Մասնագետները պարզել են սեքսի համար լավագույն ժամանակը

Like on FB:

Սեքսով զբաղվելու լավագույն ժամանակը արթնանալուց 45 րոպե հետո է՝ առավոտյան 7: 30-ին:

Այս մասին ասվում է բրիտանական Forza Supplement առողջապահական առաջատար ընկերության ուսումնասիրության մեջ:

Նշվում է, որ «էներգիայի մակարդակը հասնում է առավելագույնի գիշերվա լավ հանգստից հետո, ինչը վկայում է անկողնում երկու սեռերի՝ ավելի մեծ դիմացկունության մասին»:

«Սեքսով պայմանավորված` էնդորֆինների ներհոսքն իջեցնում է արյան ճնշումը և սթրեսի մակարդակը, ինչպես նաև մեզ թույլ է տալիս ավելի լավ զգալ ողջ օրվա ընթացքում», – ասում են մասնագետները:

Հետազոտողներն անցկացրել են հազարավոր առողջ և ակտիվ կենսակերպ վարող մարդկանց կենսաբանական ժամացույցների ուսումնասիրություն: Հարցվածներին խնդրել են արձանագրել լավագույն ժամանակահատվածները, երբ առավելագույն արդյունավետություն են ունեցել իրենց առօրյա գործունեությունից:

Պատասխանների հիման վրա Forza-ն ստեղծել է ամենօրյա գրաֆիկ, որը նախատեսված է մարդկանց օգնելու «իրենց կյանքից առավելագույնը քաղելու»։

«Մենք ցանկանում էինք գտնել բացարձակ օպտիմալ ժամանակները աշխատելու, հանգստանալու և զվարճանալու համար», – ասում է Forza Supplements-ի գործադիր տնօրեն Լի Սմիթը: – Առօրյայում կատարած փոքր փոփոխությունները, իսկապես, կօգեն ձեզ նիհարել, լինել ավելի առողջ, արդյունավետ՝ աշխատանքում, և, նույնիսկ, ավելի լավ սիրեկան դառնալ»:

Եվ այսպես՝ առողջ ապրելակերպի 12 խորհուրդ Forza-ից.

 6: 45-ն արթնանալու լավագույն ժամանակն է, իդեալական՝ յոթից-ինը ժամ քնելուց հետո:

– 7: 00-ն ամենալավ ժամանակն է վազքի համար. հետազոտությունները ցույց են տվել, որ դատարկ ստամոքսին (նախաճաշից առաջ) կատարած վարժությունները հանգեցնում են այրած ճարպի քանակի ավելացման: Դա պայմանավորված է նրանով, որ գիշերային սովածությունից հետո արյան մեջ շաքարի, ինսուլինի և գլիկոգենի մակարդակն ավելի ցածր է:

– 7:15-ն նախաճաշի ամենալավ ժամանակն է, որը պետք է տեղի ունենա արթնանալուց մոտ 30 րոպե անց: Forza-ի կողմից հարցվածների 84%-ը նշել է, որ ուտելու հստակ ժամանակը նիհարելու լավագույն միջոցն է:

 7:30-ը սեքսով զբաղվելու լավագույն ժամանակն է. սա արդեն քննարկվել է այս հրապարակման նախաբանում:

– 9: 45-ը աշխատելու լավագույն ժամանակն է. հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր մտավոր ակտիվությունն իր գագաթնակետին է հասնում արթնանալուց շուրջ երեք ժամ անց: Ձեր կենտրոնացումը, հիշողությունը, ուշադրությունը և ստեղծագործությունը պետք է լավագույնը լինեն օրվա այս ժամանակահատվածում:

– 10: 45-ը հանգստանալու լավագույն ժամանակն է. սա այն ժամանակն է, երբ սթրեսի մակարդակը հասնում է առավելագույնին:

– 12: 15-ը ճաշի լավագույն ժամանակն է. այն պետք է լինի նախաճաշից չորս ժամ անց:

– 15:30-ը նախուտեստի ժամանակն է: Հարցվածներից տասից չորսը (39%) նշել են, որ ավելի հավանական է, որ օրվա կեսին իրենք կխախտեն սննդակարգը:

– 18: 00-ն ընթրիքի լավագույն ժամանակն է, բայց ժլատ մի եղեք, նույնիսկ, եթե ամբողջ օրը հետևել եք ձեր կալորիաներին:

– 18:15-ը խմելու լավագույն ժամանակն է. այս ժամանակահատվածն անվանում են «գինու ժամ», երբ մենք հանգստանում ենք երկար աշխատանքային օրվանից հետո: Հիշեք, որ օրգանիզմին առնվազն չորս ժամ է հարկավոր, որպեսզի ալկոհոլ օգտագործելուց հետո մինչև քնելը ձեր լյարդը վերականգնվի:

– 18: 30-ը մարզադահլիճում մարզվելու լավագույն ժամանակն է. ուսումնասիրությունների մեծ մասը ցույց է տալիս, որ ուժն առավոտյան ամենացածրն է և աստիճանաբար աճում է՝ երեկոյան հասնելով գագաթնակետին:

– 22: 10-ը քնելու լավագույն ժամանակն է:

Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ եթե գիշերն ավելի ակտիվ եք և առավոտյան 6: 45-ից ուշ եք արթնանում, կարող եք կարգավորել վերը նշված ժամանակացույցը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Կյանքի ուժը սեռական էներգիայի մեջ է. Ի՞նչ անել և ինչի՞ց սկսել
ԹԵՍՏ. Գիտե՞ք՝ նշված տարբերակներից որ ձևն է ճիշտ
Նշաններ, որ ավելորդ քաշը էստրոգենի բարձր մակարդակի հետևանք է
Այս նշանները վկայում են, որ օրգանիզմին չի բավականացնում կալցիումի մակարդակը
ԹԵՍՏ. Ստուգեք Ձեր հնարամտությունը

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց