Արդյունավետորեն նիհարելու 3 մատչելի եղանակ. էնդոկրինոլոգի խորհուրդները

Ժամանակակից հասարակության մեջ գիրությունը, մեղմ ասած, չի ողջունվում:

Սա Ռուբենցի ժամանակները չեն, երբ նորաձեւ էին փափլիկ գեղեցկուհիները:

Այսօրվա նշանաբանն է «Նիհարել բոլորին»:

Սակայն, միեւնույն ժամանակ, ավելի ու ավելի հաճախ են խոսում այն ​​մասին, որ ինքնուրույն նիհարելն ամսագրերում կարդացած ինչ-որ դիետայով կարող է վտանգավոր լինել առողջության համար եւ դա պետք է արվի բժշկի հսկողության ներքո:

Իհարկե, դրանում կա տրամաբանություն:

Սակայն մյուս կողմից` նման պրոֆիլի մասնագետների ծառայությունները կարող են թանկ լինել, իսկ թաղամասային կլինիկա այցելելը շատ ժամանակ եւ ջանք է պահանջում:

Խնդիրը հասկանալու համար «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն դիմել է հայտնի էնդոկրինոլոգ-սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Իվաննիկովային:

Ամենից հաճախ մարդիկ գիրանում են սթրեսն ուտելով կոծկելիս 

Ըստ մեր փորձագետի, հասկանալու համար` արդյոք դուք խնդիրներ ունեք ավելորդ քաշի հետ կապված, կարող է օգնել մարմնի զանգվածի ինդեքսը: Այն հաշվարկելու համար հարկավոր է ձեր քաշը կիլոգրամներով բաժանել հասակին քառակուսի մետրով: Եթե ​​այդ ինդեքսը 25-ից պակաս է, ապա ամեն ձեր քաշի հետ ինչ կարգին է, եթե այն 25-ից 30 է, ապա դուք ավելորդ քաշ ունեք, իսկ եթե 30-ից ավել է` ճարպակալում: Ինչպես նշել է Եկատերինա Իվաննիկովան, եթե ինդեքսը 25-ից ավել է, սա լուրջ պատճառ է բժշկի հետ խորհրդակցելու համար, որպեսզի հասկանաք քաշի ավելացման պատճառը: Եվ եթե ինդեքսը երեսունից ավել է, ապա գուցե անրամասն զննում անհրաժեշտ լինի` մի քանի մասնագետի ներգրավմամբ:

Ինչ վերաբերում է ավելորդ քաշ հավաքելու պատճառներին, ապա, ըստ Եկատերինա Իվաննիկովայի, դրանք կարող են շատ լինել: Ամենատարածվածն արձագանքն է սթրեսային իրավիճակներին: Հոգեհուզական վիճակի ժամանակ մարդն անգիտակցաբար սկսում է ուտելով կոծկել իր հույզերը եւ այդպիսով քաշ է հավաքում: Ճարպակալումը կարող է նաեւ մի շարք բժշկական պատճառներ ունենալ` էնդոկրինային համակարգի պաթոլոգիա (օրինակ` վահանագեղձի հիվանդություն): Դրա դիսֆունկցիայի դեպքում նյութափոխանակությունը դանդաղում է, ինչի արդյունքում քաշն ավելանում է: Ավելորդ քաշի պատճառների 90 տոկոսը կապված է սնվելու խանգարման, քնի պակասի եւ սթրեսային վիճակների հետ:

Սակայն նույնիսկ եթե թվերը կշեռքի վրա եւ հայելային արտացոլանքը ձեզ գոհացնում է, չպետք է հանգստանալ: Քանի որ, եթե դուք ճիշտ չեք սնվում, շարժվում եւ գիշերներն անցկացնում եք չաթերում, ապատիա եւ դեպրեսիա եք զգում, ժամանակին բուժզննում չեք անցնում, ապա ամեն ինչ դեպի վատը կգնա: Քաշը ընդունելի մակարդակի վրա պահելու համար Եկատերինա Իվաննիկովան խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել, նախեւառաջ, ճիշտ սնվելու եւ երկրորդը` ֆիզիկական ակտիվության ընդլայնման եւ երրորդը` օրվա ռեժիմի եւ էմոցիոնալ վիճակի վրա:

Կոնֆետները փոխարինում ենք մրգով

Ինչպես նշել է Եկատերինա Իվաննիկովան, նախեւառաջ անհրաժեշտ է սննդակարգից հանել բոլոր տեսակի քաղցրավենիքները, դրանք փոխարինել մրգերով եւ երեկոյան վեցից հետո չուտել նաեւ մրգեր: Մեր փորձագետը նաեւ կարծում է, որ արժե ավելացնել բանջարեղենը սննդակարգում (բացառությամբ օսլայի, այսինքն` եգիպտացորենի եւ կարտոֆիլի): Սեզոնային բանջարեղենի չափաբաժինը պետք է լինի օրական 300-400 գրամ:

