Կանացի խորամանկության 3 տեսակ

Like on FB:

Շատ կանայք, ցանկանալով պատժել իրենց սիրեցյալին, նրան մերժում են սեքսի հարցում։

Ինչպիսի՞ն են նման վարքագծի դրդապատճառները եւ ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ սեռական շանտաժը։

Նվերների գինը

Եթե տղամարդը կնոջը նվիրում է ցանկալի նվերը, ի պատասխան կինը մեծ ուշադրություն, սեր ու քնքշանք է դրսեւորում։ Այդ կերպ նա արտահայտում է իր հիացմունքը։ Սա լավ է բոլորի համար։ Սակայն տղամարդը կարող է մտածել, որ կինն այդքան ջանքեր է գործադրում միայն նվերների համար։ Սեքսը դառնում է կնոջ կողմից մանիպուլյացիայի միջոց։ Այսպես ասած՝ ոչ մի սեքս, մինչեւ չստանամ այն, ինչ ցանկանում եմ։

Ցավոք, նմանատիպ շանտաժը խարխլում է հարաբերությունները՝ դրանք զրկելով վստահությունից եւ հուզականությունից, որը նպաստում է կրքոտ սեքսին։ Որտեղ գոյություն ունի սառը հաշվարկ, այնտեղ զգացմունքները մեռնում են։

Վրեժ եւ վիրավորանք

Եթե վիճել եք, ամենայն հավանականությամբ, սեքսի մասին չեք էլ ցանկանում մտածել։ Վիրավորանքը մնեծանում է, ինչը չի նպաստում մերձեցմանը։

Իհարկե, առաջին բանը, որը մտածում ես՝ ոչ մի դեպքում չզիջել։ Դա հասկանալի է, սակայն կառուցողական չէ։ Սեքսին համաձայնել եւ պահել վիրավորանքը եւս ճիշտ չէ. չէ՞ որ բացասական էներգիան չի անհետանա, այլ՝ ավելի շատ կկուտակվի։

Լինում է նաեւ այնպես, որ վիրավորանքդ վրեժի է վերածվում։ Եթե նույնիսկ սիրելիդ ներողություն է խնդրում, ցանկանում ես նրան պատժել եւ երկար ժամանակ հրաժարվում ես սեքսից։

Ցավոք, տղամարդկանց մեծամասնությունը չի սիրում ներողություն խնդրել, եւ նրանց համար հաճախ սեքսը ներողություն խնդրելու միակ միջոցն է։ Այդ պարագայում ձեր մերժումն ընկալվում է որպես հաշտվելու ցանկության բացակայություն։ Դրանից արդեն նա կարող է վիրավորվել։

Փակ շրջան

Դու ցանկանում ես սիրելիիցդ քնքշանք ստանալ, բայց նա գլխի չի ընկնում քո ցանկությունների մասին։ Դու բավարարված չես եւ մտածում ես՝ եթե այդպես է, նա եւս ոչինչ չի ստանա։ Հաջորդ անգամ իր ցանկացածը չստանալով՝ նա «մոռանում» է նաեւ քո պահանջմունքների մասին։

Դա յուրովի շանտաժ է։ Դու ինձ սա չտվեցիր, իսկ ես, փոխարենը քեզ համար չեմ անի դա։ Երկուսիդ էլ թվում է, որ անտեսում եք միմյանց ցանկությունները։ Թյուրըմբռնումը կուտակվում է եւ կարող է հարաբերությունների խզման հանգեցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
4 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինը. անուշադրության մի մատնեք
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
Չխորտակվող կղանք․ ե՞րբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր

Latest

ԹԵՍՏ․ Դուք ունեք 10 վայրկյան նկարում առկա կոպիտ սխալը գտնելու համար
Ինչպես լինել կատարյալ. 15 կետ, որոնք կփոխեն քո կյանքը
Այս թեստը անցնում են միայն նրանք, ում IQ-ն մեծ է 130-ից
Կանանց տիպեր, ումից խուսափում են տղամարդիկ
Մեկ օրով հրաժարվեք ուտելիքից
Օրվա մեջ կերեք 2-3 կիվի. մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի
«Կեղծ» հղիություն. Երբ մեծանում է փորը, կա սրտխառնոց, բայց դուք հղի չեք
Գլուխկոտրուկ․ Քանի՞ առյուծ կարող եք հաշվել այս նկարում
Կանանց երկար ու կարճ ճանապարհը դեպի անկողին՝ ըստ Կենդանակերպի նշանների