Կրծքով կերակրելու մասին 12 զարմանալի փաստ

Նորաթուխ եւ ապագա մայրիկների համար կրծքով կերակրելը կարող է օգտակար լինել, հաղորդում է Fox News-ը:

Ահա մի քանի զարմանահրաշ փաստեր, որոնք կօգնեն Ձեզ հասկանալու, թե ինչ է կատարվում Ձեր մարմնի հետ կրծքով կերակրելու ժամանակ:

1. Կրծքի կաթը միշտ չէ սպիտակ լինում

Կրծքի կաթը սովորաբար սպիտակ կամ կրեմագույն է լինում, բայց այն կարող է լինել նաեւ կանաչ, կապույտ, դեղին կամ նարնջագույն: Մայրիկները կարող են նաեւ նկատել, որ մի օր այն խիտ է, մի օր էլ՝ ջրալի: Սակայն մասնագետների կարծիքով դա միանգամայն նորմալ է:

2. Մի կուրծքը կարող է մյուսից շատ կաթ արտադրել

Ինչպես մի ձեռքն ավելի երկար է լինում, կրծքերից մեկն էլ մյուսից տարբերվում է: Մեկը կարող է ավելի շատ կաթ տալ, քան մյուսը, բայց դա չի նշանակում, որ երեխայի համար կաթը չի հերիքի: Այնուամենայնիվ, միշտ սկսեք կերակրել այն կողմով, որով նախորդ անգամ վերջացրել եք, որպեսզի հավասարաչափ բաշխեք կաթը:

3. Ձեր կրծքերը կարող են Ձեզ բավականին մեծ թվալ

Եթե մայրանալու եք, պատրաստ եղեք, քանի որ Ձեր կրծքերը կարող են մեծանալ: Դա կապված է կաթի ծավալի աճի հետ: Իսկ թե ինչքան կմեծանան Ձեր կրծքերը, կախված է մաշկի առաձգականությունից: Երեխան ինչքան մեծանա, եւ Դուք էլ ինչքան քիչ կերակրեք, կրծքերը այդքան կփոքրանան: Իսկ երբ դադարեցնեք կրծքով կերակրելը, կուրծքը կարող է կամ ավելի մեծ, կամ ավելի փոքր դառնալ։:

4. Կրծքի կաթը միայն պտուկներից չի հոսում

Մոտավորապես 15-25 կաթի անցուղիներ կան յուրաքանչյուր կրծքում:  Կան նաեւ մի քանի ծակոտիներ, որոնցով կաթը դուրս է գալիս եւ ոչ միայն պտուկի մեկ անցքից:

5. Ձեր կաթը կարող է հոսել այն ժամանակ, երբ դուք ամենաքիչն եք սպասում

Կրծքի բարձիկներ օգտագործեք, հատկապես սկզբում: Եթե Ձեր երեխան կամ նույնիսկ ուրիշ երեխա լաց է լինում, Ձեր կրծքերը թուլանում են: Դա կարող է տեղի ունենալ նաեւ այն ժամանակ, երբ Դուք նայեք Ձեր երեխային, կամ նրա նկարին, կամ էլ երբ կրծքով կերակրելու ժամն է արդեն:

6. Սեքսը կարող է ցավոտ լինել

Էստրոգենի բացակայությունը կարող է հեշտոցի չորացման եւ ցավոտ ներթափանցման պատճառ դառնալ: Օգտագործեք ջրի հիմքով քսանյութեր կամ խորհրդակցեք Ձեր մանկաբարձ-գինեկոլոգի հետ:

7. Ձեր կաթը կարող է չափազանց շատ լինել

Որոշ կանանց մոտ կաթի արտահոսքային ռեֆլեքսն ուժեղ է, որի պատճառով կաթն արագորեն դուրս է հոսում: Որոշ երեխաներ նույնիսկ խեղդվում են, քանի որ չեն կարողանում հոսքի հետ ուտել: Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ, թե ինչպես կարելի է դանդաղեցնել հոսքը:

