Աչքերի գույնի կախարդանքը

Սեւաչյա մարդիկ ուժեղ էներգետիկայով մարդիկ են, նրանք շատ դիմացկուն են, նախաձեռնող եւ անհանգիստ բնավորությամբ։ Սեւ աչքերը վկայում են մարդու կրքոտության եւ սիրառատության մասին։ Նման մարդկանց ճանապարհին գրեթե ոչ մի արգելք չի կանգնեցնում։ Թեպետ գաղափարներով նրանց մոլագար համակվածությունը ոչ միայն հաղթանակի ուրախություն է պարգեւում, այլ նաեւ հապճեպ որոշումների դառնություն։

Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ օժտված են հմայքով, զգայականությամբ եւ սրամտությամբ։ Նրանք շատ վառ խառնվածքով մարդիկ են։ Նրանց մասին կարելի է ասել, որ նրանք շատ պոռթկուն են, սակայն հեշտությամբ մոռանում են վիրավորանքը։ Շագանակագույն աչքերով մարդկանց թերությունը կարելի է համարել հազվադեպ հանդիպող քմահաճությունները։ Աստղաբաններն ասում են, որ մուգ շագանակագույն աչքերով մարդիկ (Արեւի եւ Վեներայի էներգիայի խառնուրդ՝ Սատուրնի ազդեցությամբ) շատ շփվող են եւ հեշտությամբ են մտերմանում մարդկանց հետ։ Նման աչքերով մարդիկ սիրահարվող են, սակայն ինչպես արագ բռնկվում են, այնպես էլ արագ սառում են։

Բաց շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ ամաչկոտ են, հակված մենակության եւ երազկոտ։ Նրանց կարելի է պրագմատիկ համարել, սակայն, հնարավոր է, որ դա նրանց այդքան աշխատասեր եւ ջանասեր է դարձնում։ Նրանց վրա կարելի է միշտ հույս դնել, նրանք հուսախաբ չեն անի։ Բաց շագանակագույն աչքերով մարդկանց առանձնահատկությունը նրանց անհատականությունն է, ամեն բան ինքնուրույն անելու ձգտումը, նրանք սովորաբար մեծ հաջողությունների են հասնում։ Այդ մարդիկ բացարձակապես տանել չեն կարողանում կողքից ճնշումը։ Աստղաբաններն ասում են, որ բաց շագանակագույն աչքերով մարդիկ (Արեւի եւ Վեներայի խառնուրդ) շատ տպավորվող են, նրանք կարող են մյուսների համար աննկատ շատ ծանր տանել հասցրած վիրավորանքը։

Ի՞նչ սպասել կապույտ աչքերի հայացքից։ Կապտաչյա մարդիկ (գույնը համապատասխանում Վեներային) ռոմանտիկ են, շատ հուզական եւ զգայուն։ Նրանք կարող են ոչ միայն անդառնալի սիրահարվել, այլ նաեւ գերել զուգընկերոջն իրենց կրքոտ պոռթկումներով։ Նրանց մտքերի ընթացքը կարող է բոլորովին անկանխատեսելի լինել։ Ի դեպ, նման մարդկանց մոտ նաեւ շատ է զարգացած արդարության զգացողությունը, նրանք պատրաստ են պաշտպանել ճշմարտությունն անգամ ի վնաս իրենց։ Նրանց հիմնական թերությունը գոռոզությունն ու ամբարտավանությունն է։ Նման մարդիկ շատ կոնֆլիկտային են, սիրում են վիճել, շտապում են եւ միշտ չէ, որ հասկանում են ուրիշի խնդիրները։

Մուգ կապույտ աչքերով մարդիկ (Վեներայի էներգիան Լուսնի լուսային էներգիայով բացված) համառ են, սակայն միաժամանակ հակված են սենտիմենտալության։ Մուգ կապույտ աչքերով մարդիկ հեշտությամբ են տեղի տալիս իրենց քմահաճույքներին, իսկ նրանց տրամադրությունը անկանխատեսելի գարնանային զեփյուռ է հիշեցնում։ Կապուտաչյա մարդիկ հակված են վիրավորվելու, ընդ որում, անգամ, երբ հոգում ձեզ վաղուց են ներել։

