Ինչպես 7 օրում մեկընդմիշտ փոխել կյանքը

Նորվեգիայում գոյություն ունի հետաքրքիր մի ծրագիր՝ «դժոխային շաբաթ» անվանվամբ, որով մարզում են զինված ուժերի սպաներին:

Այն թույլ է տալիս ընդամենը 7 օրում զգալ կյանքի համը, հասկանալ մանր բաների նշանակությունը և ամբողջովին փոխել վերաբերմունքը սովորական օրվա հանդեպ:

Ներկայացնում ենք այդ ծրագիրը՝ ըստ Էրիկ Լարսենի «Վերջնակետում:

Շաբաթը առանց խղճալու ինքներդ ձեզ» աշխատության։

«Դժոխային շաբաթվա» 7 հիմնական կանոն

– Արթնացեք առավոտյան ժամը 5-ին և պառկեք քնելու երեկոյան ժամը 10-ին:

– Եղեք կենտրոնացված, ներգրավված և լավ աշխատեք ողջ շաբաթ:

– Հետևեք պլանին:

– Եղեք դրական և վճռական, առույգ և ակտիվ:

– Մոռացեք հեռուստացույցի մասին: Իսկ աշխատանքային ժամերին՝ ոչ մի սոցկայքեր և ոչ աշխատանքային հեռախոսազանգեր:

– Ֆիզիկական ակտիվությունը կյանքի մաս դարձրեք:

– Ամբողջ շաբաթ ճիշտ սնվեք՝ ոչ մի քաղցրավենիք և արագ սնունդ։

Երկուշաբթի․ աշխատանք սովորությունների վրա

«Վնասակար սովորություններն ավելի հեշտ է հաղթահարել այսօր, քան վաղը», – այսպես ասում էր դեռ Կոնֆուցիոսը: Եվ իրոք, աշխատանքը սեփական անձի վրա առաջին հերթին սովորությունների վրա աշխատելն է: Այն սկսվում է շաբաթվա առաջին օրը և կազմված է 3 կետից.

– Կազմել լավ և վատ սովորությունների ցուցակ։

– Որոշել, թե որ սովորություններն եք ցանկանում զարգացնել, իսկ որոնցից՝ ազատվել։

– Ի՞նչ սովորություններ են ձեզ պակասում, ինչ է հարկավոր դրանք զարգացնելու համար:

Երեքշաբթի․ տրամադրվածություն և կենտրոնացվածություն

Շաբաթվա երկրորդ օրվա խնդիրը ճիշտ տրամադրության և կենտրոնացվածության վրա աշխատանքն է: Դրանք հատուկ ազդեցություն են ունենում վերջնական արդյունքի վրա:

Տրամադրվածություն. զգացմունքները ազդում են արդյունքի վրա, այդ պատճառով ժամանակ տրամադրեք ճիշտ տրամադրության ստեղծման վրա: Այն գտնելու համար ձեզ ճիշտ հարցեր տվեք: Օրինակ, եթե դուք ծաղկավաճառ եք, հարցրեք ձեզ. «Որքա՞ն լավ ես գիտեմ ծաղիկների տեսակները», «Ինչպե՞ս ճիշտ խնամել նրանցից ամեն մեկը», «Ի՞նչ հետաքրքիր բան ես կարող եմ առաջարկել հաճախորդներին»:

Կենտրոնացվածություն. ներկա պահին զբաղվեք միայն մեկ գործով և մոռացեք մնացած ամեն ինչի մասին: Այդ կերպ դուք կենտրոնացված կլինեք մեկ խնդրի շուրջ, ինչը նշանակում է, որ դուք կանեք ավելի արագ ու լավ:

Չորեքշաբթի․ պլանավորում և նպատակներ

Չորեքշաբթին նվիրված է թայմ մենեջմենթին, պլանավորմանը, առաջնահերթություններին և նպատակներին: Հիշեք՝ դուք բավարար ժամանակ ունեք, կարևորը այն ճիշտ բաժանելն է: Պլանավորումը օգնում է գիտակցել խնդիրների կարևորությունը և առաջնահերթություններ սահմանել:

Դուք պետք է օրվա, շաբաթվա, ամսվա պլան կազմեք՝ ելնելով ձեր առաջնահերթություններից:

Հինգշաբթի․ հարմարավետության զոնայից դուրս

Հինգշաբթին միգուցե լինի «դժոխային շաբաթվա» ամենադժվար օրը, սակայն այն անգնահատելի փորձ կտա ձեզ: Այդ օրը դուք դեմ առ դեմ կառնչվեք ձեր գլխավոր վախերին, իսկ գիշերը՝ չեք քնելու:

