Ինչպես նիհարել, եթե վահանաձև գեղձի աշխատանքը խանգարված է

Վահանաձև գեղձի արտադրած հորմոնները կարգավորում են օրգանիզմի մի շարք գործառույթներ, այդ թվում՝ նյութափոխանակությունը:

Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ հիպոթիրեոզը, որի դեպքում գեղձն անհրաժեշտ քանակով հորմոններ չի արտադրում,  ազդում է նաև նյութափոխանակության վրա, ինչի արդյունքում օրգանիզմն ավելի քիչ կալորիաներ է այրում: Դա հանգեցնում է քաշի ավելացման:

Գեղձի աշխատանքի խանգարման մասին կարող են վկայել նաև մաշկի չորությունը, մկանային ցավերը, մազաթափությունը, մշտական հոգնածությունը, ախորժակի վատացումը, դաշտանային ցիկլի խանգարումները, խոլեստերինի բարձր մակարդակը, փորկապությունը, հիշողության վատացումը, ցրտի նկատմամբ գերզգայունությունը:

Կայքը ներկայացրել է մի քանի միջոց, որոնք թույլ կտան ազատվել ավելորդ կիլոգրամներից, եթե արդեն իսկ հիպոթիրեոզ է ախտորոշվել:

Դեղորայքի ընդունում: Եթե հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է հիպոթիրեոզ, անհրաժեշտ է հետևել բժշկի խորհուրդներին և ընդունել նրա կողմից նշանակված դեղամիջոցները: Դրանք հնարավորություն են տալիս կարգավորել հորմոնների մակարդակը, ինչն էլ իր հերթին՝ թույլ է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Խուսափեք պարզ ածխաջրերի և շաքարի օգտագործումից: Սննդակարգ ներառեք բարդ ածխաջրեր և հնարավորինս նվազեցրեք շաքարի և մյուս պարզ ածխաջրերի օգտագործումը, որոնք պարզապես կալորիաներ են ավելացնում:

Շարունակեք շարժվել: Ֆիզիկական ակտիվությունն ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն  միջոցներից է, հատկապես այն անձանց համար, ովքեր տառապում են հիպոթիրեոզով:

Կոկոսի յուղ օգտագործեք: Կոկոսի յուղն առողջ ճարպեր է պարունակում, որոնք կարևոր են օրգանիզմի համար: Բացի այդ՝ այն նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվելուն, ինչպես նաև օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը: Կոկոսի յուղի մեջ պարունակվող ճարպաթթուները հեշտությամբ են էներգիայի վերածվում: Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել մինչև 3 ճաշի գդալ կոկոսի յուղ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները