Նևրոզը նյարդային համակարգի խանգարում է, որը կարող է բուժվել:
Հարկավոր է ուշադիր լինել և անուշադրության չմատնել այս խնդիրը՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Estet-portal.com-ը ներկայացրել է 5 նշան, որոնք կօգնեն հասկանալ նևրոզի առկայությունը:
Տագնապ և ինքնավստահության բացակայություն: Զգացմունքային լարվածության հետևանքով նկատվում է քրոնիկ տանգնապայնություն, որին սովորաբար ուղեկցում են սեփական ուժերի նկատմամբ անինքնավստահությունը, մշտական ճնշվածությունը, հոգնածությունը: Նկատվում է կենտրոնացում որոշակի խնդրի վրա, որը հաղթահարելու համար հիվանդը ոչ մի ջանք չի գործադրում:
Բացակայում է մասնագիտական գործունեության ոլորտում ակտիվ գործողությունների, կոնֆլիկտային, բարդ իրավիճակները հաղթահարելու, նպատակներին հասնելու ձգտումը: Հիվանդը հակված է բարդույթների առաջացման, ոչ ադեկվատ ինքնագնահատականի, որը կարող է թե ցածր, թե բարձր լինել, հանգեցնել անառողջ պերֆեկցիոնիզմի:
Նևրոզի դեպքում հաճախ նկատվում են հիշողության վատացում, մոռացկոտություն: Հիվանդը խորասուզվում է սեփական խնդիրների մեջ, ինչը հաճախ ուղեկցվում է միայնակ մնալու ցանկությամբ, շփումից հրաժարվելով: Նրան նյարդայնացնում և ցավ են պատճառում նույնիսկ վառ լույսը, կտրուկ բարձր ձայնը, նա չի կարողանում ադեկվատ արձագանքել ջերմային պայմաններին: Շատ հաճախ նկատվում են քնի խանգարումներ, այդ թվում՝ թե՛ անքնություն, թե՛ քնկոտություն: Հիվանդը ծայրահեղական մոտեցմամբ է գնահատում իր վիճակն ու պահվածքը:
Գլխացավեր: Ցավի տեսակը կարող է տարբեր լինել, որպես կանոն՝ կախված նևրոզի տեսակից:
Ցավի զգացում սրտի հատվածում: Սոմատիկ նևրոզների դեպքում նկատվում են ցավային զգացումներ, որոնք բնորոշ են լուրջ հիվանդությունների: Այդ թվում՝ կարող են նկատվել ցավեր որովայնի հատվածում: Ցավի նոպաները կարող են առաջանալ՝ անկախ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Բացի այդ՝ կարող են նկատվել նաև սրտի ռիթմի խանգարումներ, առատ քրտնարտադրություն, շնչահեղձություն, վերջույթների դող, ճնշման կտրուկ բարձրացում կամ անկում: Այս ամենը կարող է ուղեկցվել տագնապային նոպաներով, որոնք, որպես կանոն, դրդող գործոն են ունենում:
Աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Աղեստամոքսային տրակտի օրգանների աշխատանքը ևս կարող է խանգարվել: Նյարդային լարվածության հետևանքով կարող են զարգանալ մի խումբ խնդիրներ, այդ թվում.
- ախորժակի կտրուկ անկում
- փսխում
- ցավի, ծանրության, ճնշման զգացում որովայնի հատվածում:
Հաճախ նկատվում է նաև աղիների աշխատանքի խանգարում, այդ թվում.
- դիարեա
- փորկապություն
- ծակոցներ, փքվածություն, սուր կամ երկարատև ցավեր:
Միզասեռական համակարգի խանգարում:
Նևրոզն ազդում է գրեթե բոլոր համակարգերի աշխատանքի վրա:
Կարող են նկատվել հաճախակի միզարձակման ցանկություն, դժվարություն այս պրոցեսներում:
Նևրոզները կարող են բացասաբար ազդել նաև սեռական ֆունկցիայի վրա, նվազեցնել սեռական ցանկությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