
Ինչպես իմանալ, որ աղջիկը քեզ ցանկանում է:
1. Նա չի ամաչի բաց հագուստից
Այս դեպքում ցանկացած մեկնաբանություն ավելորդ կլինի: Ակնհայտ շեշտադրումը ոտքերի վրա է, շքեղ դեկոլտեի, մերկ ուսերի՝ այս ամենը տղամարդուն ուղղված առաջին մարտահրավերն է, քանի որ ուժեղ սեռի ներկայացուցիչներն աչքերով են սիրում: Ցանկացած տղամարդ չի կարող անտարբեր անցնել այն կնոջ կողքից, ում ուսակապը «ասես պատահաբար» ընկնում է, կամ զգեստն է ուսից վար սահում: Բաց հագուստը ինքնաարտահայտման հրաշալի միջոց է: Այս հնարքը նշանակում է, որ քեզ արդեն ցանկանում են, եւ հաջորդ քայլն արդեն դու պետք է անես:
2. Նա համարձակորեն քեզ հետ մենակ է մնում եւ իր տուն է հրավիրում
Կանայք ընդհանրապես ամաչող տասնյակի մեջ չեն մտնում, երբ ցանկություն են ունենում: Նրանք նախապես գիտեն՝ ինչ են ցանկանում եւ ում հետ: Զոհն անմիջապես է որոշվում, եւ նպատակին հասնելու ճանապարհը հաջորդ երեք հանդիպումներին հաշվարկվում է մինչեւ յուրաքանչյուր քայլը: Ըստ որում՝ յուրաքանչյուր աղջիկ հանդիպումների իր լիմիտն ունի ցանկալիին հասնելուց առաջ: Միայն դուր եկած եւ ցանկալի տղամարդու հետ է կինը մենակ մնում եւ իրեն հարմարավետ զգում: Հյուրընկալելու հրավերքը նրա շուրթերից անկաշկանդ է թռչում: Հարկ չկա քեզ բացատրելու, թե այդ հրավերքն ինչ է նշանակում:
3. Ձեր զրույցի ժամանակ նա պատահաբար եւ թեթեւակի քեզ է հպվում
Պատահական հպումները (չնայած դա ամենեւին էլ պատահականություն չէ) նշանակում են, որ դու արդեն քո ընտրյալին դուրս ես գալիս: Նա, ասես, մտնում է քո անձնական տարածք եւ դա քեզ հաճույքով է ցույց տալիս: Եթե այս հպումները տեւում են ոչ ավելի, քան 3 վայրկյան, դու կարող ես համոզված լինել՝ նա քեզ ցանկանում է: Կանանց ընդհանրապես հատուկ է ունենալ այն ամենը, ինչ դուր է գալիս իրենց անձնական տարածքում:
4. Նա ցանկասիրությամբ լպստում է իր շրթունքները
Սա սեքսուալ ազդանշաններից գլխավորն է: Այն նշանակում է՝ «Դու ինձ գրգռում ես, բավական է ամաչել, անցիր ակտիվ փուլին»: Սա ենթագիտակցական ռեֆլեքս է «ախորժաբեր» ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի տեսքից: Եթե որսացել ես այս ազդանշանը, ապա ընդունիր մեր շնորհավորանքները, նա քեզնով հետաքրքրված է:
5. Նա քեզ է նվիրում իր ամենասեքսուալ հայացքը
Սկզբում դա տղամարդու արտաքինի մի տեսակ «գնահատող» հայացք է, որն, ասես, նշանակում է. «Ցանկանում եմ քո կոշիկներին, ձեռքերին, ուսերին նայել, իսկ հետո նոր նաեւ դեմքիդ»: Տղամարդու կերպարանքը ավելի հաճախ ցանկության օբյեկտ է: Այս հետազոտությունը 3-4 վայրկյան է տեւում: Այնուհետեւ հայացքում կայծը եւ սեթեւեթող ժպիտը ցույց են տալիս, որ դու թեստն արդեն անցել ես եւ կարող ես քեզ համարձակորեն հաղթողների շարքին դասել: Հետո ակնդետ կդիտարկեն քո շրթունքները: Նա արդեն ցանկանում է փորձել դրանց համը: Դու չես կարող բաց թողնել խելահեղության աստիճանի հուզող գրգռված կնոջ հայացքը, նման հայացքներն աննկատ չեն մնում: Դրանք միշտ նպատակին են հասնում:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