8. Ձեզ մոտ կարող է «էմոցիոնալ ամերիկյան ոլորանների» իրավիճակ ստեղծվել

Կաթի անցուղիների մկանները սղմող հորմոնը՝ օքսիտոցինը, որը թույլ է տալիս, որ կաթը հոսի Ձեր կրծքերից, կարող է նաեւ Ձեզ հանգստացնել եւ նույնիսկ քնկոտ դարձնել: Այուամենայիվ, այն կանանց մոտ, որոնք կաթի արտահոսքի ուժեղ ռեֆլեքս ունեն, կրծքով կերակրելը կարող է սրտխառնոց, թուլություն, անհանգստություն առաջացնել: Ոմանք էլ կարող են շատ ծարավել, ուստի պետք է իրենց ջրի մեջ հանքանյութեր ավելացնեն՝ խորհրդակցելով իրենց բժկի հետ:

9. Դուք հավելյալ կալցիումի կարիք չունեք

Կաթ խմելով՝ կաթ չեք ստանա, այնուհանդերձ, կրծքով կերակրելը կարող է Ձեր ոսկորների նեղացման պատճառ դառնալ: Լավ նորությունն այն է, որ  կրծքով կերակրելը դադարեցնելուց հետո մասնագետների խոսքով ոսկրային խտությունը վերադառնում է:Կրծքով կերակրելը կարող է կանխել նաեւ օստեոպորոզը:

10. Օրգազմը կարող է ստիպել Ձեր կրծքերին արտահոսել

Քանի որ կաթի արտահոսքի համար պատասխանատու օքսիտոցինը նույն քանակությամբ արտադրվում է նաեւ օրգազմի ժամանակ, հնարավոր է՝ ամենաանհարմար պահին Ձեր կաթը հոսի: Հատուկ բարձիկներով կրծկալ կրեք կամ էլ պարզապես մի փոքր հումորի զգացում ունեցեք:

11. Դուք կարող եք ավելի շատ ուտել եւ դեռ նիհարել

Ձեր մարմինը կրծքով կերակրելու համար 300-500 հավելյալ կալորիաների կարիք ունի: Շատ ուտելու համար անհանգստանալու փոխարեն պարզապես լսեք Ձեր մարմնին, եւ ավելորդ կիլոգրամներն իրենք իրենց կանցնեն:

12. Ձեր դաշտանը կարող է դադարել

Եթե Դուք բացառապես կրծքով եք կերակրում (ոչ մի շիշ, նույնիսկ Ձեր քամած կաթով, կամ էլ ռետինե ծծակներ) եւ կերակրում եք ըստ պահանջի, հավանականություն կա, որ Դուք դաշտան չեք տեսնի: Որոշ կանանց մոտ վեց շաբաթ անց դաշտանը նորից կսկսվի, երբ նրանք սկսեն երեխային կտրել կրծքից կամ էլ չի սկսվի, մինչեւ կանայք կրծքով կերակրելն ընդհանրապես չդադարեցնեն: Սակայն սա չի նշանակում, որ Ձեզ մոտ օվուլյացիա չի կատարվում, ուստի զգույշ եղեք, եթե չեք պլանավորում շուտով եւս մեկ երեխա ունենալ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես բուժել մոծակի խայթոցից առաջացած վերքերը
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք
«Երբեմն բավական է մի քանի անիմաստ բառ արտասանել պատմության մեջ մտնելու համար». Ումբերտո Էկոյի 13 սուր մտքերը
Երբեք չասեք այս արտահայտությունները ձեր տղամարդուն
7 ախտանշան, որոնք հուշում են շատ վտանգավոր խանգարումների մասին
Թեստ․ Մենք ասենք դարձվածքով, դուք՝ մեկ բառով, գնացինք․․․

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Տրամաբանական հանելուկ․ Կկարողանա՞ք գուշակել պատասխանը
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
Ահա թե ինչից է կախված կնոջ սեքսուալությունը
Դուք իրոք գիտուն եք, եթե պատասխանեք 10 հարցից թեկուզ 7-ին
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ չեք կարողանում ֆլիրտ անել. 3 սխալ, որ թույլ են տալիս շատերը
Թեստ աշխարհագրությունից՝ zNews-ի գիտակների համար
Պատրաստում ենք համեղ լազանյա նրբերշիկով և շամպինիոնով
Ինչպես բուժել մոծակի խայթոցից առաջացած վերքերը
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք
«Երբեմն բավական է մի քանի անիմաստ բառ արտասանել պատմության մեջ մտնելու համար». Ումբերտո Էկոյի 13 սուր մտքերը
Թեստ․Կարո՞ղ եք պատասխանել թեստի բոլոր հարցերին
Երբեք չասեք այս արտահայտությունները ձեր տղամարդուն
Պատրաստում ենք շատ համեղ վարսակի շիլա չրերով