40-ամյա տիկնանց խորհուրդները 30 տարեկան կանանց

Like on FB:

Կյանքի ինչ դասեր ու խորհուրդներ կարող են 40-ամյա տիկնայք տալ 30 տարեկան կանանց։

1. Սիրեք եւ ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք

Եթե ընդունեք ձեր եւ դրական, եւ բացասական կողմերը, կխուսափեք մի շարք սխալ քայլերից։ Հարկավոր է սիրել սեփական անձը եւ ընդունել այն՝ իր բոլոր առավելություններով եւ թերություններով հանդերձ։ Երբ դուք իսկապես կսիրեք ինքներդ ձեզ, դուք կկարողանաք ընդունել ու հասկանալ մյուսներին։

2. Հոգեւոր սնունդ

Անկախ ձեր աշխատանքից, հետաքրքրություններից, հաճույքներից՝ հավաստիացեք, որ դուք հոգեւոր սննդի պակաս չունեք։ Արեք այն, ինչ իսկապես ներշնչում է ձեզ։

3. Հուսալի ընկերներ

Հուսալի ընկերներն ու նրանց աջակցությունը ձեր կյանքի կարեւոր մասնիկը թող կազմեն։ Մի խուսափեք նրանցից օգնություն խնդրելուց։ Գնահատեք այն մարդկանց, ովքեր սեր ու ջերմություն են տալիս ձեզ։

4. Բնական եղեք

Պետք չէ կյանքի դժվարին փուլում ձեւացնել, թե դուք որքան ուրախ ու անհոգ եք եւ կեղծ դիմակ դնեք, քանի որ երբ հանում եք այդ դիմակը, դուք ավելի բանական ու հուսալի եք դառնում ձեր շրջապատի համար։

5. Ապրեք ձեզ համար

Այս տարիքում կանայք սովորաբար ապրում են ուրիշների մասին հոգ տանելով եւ ժամանակ չեն գտնում սեփական կյանքով ապրելու համար։ Հիշեք, դուք չեք կարող երջանկություն պարգեւել ձեզ շրջապատող բոլոր մարդկանց եւ որոշումները կայացնելիս հարկավոր է մտածել սեփական, ոչ՝ ուրիշների շահերի մասին։

6. Պետք չէ միշտ փոխզիջման գնալ

Եթե դուք մշտապես փոխզիջման եք գնում, հնարավորություն չեք ունենում ազատվել այն հարաբերություններից, որոնք չպետք է տեղ ունենան ձեր կյանքում։

7. Ավելի շատ ճամփորդեք

Հավանաբար, սա ամենակարեւոր կետն է։ Խնայեք ձեր գումարները նյութական իրերի վրա եւ դրանք ծախսեք գեղեցիկ եւ բարի հիշողություններ ունենալու համար։ Ճամփորդելը ազատության զգացում է տալիս, բացում է ձեր աչքերը եւ նոր զգացողություններ առաջացնում։

8. Ավելի քիչ անհանգստացեք

30 տարեկանում կանայք շատ հաճախ են նյարդայնանում, անհանգստանում, սթրեսի ենթարկվում եւ այլն։ Սակայն այսպես դուք մշտապես շատ լարված եք, ինչը բացասաբար է ազդում ձեր առողջության վրա։

9. Բավական է ձեր կյանքը համեմատեք մյուսների կյանքի հետ

Բավական է ձեր կյանքն ու կենցաղային պայմանները համեմատեք մյուսների՝ բարեկամների, ընկերների կյանքի հետ, քանի որ դա բացասաբար է ազդում ձեր ինքնագնահատականի վրա։  Հիշեք, ձեզանից խելացի, գեղեցիկ, հմայիչ մարդիկ միշտ էլ կան։ Պետք է շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունեք եւ առաջ շարժվել։

10. Մոռացեք ձեր ակնկալիքների մասին

Երիտասարդ տարիքում բոլոր կանայք երազում են սպիտակ ձիով ասպետի մասին, որը կգա եւ կկատարի նրանց բոլոր երազանքները։ Սակայն ամուսնանալուց հետո պարզվում է, որ իրականությունն այլ է։ Հետեւաբար, մոռացեք ձեր սպասելիքների եւ երազանքների մասին եւ ապրեք ներկայով։

11. Ապրել՝ աշխատելու համար, ոչ թե աշխատել՝ ապրելու համար

Ձեր ուժերը փորձեք տարբեր բնագավառներում, նոր գիտելիքներ եւ փորձ ձեռք բերեք։ Երբ դուք կհասկանաք, որ գտել եք այն աշխատանքը, որը ձեզ պետք է, ուրեմն կդառնաք մեկը, որն ապրում է աշխատելու համար, քանի որ նրա գործը հաճույք է պարգեւում իրեն, եւ նա իսկական մասնագետ է։