Մեր մասնագետի կարծիքով` քաշի պահպանման համար մեծ նշանակություն ունի սննդի պատշաճ պատրաստումը եւ ջերմային մշակումը: Ճիշտ է, ինչպես նշել է Եկատերինա Իվաննիկովան, եփել, պատրաստել գոլորշու, գրիլի վրա, իսկ ահա յուղով տապակելը պետք է բացառել: Նույն կերպ պետք է սննդակարգից հանել բոլոր պատրաստի մթերքները, այսինքն` երշիկեղենը, պահածոյացված սնունդը եւ հատկապես ֆասթ ֆուդը: Այս ամենը նպաստում է քաշի ավելացմանը եւ մարմնի ավելի արագ ծերացմանը:

Լրջորեն պետք ընտրել նաեւ ըմպելիքը: Օրինակ, շատերը կարծում են, որ խանութներում վաճառվող հյութերը, կվասը, գազավորված ըմպելիքները պարզապես ջուր են, որը որեւ կերպ չի ազդում քաշի վրա, բայց, ինչպես ասում է Եկատերինա Իվաննիկովան, դրանցում շատ շաքար կա, ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս եւ ուրեմն մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում ենթաստամոքսային գեղձի վրա, ուստի ավելի լավ է բացառել այդպիսի ըմպելիքները սննդակարգից եւ նախընտրել ջուր, թեյ եւ սուրճ: Ընդ որում, թեյը եւ սուրճն ավելի լավ է առանց շաքարի խմել: Չնայած մարդկանց մեծ մասը թեյ եւ սուրճ խմում է շաքարավազով, դրանք ուղեկցելով տարբեր համովիկներով, սակայն, ըստ Եկատերինա Իվաննիկովայի, սա վարքագծի կայացած ձեւ է, որից ավելի լավ է հրաժարվել, քանի որ հակառակ դեպքում կարելի է ամբողջ կյանքում անօգուտ դիմելդիետոլոգների: Բայց եթե ինչ-որ մեկը ցանկանում է իր խմիչքին բազմազանություն հաղորդել, ապա կարելի է ջրի մեջ կիտրոն, վարունգ եւ անանուխ ավելացնել: Ի դեպ, ոչ վաղ անցյալում կայքը kp.ru-ն պատմել էր այդ Սասի ջրի մասին, որն այդպես էր անվանվել այդ բաղադրատոմսը հորինած ամերիկացի սննդաբան Սինթիա Սասի անունով: Այս ըմպելիքը պատրաստելու համար ջրի մեջ մի քանի ժամ կոճապղպեղի արմատ, կիտրոն, թարմ վարունգ, անանուխ է թրմվում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Լավագույն բնական միջոցները փորափքանքից ազատվելու համար․ 4 բաղադրատոմս
Արդյունավետ ժողովրդական դեղամիջոց, որը կօգնի հեշտությամբ ազատվել հազից
Փորձագետները որոշել են, թե օրական որքան ջուր է պետք խմել
Ո՞րն է ամենավտանգավոր արյան խումբը
Բժիշկները պատմել են կոկոսի յուղի օգտակար հատկությունների մասին
«Հիմարին խորհուրդներ տալն անօգուտ է. դա միայն նրան զայրացնում է». Հնդկական իմաստուն արտահայտություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս լուսանկարում կոպիտ սխալ կա, բայց ոչ ոք չի կարողանում այն նկատել
ԹԵՍՏ. Կգտնե՞ք արդյոք այս բառերի հայերեն տարբերակը
Գլուխկոտրուկ․ Քանի՞ ավանակ կարող եք հաշվել այս նկարում
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել այս բառերի հոմանիշը
Թեստ․ Գտի՛ր բառի նշանակությունը
Բազմագիտության թեստ․ Կկարողանա՞ք տալ թեկուզ 7 ճիշտ պատասխան
Գտեք գայլին ոչխարների հոտի մեջ, քանի դեռ գիշատիչը չի հասցրել համտեսել նրանց
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է…
Ոչ ակնհայտ ախտանշաններ, որոնք հուշում են լյարդի ցիռոզի մասին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Լավագույն բնական միջոցները փորափքանքից ազատվելու համար․ 4 բաղադրատոմս
Իսկ դուք կկարողանա՞ք գտնել 9 թիվը, ես հազիվ գտա․․․
Արդյունավետ ժողովրդական դեղամիջոց, որը կօգնի հեշտությամբ ազատվել հազից
Թեստ․ Գտի՛ր բառի նշանակությունը
Փորձագետները որոշել են, թե օրական որքան ջուր է պետք խմել
Ո՞րն է ամենավտանգավոր արյան խումբը
Ֆուչիկի փողոցի «ճակատամարտը». բացառիկ կադրեր (Video)
Բժիշկները պատմել են կոկոսի յուղի օգտակար հատկությունների մասին
Ահա թե ով է ձեռք բերել «00 DD 000» համարանիշը (Photo)