Ո՞ւմ է վաղ դաշտանադադար սպառնում

Դաշտանադադարը տեղի է ունենում, երբ կնոջ դաշտանը դադարում է, ձվարանները դադարում են ձվաբջիջներ արտազատել, իսկ օրգանիզմը դանդաղեցնում է կանանց հորմոնի էստրոգենի արտադրությունը:

Այդ անխուսափելի իրադարձությունը կարող է բավականին տհաճ լինել կանանց համար, եւ այն ուշադիր դիտարկում է պահանջում։

Բացի այդ, այս գործընթացը կարող է նաեւ անկանխատեսելի լինել եւ կախված լինել բազմաթիվ գործոններից։

Կանանց դաշտանային ցիկլի տեւեողությունը կարող է ազդել դաշտանադադարի ախտանիշների ծանրության վրա, որոնք նրանք զգում են:

«Ավելի կարճ դաշտանային ցիկլերը կարող են վկայել այն մասին, որ նման ցիկլ ունեցող կանանց դաշտանադադարն ավելի շուտ կսկսվի եւ ախտանիշներն ավելի ծանր կլինեն: Նոր հետազոտության հեղինակները կարծում են, որ դաշտանային ցիկլի տեւողությունը կարող է որպես դաշտանադադարի ախտանիշների ժամանակի եւ ծանրության ցուցանիշ հանդես գալ»,- «ՄեդիկՖորում»-ին տված հարցազրույցում ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Ելիզավետա Կոմարովան։

Դաշտանային ցիկլը կնոջ դաշտանի առաջին օրվանից մինչեւ հաջորդ դաշտանին նախորդող օրն է:

«Եզրակացությունն արվել է ավելի քան 600 կանանց հետազոտումից հետո: Ընդհանուր առմամբ, նրանք պարզել են, որ 25 օր կամ ավելի քիչ դաշտանային ցիկլով կանայք ավելի շուտ են դաշտանադադար ունենում, քան 26-ից 34 օր դաշտանային ցիկլով կանայք»,- բացատրում է բժիշկը:

Բացի այդ, ավելի կարճ դաշտանային ցիկլ ունեցող կանանց մոտ ավելի հավանական են.

  • Քնի խանգարումները միջին տարիքում
  • Անհանգստությունը սրտում
  • Դեպրեսիվ ախտանիշները։

Կարճ դաշտանային ցիկլով կանայք նաեւ ավելի հաճախ են մինչեւ հղիությունը մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքս ունենում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանանց օրգազմի տեսակները
Ինչպես հղիանալ կարճ ժամանակահատվածում
10 տեսակ սուտ, որոնք համոզել են ձեզ
Որ դեպքերում են որովայնի ցավերը հուշում անհապաղ բժշկին դիմելու անհրաժեշտության մասին
8 ճշմարտություն, որոնք հայտնի չեն նույնիսկ կանանց. մենք կբացենք գաղտնիքի վարագույրը
Հոտառության վատթարացումը կարող է հուշել վտանգավոր հիվանդության մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Ահա թե ինչից է կախված կնոջ սեքսուալությունը
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Տրամաբանական հանելուկ․ Կկարողանա՞ք գուշակել պատասխանը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են կանայք լքում տղամարդկանց
Տրամաբանական թեստ՝ zNews-ի հետևորդների համար․ կկարողանա՞ք հաղթահարել
Կանանց օրգազմի տեսակները
Ինչպես հղիանալ կարճ ժամանակահատվածում
Թեստ․ Ճանաչո՞ւմ եք մեր սիրված երգիչներին
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
10 տեսակ սուտ, որոնք համոզել են ձեզ
Երբ են Կենդանակերպի նշանները հասկանում, որ սիրահարվել են
Հնարամտության ԹԵՍՏ` zNews-ի գիտակների համար