4 սեռավարակ, որոնցով կարող ենք արդեն հիվանդ լինել

Փորձագետները նշում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների համաճարակի մասին, որը նվաճել է մեր մոլորակը:

Գերմանիայից մասնագետները նշել են սեռական ճանապարհով փոխանցվող 4 հիվանդություններ, որոնք կարող են մարդու մոտ լինել՝ առանց նրա գիտության:

Սուսանակ (գոնորեա)

Բակտերիալ վարակ է, որը տարածվում է առանց պաշտպանության հեշտոցային, անալ կամ օրալ սեքսի միջոցով:

Կանանց մոտ այս հիվանդությունը հաճախ ոչ մի ախտանշան չի ունենում, եւ եթե անգամ այն կա, ապա միանգամայն չափավոր է:

Եթե տղամարդկանց մոտ վարակը հայտնվել է կոկորդի շրջանում կամ հետանցքում, ապա, ամենայն հավանականությամբ, նույնպես որեւէ ախտանշան չի լինի:

Հերպես

Պարզ 1-ին տիպի հերպերի վիրուսը սովորաբար վնասում է բերանի խոռոչը, իսկ 2-րդ տիպի վիրուսը՝ սեռական օրգանները:

Վարակվածների գրեթե 70%-ի մոտ որեւէ նշան չի լինում, իսկ եթե անգամ առաջանում է, կարող եք ընդամենը սեռական օրգանների շրջանում այրվածքերով ուղեկցվող ոչ մեծ փուչիկներ նկատել:

Մարդու պապիլոմավիրուս

Ռիսկի ցածր աստիճանով մարդու պապիլոմավիրուսն արտահայտվում է միայն սեռական օրգանների խոցերով, իսկ վտանգի բարձր մակարդակը կարող է հանգեցնել առնանդամի եւ հետանցքի ուռուցքի:

Սակայն HPV-ն գրեթե երբեք արտահայտված ախտանշաններ չի ունենում, իսկ դրա շտամերի մեծ մասը նույնիսկ խոցեր չի առաջացնում:

Խլամիդիոզ

Այս վարակը տարածվում է առանց պաշտպանության հեշտոցային, անալ կամ օրալ սեքսի միջոցով, ընդ որում, այն գրեթե ոչ մի կերպ չի արտահայտվում ո՛չ կանանց, ո՛չ տղամարդկանց մոտ:

Բայց որոշ դեպքերում կարելի է առնանդամի գույնի փոփոխություն նկատել, վարակվելուց շուրջ մեկ շաբաթ անց՝ այրոց:

Այն, որ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մի մասը վառ արտահայտված ախտանշաններ չունի, չի նշանակում, որ պետք չէ բուժել այդ հիվանդությունները:

Եթե ակտիվ սեռական կյանք եք վարում եւ այնքան էլ չեք վստահում պահպանակներին, ապա ավելորդ չէ տարեկան մեկ անգամ առավել տարածված հիվանդությունների անալիզ հանձնել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Առանց պատճառի կապտուկնե՞ր են հայտնվում ձեր վրա, կարդացեք սա
Համեղ նախաճաշ՝ րոպեների ընթացքում
Ահա թե ինչու են մարդիկ ուզում լինել ձեր կողքին` համաձայն ձեր Կենդանակերպի նշանի
Վունդերկինդ երեխայի 15 վաղ նշաններ
Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»
Ինչպես խուսափել որովայնի ցավերից, փորկապությունից, գազերից․․․

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
10 սխալ, որոնցով կանայք քայքայում են տղամարդու սերը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Գեղարքունիքի մարզում 13-ամյա աղջնակի են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Կենդանակերպի ո՞ր նշանն է համարվում ԱՌԱՋՆՈՐԴ
Առանց պատճառի կապտուկնե՞ր են հայտնվում ձեր վրա, կարդացեք սա
Համեղ նախաճաշ՝ րոպեների ընթացքում
Ահա թե ինչու են մարդիկ ուզում լինել ձեր կողքին` համաձայն ձեր Կենդանակերպի նշանի
Վունդերկինդ երեխայի 15 վաղ նշաններ
Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»
Թեստ՝ վարորդների համար․ Ո՞ր մեքենային պետք է զիջի դեղին մեքենայի վարորդը