12. Գումար խնայեք

30 տարեկանում չես հասկանում, որ կգա ժամանակ, երբ գումարի կարիք կունենաս։Եթե չեք ցանկանում ապրել թոշակով, ուրեմն կարելի է կրճատել անտեղի ծախսերը եւ սկսել գումար խնայել

13. Ավելին տվեք

Տարիների ընթացքում դուք կհասկանաք,  թե որքան է ձեզ դուր գալիս մտերիմներին օգնելն ու աջակցելը, նրանց մասին հոգ տանելը։ Երբ դուք ի սրտե, ամբողջ հոգով մի բան եք անում՝ առանց պատասխան ակնկալելու, դուք առաջին հերթին երջանկացնում եք ինքներդ ձեզ։

14. Ներեք եւ ձեզ, եւ ուրիշներին

Մյուսների եւ սեփական անձի հանդեպ չարանալը վնասում է միայն ձեզ, ազդում ձեր երջանկության վրա։ Հարկավոր է ավելի ներողամիտ լինել եւ մոռանալ այն, ինչ կատարվել է անցյալում։ Երբ ձեզ կհաջողվի մոռանալ անցյալի ցավերն ու սխալները, դուք իսկապես կվայելեք ձեր կյանքը։

15. Մի վատնեք ձեր ժամանակն անարժան մարդկանց վրա

Դժվար է տարբերակել անարժան մարդկանց եւ հեռացնել նրանց սեփական կյանքից, քանի որ երբեմն նրանք ձեզ համար շատ թանկ ու հարազատ մարդիկ են։Եթե դուք շփվում եք մեկի հետ, որը բացասաբար է ազդում ձեզ վրա, մշտապես պահանջներ է ներկայացնում, եւ դուք հասկանում եք, որ ձեր նվիրվածությունը փոխադարձ չէ, ուրեմն աստիճանաբար ձեր կյանքից հեռացրեք նրանց։

16. «Ոչ»՝ ավարտուն նախադասություն

Երիտասարդ տարիքում շատ դժվար է ասել «ոչ»։ Չես կարողանում մերժել, իսկ ոչ ասելու դեպքում փորձում ես արդարացնել այն։ Սակայն տարիքին զուգընթաց հասկանում ես, որ «ոչ»-ն ավարտուն նախադասություն է եւ բացատրությունների կարիք չունի։

17. «Համաձայն եմ» ասելուց առաջ երկար մտածեք

Ամեն ինչին համաձայնելուց առաջ պետք է երկար մտածել։ Հիշեք, որ առաջարկները կարելի է նաեւ մերժել, եթե դրանք կասկածելի են թվում ձեզ։

18. Ուշադրություն դարձրեք մանրուքներին

Այսօր մենք բոլորս ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ կապված է էլեկտրոնային սարքերի, համացանցի հետ, եւ եթե դրանք անջատվում են, մեր կյանքը քաոսի է վերածվում։ Սակայն ժամանակի ընթացքում հասկանում ես, որ պետք է ուշադրություն դարձնել նաեւ այլ մանրուքներին՝ մայրամուտին, աստղերին, կապույտ երկնքին, լիալուսնին եւ այլն։

19. Մի անհանգստացեք, թե ինչ են ուրիշները մտածում ձեր մասին

Հետո զղջալու եք։ Ձեր էներգիան անտեղի մի վատնեք ուրիշների կարծիքի մասին անհանգստանալու համար։ Եթե կարողանաք այլեւս չմտածել մյուսների մասին, ձեր կյանքը մեծապես կփոխվի։ Կենտրոնացեք ձեզ վրա։

20. Ուրախությամբ ընդունեք ձեր կյանքում կատարված փոփոխությունները  

Սովորաբար փոփոխություններ իրենց հետ նաեւ որոշակի դժվարություններ են բերում, սակայն դրանք պետք է ուրախությամբ ընդունել եւ ընտելանալ դրանց։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
4 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինը. անուշադրության մի մատնեք
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
Չխորտակվող կղանք․ ե՞րբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր

Latest

ԹԵՍՏ․ Դուք ունեք 10 վայրկյան նկարում առկա կոպիտ սխալը գտնելու համար
Ինչպես լինել կատարյալ. 15 կետ, որոնք կփոխեն քո կյանքը
Այս թեստը անցնում են միայն նրանք, ում IQ-ն մեծ է 130-ից
Կանանց տիպեր, ումից խուսափում են տղամարդիկ
Մեկ օրով հրաժարվեք ուտելիքից
Օրվա մեջ կերեք 2-3 կիվի. մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի
«Կեղծ» հղիություն. Երբ մեծանում է փորը, կա սրտխառնոց, բայց դուք հղի չեք
Գլուխկոտրուկ․ Քանի՞ առյուծ կարող եք հաշվել այս նկարում
Կանանց երկար ու կարճ ճանապարհը դեպի անկողին՝ ըստ Կենդանակերպի նշանների