Այլևս երբեք լոգանք ընդունելուց հետո սրբիչը չեք փաթաթի գլխին…

Լոգանք ընդունելն օրվա անբաժան մասն է։

Շատերը չեն մտածում այն մասին, որ լոգանք ընդունելու ընթացքում ևս կարելի է սխալներ թույլ տալ։

1. Ամեն օր լվանում եք մազերը։ Ամեն օր գլուխը լվանալու արդյունքում մաշկը չորանում է և գրգռվում։ Եթե մազերը բարակ են, նուրբ խնամքի կարիք ունեն, գլուխը շաբաթվա ընթացքում երկու անգամ լվացեք։ Խիտ և գանգուր մազերը հարկավոր է լվանալ շաբաթվա ընթացքում մեկ անգամ։

2. Չափազանց երկար եք լոգանք ընդունում։ Երկար լոգանք ընդունելու արդյունքում մաշկի խոնավությունը պակասում է։ Դա է պատճառը, որ օրվա ընթացքում հարկավոր է լոգանք ընդունել մեկ անգամ, որը պետք է տևի 10 րոպեից ոչ ավելի։ Եթե մարզասրահ եք հաճախում կամ շատ եք շոգում, կարող եք ևս մեկ անգամ լողանալ, բայց կարճ և առանց օճառի։

3. Ուշադրություն չեք դարձնում մեջքին և ոտքերին։ Մարմնի դժվար հասանելի հատվածները հաճախ են անուշադրության մատնվում։ Բայց հարկավոր չէ մոռանալ, որ մարմնի յուրաքանչյուր հատվածում մահացած բջիջներ կան, որոնք հարկավոր է լվանալ։ Բացի այդ՝ ոտքերը զգայուն են բակտերիաների և սնկերի նկատմամբ։

4. Խոնավեցնող կրեմն ուշ եք օգտագործում։ Օճառներն ու գելերն իսկապես չորացնում են մաշկը։ Այդ պատճառով կարևոր է լոգանք ընդունելուց անմիջապես հետո խոնավեցնող միջոցներ օգտագործել։

5. Ճիլոպը չեք չորացնում։ Մաշկի բջիջները մնում են ճիլոպի վրա և իդեալական միջավայր ստեղծում բակտերիաների բազմացման համար։ Յուրաքանչյուր անգամ օգտագործելուց հետո չորացրեք ճիլոպը և սրբիչները։

6. Մարզվելուց անմիջապես հետո լոգանք չեք ընդունում։ Մարզվելուց անմիջապես հետո հարկավոր է լոգանք ընդունել, քանի որ քրտինքի նույնիսկ փոքր քանակը կարող է ռեակցիայի մեջ մտնել միկրոբների հետ և տհաճ հոտի առաջացման պատճառ դառնալ։ Այս դեպքում կարող եք օճառ չօգտագործել։

7. Գերադասում եք տաք ջուրը։ Սառը ջրով լոգանք ընդունելը բազմաթիվ առավելություններ ունի՝ խթանում է արյան շրջանառությունը, թարմացնում, էներգիա հաղորդում, հակադեպրեսիոն ազդեցություն ունենում։ Գոնե 30 վայրկյան լոգանք ընդունեք սառը ջրով։

8. Կոնդիցիոները քսում եք մազերի ամբողջ երկարությամբ։ Կոնդիցիոները հարկավոր է քսել միայն մազերի ծայրերին, հակառակ դեպքում դրանք արագ յուղոտվում են։

9. Սրբիչը փաթաթում եք գլխին և երկար ժամանակ չեք հեռացնում։ Երկար ժամանակ սրբիչը գլխին փաթաթելու արդյունքում մազերը վնասվում են։ Բավարարվեք մազերը քամելով։

10. Սափրվում եք հոսող ջրի պայմաններում։ Ըստ որոշ կարծիքների՝ սա գրգռում է առաջացնում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Եթե ուզում եք նիհարել 5 կիլոգրամ՝ 3 օրում, ուրեմն այս դիետան հենց ձեզ համար է
Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին
5 սարսափելի հիվանդություն, որոնց դեպքում պետք է սուրճ խմել
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդու 7 սովորություններ, որոնք աղջիկներին խենթացնում են
15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Եթե ուզում եք նիհարել 5 կիլոգրամ՝ 3 օրում, ուրեմն այս դիետան հենց ձեզ համար է
Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին
5 սարսափելի հիվանդություն, որոնց դեպքում պետք է սուրճ խմել
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը
Կիտրոնը, աղն ու պղպեղն այն ամենն են, ինչ ձեզ հարկավոր է առողջական այս խնդիրները լուծելու համար
Ինչպես են ներքին հիվանդությունները դրսևորվում մաշկի վրա