք բնորոշ են որոշակի սպորտաձևերի: Պատճառներից մեկը կարող է նաև ավելորդ քաշը լինել:

Մկանային կծկումներ

Շատ դեպքերում ողնաշարի ցավերը մկանային խնդիրների հետևանք են, որոնք կարող են նաև բորբոքման պատճառ դառնալ: Վնասվածքը կարող է առաջալ ոչ ադեկվատ ֆիզիկական ծանրաբեռնվածության, ինչպես նաև՝ սխալ դիրքով որոշակի վարժություններ կատարելու հետևանքով:

Միջողնային սկավառակների ճողվածքներ

Միջողնային սկավառակների ճողվածքները ևս կարող են ցավի պատճառ դառնալ, դժվարություններ առաջացնել ինտենսիվ ֆիզիկական ակտիվության դեպքում: Որպես կանոն՝ այս նշաններն արտահայտվում են վաղ առավոտյան կամ երկար ժամանակ նստած մնալուց հետո: Ցավի և ծակոցների զգացումը կարող է տարածվել նաև դեպի ոտքեր, հատկապես, եթե վնասված է նյարդը:

Մկանային թուլություն

Այս խնդիրը կարող է նկատվել անբավարար ֆիզիկական ծանրաբեռնվածության, սխալ սննդակարգի, անառողջ սովորությունների հետևանքով: Այս ամենը հանգեցնում է նրան, որ ողնաշարն ու հոդերը կորցնում են կայունությունը, աշխատունակությունը: Որպես հետևանք՝ ողնաշարի այդ հատվածը գերլարվում է, առաջանում է ցավ, որը տարածվում է դեպի ոտքեր և ձեռքեր:

Վերարտադրողական առողջության խնդիրներ կանանց շրջանում

Վերարտադրողական առողջության հետ կապված որոշ խնդիրներ կարող են ողնաշարում ցավ առաջացնել: Որպես կանոն՝ այն նկատվում է դաշտանային ցիկլի ընթացքում: Այն կարող է նաև էնդոմետրիոզի և միզասեռական համակարգի վարակների հետևանք լինել:

Որովայնի և աղիների հետ կապված խնդիրներ

Ողնաշարի հատվածում ցավի զգացումը կարող է վկայել նաև նյութափոխանակության համակարգի խնդիրների առկայության մասին: Ստամոքսի խոցը, փորկապությունը կարող են ողնաշարի հատվածում անհարմարության, ցավի պատճառ դառնալ:

Երիկամների հիվանդություններ

Ողնաշարի ցավի դեպքում կարևոր է հերքել երիկամային հիվանդությունների առկայությունը: Որպես կանոն՝ երիկամների խնդիրների դեպքում ողնաշարի ցավն արտահայտվում է՝ որպես բարդացում: Ցավը հիմնականում զգացվում է ողնաշարի ներքևի կենտրոնական հատվածում: Կարող է նկատվել նաև մեզի գույնի և հոտի փոփոխություն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ինչպես պատասխանել, երբ ձեզ վիրավորում են
5 մթերք, որոնք երեխաներին ավելի խելացի են դարձնում
Դեմքով ճանաչեք էս սրիկային… Մարիամ Ադամյանը լուսանկար է հրապարակել (Photo)
Ինչպե՞ս է գրասենյակային աշխատանքը ազդում նյութափոխանակության վրա
Թեստ՝ ամենաուշադիրների համար․ Ո՞ր խոզուկն է տարբերվում մնացածից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Սեքսի համար իդեալական օրն ու ժամը
Թեստ․ Լա՞վ գիտես հայերեն ուղղագրություն, դե փորձի՛ր մեզ հետ ստուգել գիտելիքներդ
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
ԹԵՍՏ, որը 10/10 արդյունքով կանցնեն միայն «Քայլող Վիքիպեդիաները»
Ահա այն սնունդը, որն առաջացնում է ագրեսիվ քաղցկեղ
Թեստ․ Գտի՛ր բառի նշանակությունը
Փորկապությունը կապված է երիկամների հիվանդությունների հետ. այս հին մեթոդը կօգնի լավացնել մարսողություն

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«8 տարեկան էի, երբ մայրս չկար, մորական տատիկիս խորհրդով հայրս նորից է ամուսնացել». Գրիգոր Դանիելյան
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ինչպես պատասխանել, երբ ձեզ վիրավորում են
Թեստ․ Գտեք այն կատվին, որը տարբերվում է մնացածից
«Երբ նշանված էի, իմացա, որ իմ ամենամոտ ընկերուհին ինձ դավաճանել է ապագա ամուսնուս հետ». Անահիտ Սիմոնյան (Photo)
5 մթերք, որոնք երեխաներին ավելի խելացի են դարձնում
Դեմքով ճանաչեք էս սրիկային… Մարիամ Ադամյանը լուսանկար է հրապարակել (Photo)
Ինչպե՞ս է գրասենյակային աշխատանքը ազդում նյութափոխանակության վրա
Թեստ՝ ամենաուշադիրների համար․ Ո՞ր խոզուկն է տարբերվում մնացածից