Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների անբավարար մակարդակի 5 նշան. սրանք չափազանց կարևոր են օրգանիզմի համար

Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ պարունակող մթերքը պետք է ներառված լինի սննդակարգում։

Օրգանիզմը չի կարող սինթեզել այս ճարպաթթուները, սակայն դրանց բավարար մակարդակը չափազանց կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։

Steptohealth.ru-ն գրում է, որ այս ճարպաթթուներից պարունակում է հետևյալ մթերքը.

  • ավոկադո
  • յուղոտ ձուկ
  • գետնընկույզ
  • ձու
  • ձիթապտուղ։

Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների անբավարար քանակի մասին կարող են վկայել հետևյալ նշանները։

Շատ չոր մաշկ։ Շատ հաճախ մաշկի չորության հիմնական պատճառն օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների անբավարար մակարդակն է։ Դրան ավելանում է նաև ընկալունակությունը վարակների նկատմամբ և վերքերի դժվար ապաքինումը։

Հակում վաղաժամ ծննդաբերության։ Վաղաժամ ծննդաբերության պատճառները ոչ միշտ է հնարավոր վեր հանել, սակայն դրանց շարքում կարող են լինել նաև կնոջ տարիքը, ծխելը, սթրեսը, օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների անբավարար մակարդակը։ Այս ճարպաթթուները հարկավոր են պտղի նորմալ զարգացման համար։ Հղի կնոջ սննդակարգում պետք է ներառված լինի վիտամին D-ի, կալցիումի և ճարպաթթուների անհրաժեշտ քանակը։

Խնդիրներ սրտի առողջության հետ։ Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներով հարուստ մթերքը պաշտպանում է սրտի առողջությունը։ Դրանք էներգիա են հաղորդում, օգնում նվազեցնել խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը։ Այս ճարպաթթուները կարող են նաև նվազեցնել թրոմբների առաջացման հավանականությունը։

Քրոնիկ հոգնածություն։ Ոչ մի դեպքում չի կարելի սննդակարգից ամբողջությամբ բացառել ճարպերը, հատկապես օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուները։ Այսպիսի սննդակարգը կարող է մի խումբ խնդիրների պատճառ դառնալ, այդ թվում՝ ուժերի անկում, էներգիայի պակաս։

Սրվում են բորբոքային բնույթ ունեցող հիվանդությունները։ Խոսքը, օրինակ, ռևմատոիդ արթրիտի մասին է։ Օմեգա-3 ճարպաթթուները նպաստում են բորբոքման նվազմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Առանց պատճառի կապտուկնե՞ր են հայտնվում ձեր վրա, կարդացեք սա
Համեղ նախաճաշ՝ րոպեների ընթացքում
Ահա թե ինչու են մարդիկ ուզում լինել ձեր կողքին` համաձայն ձեր Կենդանակերպի նշանի
Վունդերկինդ երեխայի 15 վաղ նշաններ
Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»
Ինչպես խուսափել որովայնի ցավերից, փորկապությունից, գազերից․․․

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
10 սխալ, որոնցով կանայք քայքայում են տղամարդու սերը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Գեղարքունիքի մարզում 13-ամյա աղջնակի են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Կենդանակերպի ո՞ր նշանն է համարվում ԱՌԱՋՆՈՐԴ
Առանց պատճառի կապտուկնե՞ր են հայտնվում ձեր վրա, կարդացեք սա
Համեղ նախաճաշ՝ րոպեների ընթացքում
Ահա թե ինչու են մարդիկ ուզում լինել ձեր կողքին` համաձայն ձեր Կենդանակերպի նշանի
Վունդերկինդ երեխայի 15 վաղ նշաններ
Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»
Թեստ՝ վարորդների համար․ Ո՞ր մեքենային պետք է զիջի դեղին մեքենայի վարորդը