Դժբախտ մարդկանց սխալները

Երազեք մեծ նպատակների մասին, մտածեք մեծ գաղափարների շուրջ, սիրեք ամբողջ սրտով։ Երջանկությունը գիտակցական ընտրություն է, եւ դուք ոչ մի պատճառ չունեք չձգտել դրան։ Ներկայացնում ենք այն սխալների ցանկը, որոնցից պետք է խուսափել երջանկությանը հասնելու ճանապարհին։

Մի մտածեք, որ արդեն կորցրել եք ձեր հնարավորությունը։ Ցանկացած մարդու կյանքում լինում են եւ վերելքներ, եւ անկումներ։ Մի կարծեք, որ արդեն ուշացել եք, քանի որ ձեր կյանքի ամեն մի վայրկյան նոր հնարավորություն կարող է լինել։ Եթե դուք ունակ եք ծիծաղել ամեն ինչի վրա, խոսել նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր ձայնը դողում է, ժպտալ արցունքոտ աչքերով, ուրեմն ունեք ամեն ինչ ձեր կյանքը վերափոխելու եւ նորովի սկսելու համար։

Պետք չէ հիասթափվել սխալ մարդկանց հետ ընկերություն անելու եւ հարաբերություններ կառուցելու համար։ Կյանքում մենք միշտ ծանոթանում ու շփվում ենք նոր մարդկանց հետ, որոնց մի մասը օգնում եւ սատարում է մեզ, իսկ մնացածը՝ թողնում ու հեռանում։ Նրանք, ովքեր պետք է մնան մեր կողքին, կմնան։

Մի փոխեք ձեր էությունն ու բնավորությունը հանուն ուրիշների։ Որքան էլ կարեւոր լինի այս կամ այն մարդու կարծիքը ձեզ համար, թույլ մի տվեք նրանց փոխել ձեզ կամ ձեր փոխարեն ընտրություն կատարել։ Հիշեք, ձեր քայլերի համար միայն դուք եք պատասխանատու եւ եթե ձեր որոշումները ինչ-որ մեկին դուր չեն գալիս, թող նրանք մտածեն։

Մի հանդուրժեք բացասական մարդկանց եւ վանեք բացասական մտքերը։ Ժամանակն է մոռանալ բոլոր վիճաբանությունների, տարաձայնությունների մասին։ Շրջապատեք ձեզ այնպիսի մարդկանցով, որոնք ստիպում են ձեզ ժպտալ։

Մի մտածեք ապագայի մասին։ Այս օրը երբեք չի կրկնվի, վայելեք այն, գնահատեք ձեր կյանքի ամեն վայրկյանը։ Արժեւորեք այն, ինչ ունեք, այլապես շուտով ստիպված եք լինելու հիշել այն, ինչ ունեիք։

Ավելի քիչ մտածեք, թե ինչ չունեք. մտածեք՝ ինչ ունեք։ Շատ մարդիկ ժամանակ են վատնում մտածելով այն ամենի մասին, ինչ չունեն, ինչի կարիքը զգում են՝ առանց հասկանալու, որ պետք է գնահատել իրենց ունեցածը, որով նրանք մյուսներից առավել են։

Մի մտածեք, որ անզոր եք ինչ-որ բան փոխել։ Դուք կարող եք ոտքի կանգնել միայն ընկնելուց հետո, քանի որ միայն այդ ժամանակ եք հասկանում ու գնահատում ձեր ուժերի եւ հնարավորությունների մեծությունը։ Պետք է հիշել, որ ցանկացած ցավ ավելի ուժեղ է դարձնում, եթե դուք ընդունում եւ հաղթահարում եք այն։

Ձեր երջանկությունը մի զոհեք հանուն ուրիշների։ Մի մարեք ձեր երջանկության կրակը՝ մեկ ուրիշի կյանքը լուսավորելու համար։ Ձեր կյանքի իմաստը ոչ թե ուրիշներին երջանկություն պարգեւել ն է, այլ սեփական երջանկությամբ մյուսների հետ կիսվելը։

Մի մոռացեք ձեր նպատակների եւ իդեալների մասին։ Իմանալ, թե ով եք դուք, մի բան է, իսկ հավատալ սեփական ուժերին՝ մեկ այլ։ Հասարակությունը այնքան մեծ ազդեցություն ունի անհատի վրա, որ նա անգամ կարող է մոռանալ սեփական կյանքի, ցանկությունների եւ նպատակների մասին։ Սակայն անհատը միշտ պետք է հավատարիմ մնա իր ընտրած ուղուն եւ մշտապես առաջ շարժվի։

Մի խաբեք ինքներդ ձեզ։ Եթե մտադիր եք անել որոշակի քայլեր, ուրեմն արեք դրանք։ Եթե որոշել եք ճամփորդել, ուրեմն ճամփորդեք։ Ապրեք այնպես, որ ոչ մեկը չկասկածի ձեր ազնվությանը եւ ձեր մասին խոսելիս հիշի անկեղծ եւ ուղղամիտ մեկին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը
Որոնք են հորոսկոպի ամենափակ նշանները
13 լավագույն հոբբիները, որոնք թույլ չեն ձեր ուղեղին «ժանգոտել»
6 բան, որոնք սպանում են տղամարդու սերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդու 7 սովորություններ, որոնք աղջիկներին խենթացնում են
15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Եթե ուզում եք նիհարել 5 կիլոգրամ՝ 3 օրում, ուրեմն այս դիետան հենց ձեզ համար է
Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին
5 սարսափելի հիվանդություն, որոնց դեպքում պետք է սուրճ խմել
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը
Կիտրոնը, աղն ու պղպեղն այն ամենն են, ինչ ձեզ հարկավոր է առողջական այս խնդիրները լուծելու համար
Ինչպես են ներքին հիվանդությունները դրսևորվում մաշկի վրա