Կապույտ աչքերը հաճախ խաբեություն են թաքցնում։ Կապույտ աչքերով մարդիկ նպատակասլաց եւ ոչ այնքան սենտիմենտալ մարդիկ են։ Նրանց սիրտն արցունքներով չես շարժի։ Երբեմն նրանք զայրույթի կամ առանց պատճառի դեպրեսիայի նոպա են ունենում։ Սակայն նման տատանումները շատ հազվադեպ են հանդիպում։ Ավելի հաճախ կապուտաչյա մարդիկ հանգիստ բնավորություն ունեն, սակայն միապաղաղությունը նրանց ձանձրացնում է։

Մոխրագույն աչքեր ունեցող մարդիկ վճռական են եւ խելացի։ Նրանք «ջայլամի մեթոդին» չեն դիմում, երբ խնդիրներ ունենում։ Ընդհակառակը, նրանք այդ խնդիրները լուծում են անհապաղ։ Սակայն միաժամանակ անօգնական են այն իրավիճակներում, որտեղ խելքն անզոր է։ Մոխրագույն աչքերը զգայունության եւ հետաքրքրասիրության օրինակ են։ Նման մարդկանց ամեն բան հետաքրքիր է։ Այդ պատճառով այդ գույնի աչքերը հաջողակների գույնն է։ Նրանց բախտը բերում է սիրո եւ գործի մեջ։

Մուգ մոխրագույն աչքեր ունեցողները (մոխրագույնը բնորոշ է Մերկուրի մոլորակին, իսկ դրա մուգ երանգը վկայում է Սատուրնի ազդեցության մասին) համառ են եւ համարձակ։ Նրանք անձնազոհ են, կամքի ուժ ունեն եւ վճռական բնավորություն։ Եթե ձեր զուգընկերը մուգ մոխրագույն աչքեր ունեն, ձեր բախտը բերել է, քանի որ նման մարդիկ գրեթե միշտ միասեր են։

Եթե Դուք մոխրա–կանաչագույն աչքեր ունեք, ապա Ձեր մասին կարելի է ասել, որ Դուք շատ ուժեղ կամքի ուժ ունեք։ Ձեզ կենթարկվի ցանկացած բարձունք։ Չնայած Ձեզ չխոսկան են համարում, հենց դա է հաճախ օգնում Ձեզ հասնել նպատակին։ Կանաչ գույնի աչքեր ունեցող մարդիկ երբեմն սպորտային մարդիկ են, որոնք կարող են կարեւոր հարցերի լուծման հարցում կոշտություն դրսեւորել, իսկ բացառիկ դեպքերում՝ նաեւ դաժանություն։

Կանաչաչյա մարդիկ նրբություն են։ Նրանք միշտ սիրում են կրքոտ, անկեղծ եւ աչքի են ընկնում հավատարմությամբ։ Կանաչ աչքերը հաճախ բնորոշ են իրական ասպետներին։ Ընկերները գնահատում են նրանց հուսալիության եւ բարության համար, թշնամիներն ատում են սկզբունքայնության եւ կոշտության համար։ Նրանք լավ ունկնդիրներ են ու զրուցակիղներ։ Առհասարակ կանաչ աչքերով մարդիկ առավել բարեկեցիկ կատեգորիայից են։ Նրանք կայուն են, սակայն դրա հետ մեկտեղ զուրկ չեն երեւակայությունից։ Հիանալի են նայվում հանում ղեկավար պաշտոններում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

10 տեսակ սուտ, որոնք համոզել են ձեզ
Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու Նոբելյան մրցանակ չի տրվում մաթեմատիկայի բնագավառում
18 խորհուրդ, որ մայրը պետք է անպայման տա որդուն
Այսօր ես հանդիպեցի նախկին ընկերուհուս, ում ժամանակին գժի պես սիրում էի․ նա հղի էր…
20 ինտիմ-քայլ, որի մասին նա պարզապես երազում է
Թեստ․ Ծանո՞թ եք գույների հայկական անվանումներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Ահա թե ինչից է կախված կնոջ սեքսուալությունը
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Տրամաբանական հանելուկ․ Կկարողանա՞ք գուշակել պատասխանը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են կանայք լքում տղամարդկանց
Տրամաբանական թեստ՝ zNews-ի հետևորդների համար․ կկարողանա՞ք հաղթահարել
Կանանց օրգազմի տեսակները
Ինչպես հղիանալ կարճ ժամանակահատվածում
Թեստ․ Ճանաչո՞ւմ եք մեր սիրված երգիչներին
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
10 տեսակ սուտ, որոնք համոզել են ձեզ
Երբ են Կենդանակերպի նշանները հասկանում, որ սիրահարվել են
Հնարամտության ԹԵՍՏ` zNews-ի գիտակների համար