Ի՞նչ պետք չէ խնդրել ձեր տղամարդուց

Like on FB:

zNews-ը ներկայացնում  է, թե ինչ պետք չէ խնդրել ձեր տղամարդուց:

1. Երբեք ուշադրություն չդարձնել ուրիշ կանանց:

Չի նշանակում, թե պետք է ամուսնուն թույլ տալ, որ աչքերը չռի այլ կանանց վրա եւ հաշտվել դրա հետ:  Ուղղակի տղամարդիկ գենետիկորեն այնպես են ծրագրված, որ նկատում են թեկուզ մի փոքր գրավչություն ունեցող կանանց:   Այդ պատճառով չարժե նրան արգելել, որ անի դա, որովհետեւ նա միեւնույն է` ուշադրություն կդարձնի նրանց: Ուղղակի վստահեք նրան եւ իմացեք, որ դա նույնն է, ինչ երբ դուք եք նկատում գրավիչ տղամարդուն, բայց դա չի նշանակում, թե պատրաստվում եք դավաճանել նրա հետ:

2. Հրաժարվել որեւէ անհատական կամ մասնագիտական հակումից:

Որքան էլ դուք հասկանաք եւ մասնակից լինեք նրա հետաքրքրություններին, դուք պետք է աջակցեք նրա նպատակներին եւ ինչ-որ բանի հասնելու նրա ձգտմանը:  Երբեմն դրա համար ժամանակ եւ փող է անհրաժեշտ, բայց եղեք նա, ով մշտապես նրան ասում է, որ ինքը չի կարողանա անել դա կամ որ չպետք է անի:  Եղեք նրա գործընկերը, սիրուհին եւ ընկերը: Նրան խրախուսեք անելու այն, ինչ ուզում է, եւ նրան հասկացրեք, որ միշտ կողքին կլինեք:

3. Փոխվել կամ ուրիշ լինել:

Երբ դուք ուշադրությունը սեւեռում եք նրա թերությունների վրա, ջանացեք վերհիշել, թե ինչու եք սիրել նրան:   Համբերատար եւ սիրող եղեք, հիշեք, որ դուք եւս ձեր մինուսներն ունեք:

4. Այնպիսի հետաքրքրություններ ունենալ, ինչպիսին ձերն են:

Դա անիրատեսական է եւ անարդարացի: Դուք ընդհանուր ինչ-որ բան ունեք, բայց տարբերություններ էլ ունեք, եւ դա պահպանում է հետաքրքրությունը հարաբերություններում:

5. Որ ընկերուհու պես լսի ձեզ:

Ձեր տղամարդն ուզում է լսել ձեր եւ ձեր խնդիրների մասին, բայց կան որոշակի թեմաներ, որոնցից գլուխ հանելուն նա չի կարող ձեզ այնքան լավ օգնել, որքան ձեր ընկերուհին, քույրը կամ մայրը:  Գնահատեք նրա ջանքերը եւ ձեզ հասկանալու ցանկությունը, բայց անիրատեսական ակնկալիքներ մի ունեցեք, թե տղամարդը ձեզ կհասկանա եւ կօգնի, ինչպես մեկ այլ կին:

6. Չշփվել ընկերների հետ:

Հարաբերությունների առաջին տարում դուք ուղղակի ուզում եք անընդհատ միասին լինել, իսկ հետո գուցե ուզում եք, որ նա ավելի շատ տանը լինի երեխաների հետ, որպեսզի մինչեւ ուշ գիշեր դրսում չլինի:  Բայց յուրաքանչյուրը պետք է հարաբերություններից դուրս իր կյանքն ունենա: Եթե դուք հանուն ամուսնու չեք շփվում ձեր ընկերուհիների հետ, դա ձեր խնդիրն է, ոչ թե նրա: Առողջ հարաբերություններում ամեն ինչ այլ կերպ պետք է լինի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մեր օրգանիզմում կա մի օրգան, որի մասին ոչ բոլորը գիտեն…
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
9 գաղտնիք, որ կանայք երբեք չեն ասում տղամարդկանց
Տղան ծնվում է այն ժամանակ, երբ կինն ավելի ուժեղ է ամուսնուց
Արդյունավետորեն նիհարելու 3 մատչելի եղանակ. էնդոկրինոլոգի խորհուրդները
Կնոջ 6 թերություն, որոնք վանում են տղամարդկանց
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
ԹԵՍՏ․ Այս նկարում կա մեկ ԿՈՊԻՏ սխալ, որքա՞ն արագ կգտնեք այն

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Ինչպես գայթակղել և պահել տղամարդուն