Եթե դուք կանոնավոր օգտագործեք այս ըմպելիքը, ապա կզգաք արդյունքն արդեն մեկ շաբաթից:
Բանանը գրեթե միակ միրգն է, որն իր մեջ պարունակում է կալիումի այդպիսի մեծ քանակ:
Դա նշանակում է, որ այն նպաստում է մկանների կառուցմանը և օրգանիզմից հանում է տոքսինները:
Բանանը շատ օգտակար և արդյունավետ է նաև այլ բաղադրիչների հետ:
Եվ այսպես, պատրաստում ենք ընպելիքը:
Դրա համար անհրաժեշտ են․
- 1 բանան
- 1 նարինջ
- ½ բաժակ մածուն
- 1 ճաշի գդալ կոկոսի յուղ
- ¼ ճաշի գդալ աղացած կոճապղպեղ
- 2 ճաշի գդալ կտավատի սերմ
- 2 ճաշի գդալ շիճուկային պրոտեին։
Պատրաստման եղանակը
Լցնում եք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ և հարում:
Այնուհետև ըմպելիքը լցնում եք բաժակի մեջ և ըմպում:
Ցանկալի է այն խմել առավոտյան, քանի որ այս սնուցող կոկտեյլը ձեզ կլիցքավորի առողջ էներգիայով ողջ օրվա համար:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