Միայն դուք գիտեք ձեր վախերը և միայն դուք կարող եք հաղթահարել դրանք: Սիրո խոստովանություն արեք, համարձակություն գտեք դժվար խոսակցության համար կամ հաղթահարեք բարձրության վախը:

Օրը անսովոր ձևով անցկացրեք: Վազեք կամ ամբողջ օրը հեծանիվի վրա անցկացրեք:

Բացի այդ, բաց թողեք քունը և աշխատեք ամբողջ գիշեր: Դրան դուք պետք է մտովի պատրաստվեք, օրինակ․ տեսողականորեն պատկերացրեք անքուն գիշերը և պլան կազմեք, թե ինչ է պետք անել:

Ուրբաթ․ հանգիստ և վերականգնում

Աշխատելը կարևոր է, սակայն ճիշտ հանգստանալը պակաս կարևոր չէ: Ուրբաթը գիտակցված հանգստի օրն է:
Անքուն գիշերից հետո ընդունեք տաք ցնցուղ և նախաճաշեք առողջ, համեղ ուտելիքով: Որոշեք ուր եք գնալու և ինչ եք անելու: Արեք այն, ինչ վաղուց էիք ցանկանում անել: Դրանք կարող են լինել տնային գործերը կամ ինչ-որ տեղ գնալը: Կարևորը պատասխանատվությամբ մոտեցեք այդ ամենին:

Շաբաթ․ երջանկության օր

Շաբաթը այն օրն է, երբ ձեր գլխում միայն դրական մտքեր պետք է լինեն: Ամբողջ օրը պետք է անցնի ներքին դրական երկխոսություն ստեղծելու վրա: Խնդիրը ցույց տալն է, թե որքան է մտածելակերպը ազդում այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր հետ:

Կարևորը դրական մտածելն է և բացասական մտքերի արգելափակումը: Մտածեք ձեր լավ գծերի մասին, ձեռքբերումների և հետագա հաջողության:

Վերահսկեք ներքին երկխոսությունը: Ճիշտ հարցեր տվեք և ճիշտ բառեր գտեք:

Կիրակի․ պարգև

Այս օրը «դժոխային շաբաթվա» վերջին օրն է և կարևորը կատարած աշխատանքի շուրջ եզրակացություններն են, մտորումները և բավարարվածությունը:

Մտածեք արդյունքների և եզրակացությունների մասին, որոնք ձեզ մոտ թողել է այդ շաբաթը: Ավելի լավ է գրի առեք: Ի՞նչ եք դուք սովորել: Ի՞նչ եք հասկացել: Ի՞նչ դժվարություններ են ի հայտ եկել: Ի՞նչն է ձեր համար իրականում կարևոր:

Ուշադրություն դարձրեք կյանքի այն մանրուքներիին, որոնցից դուք զրկված էիք «դժոխային շաբաթվա» ընթացքում: Այժմ դրանք ձեր համար ամելի մեծ նշանակություն կունենան: Կսկսեք գնահատել, նկատել, զգալ մանրուքները ինչպես երբեք:

Եվ վերջապես՝ ձեզ նվեր արեք: Կարևոր չէ ինչ, այն՝ ինչ ցանկանում եք: Դուք արժանացել եք դրան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք
«Երբեմն բավական է մի քանի անիմաստ բառ արտասանել պատմության մեջ մտնելու համար». Ումբերտո Էկոյի 13 սուր մտքերը
Երբեք չասեք այս արտահայտությունները ձեր տղամարդուն
Թեստ․ Մենք ասենք դարձվածքով, դուք՝ մեկ բառով, գնացինք․․․
7 մահացու մեղք հարաբերություններում
Ի՞նչ է նշանակում երազում կոնկրետ մարդու տեսնելը՝ սիրելիին, նախկինին, մահացած մեկին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Տրամաբանական հանելուկ․ Կկարողանա՞ք գուշակել պատասխանը
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
Ահա թե ինչից է կախված կնոջ սեքսուալությունը
Դուք իրոք գիտուն եք, եթե պատասխանեք 10 հարցից թեկուզ 7-ին
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ չեք կարողանում ֆլիրտ անել. 3 սխալ, որ թույլ են տալիս շատերը
Թեստ աշխարհագրությունից՝ zNews-ի գիտակների համար
Պատրաստում ենք համեղ լազանյա նրբերշիկով և շամպինիոնով
Ինչպես բուժել մոծակի խայթոցից առաջացած վերքերը
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք
«Երբեմն բավական է մի քանի անիմաստ բառ արտասանել պատմության մեջ մտնելու համար». Ումբերտո Էկոյի 13 սուր մտքերը
Թեստ․Կարո՞ղ եք պատասխանել թեստի բոլոր հարցերին
Երբեք չասեք այս արտահայտությունները ձեր տղամարդուն
Պատրաստում ենք շատ համեղ վարսակի շիլա չրերով