3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին

Վիտամին D-ն մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող սննդարար նյութերից մեկն է, որը սինթեզվում է օրգանիզմում արևի ճառագայթների տակ կամ ընդունվում սննդամթերքի որոշ տեսակների կամ վիտամինային հավելումների տեսքով։

Օրգանիզմում այս կարևոր տարրի բավարար մակարդակն օգնում է պաշտպանվել մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացումից ու բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մինչդեռ դրա դեֆիցիտը կարող է բավական լուրջ խնդիրների պատճառ դառնալ և սովորաբար ուղեկցվում է մի շարք տհաճ ախտանշաններով։

Nutrition Research պարբերականը հրապարակել է մի նոր հետազոտության զեկույցը, որի հեղինակները պնդում են, որ վիտամին D-ի դեֆիցիտն իրականում շատ ավելի տարածված խնդիր է, քան շատերն են կարծում: Գիտնականների հաշվարկների համաձայն՝ այս խնդրին բախվում է մոլորակի հասուն բնակչության 40 տոկոսը, մինչդեռ այս տարրը ոչ միայն բարելավում է իմունային համակարգի աշխատանքը, այլև կարգավորում է արյան մեջ կալցիումի մակարդակը, որը կենսական նշանակություն ունի ոսկորների առողջության համար: Սա է պատճառը, որ դրա մակարդակին հետևելն իրականում այդքան կարևոր է:

Գիտնականների խոսքով՝ այս կարևոր վիտամինի դեֆիցիտը դրսևորվում է տարբեր ախտանշաններով, սակայն դրանց շարքում առանձնանում են երեքը, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշանները:

Հոգնածություն

Համաձայն Medicine պարբերականի հրապարակած տվյալների՝ վիտամին D-ի դեֆիցիտը հանգեցնում է մշտական հոգնածության, թուլության, գլխացավերի ու անգամ ընկճախտի զարգացման: Սա պայմանավորված է նրանով, որ այն օրգանիզմում կատարում է բազմաթիվ հորմոնների կենտրոնական կարգավորիչի դեր, ուստի զարմանալի չէ, որ այս տարրի դեֆիցիտը հանգեցնում է նման հետևանքների:

Ոսկրային ցավեր

Musculoskeletal Medicine պարբերականի հաղորդմամբ՝ այս վիտամինը շատ կարևոր դեր է խաղում կմախքի վիճակի հարցում, իսկ դրա դեֆիցիտը հանգեցնում է ոսկրային զանգվածի նվազման ու օստեոպորոզի և ոսկորները թուլացնող այլ հիվանդությունների զարգացման: Սա է պատճառը, որ ոսկորների արտասովոր ցավերի դեպքում հարկավոր է անպայման ստուգել օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը:

Մկանային սպազմներ

Վերոնշյալ ախտանշաններից բացի չի կարելի անտեսել նաև մկանային սպազմները: Գիտնականները պարզել են, որ այս տարրը շատ կարևոր է նաև մկանների լավ վիճակի պահպանման համար, մինչդեռ դրա պակասը հանգեցնում է ցավոտ զգացողությունների, սպազմների, մկանային թուլության ու հաճախակի վնասվածքների (ընկնելու հետևանքով):

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․