Ինչպես գայթակղել և պահել տղամարդուն

Like on FB:

Ինչպե՞ս գայթակղել եւ պահել տղամարդուն: Այս ծեծված հարցն ինքն իրեն տալիս է յուրաքանչյուր կին: Հազիվ աղջնակն օրիորդ է դառնում, նրան սկսում է տանջել այս հարցը: Այս թեմայով գրքեր են գրում, սեմինարներ եւ թրեյնինգներ են կազմակերպում: Նորաձեւության եւ գեղեցկության աշխարհը միայն այս հարցի համար է աշխատում:

Ինչպե՞ս գայթակղել եւ պահել տղամարդուն. վստահ եմ, որ յուրաքանչյուր կին իր «անսխալ» միջոցներն ու «յուրօրինակ» բաղադրատոմսն ունի: Նրանք, ովքեր հիմար են ու միամիտ, շտապում են իրենց գիտելիքով կիսվել աշխարհի հետ, իսկ նրանք, ովքեր հնարամիտ են, լեզուն ատամների տակ են պահում՝ նախընտրելով չավելացնել մրցակցուհիների թիվը: Հարցի պատասխանը պարզ է: Այս խաղի գլխավոր կանոնն է. սովորեք լսել:

Ցավոք, կանանց մեծամասնությունը նման «մեղք» ունի. մենք չենք կարողանում լսել: Ավելի ճիշտ, լսում ենք, բայց չենք ունկնդրում: Եվ այդ մեր ճակատագրական սխալն է: Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ արտահայտել մեր կանացի կա՛մ զզվանքը, կա՛մ հիացմունքը: Կարեւոր չէ, թե ինչ. գլխավորն ինչ-որ բան ասել, արա՛գ, մեզ խեղդում են զգացմունքները, որոնք հաճախ չեն թողնում, որպեսզի ուղեղը տեղեկությունն անհրաժեշտ բաժնին հասցնի: Այդ պատճառով էլ մենք թույլ ենք տալիս երկրորդ աններելի սխալը. խոսում ենք առանց մտածելու: Անհրաժեշտ է յուրացնել երկու պարզ կանոն. լռել ու լսել:

Տղամարդիկ պարզունակ արարածներ են: Նրանք էլ քիչ չեն սիրում խոսել, երբեմն՝ ավելի շատ, քան կանայք: Տղամարդկանց անհրաժեշտ է, որպեսզի իրենց լսեն: Ձեր գլխավոր նպատակը ոչ կպչուն ձեւով նրանց ստիպելն է, որ խոսել իրենց մասին: Աննկատ տանել այդ ուղղությամբ՝ մի քանի անմեղ հարց ուղղելով: Լսե՛ք, եւ գլխավորը՝ ուշադիր լսեք, թե ինչ է նա ասում: Մի ընդհատեք, ոչ մի դեպքում խոսակցությունը դեպի ձեզ մի ուղղեք: Որքան նա ձեզ հետ անկեղծանա, այնքան բարձր կլինեք նրա աչքում:

Նախ՝ նա չի էլ նկատի, թե ինչպես կսկսի ձեզ ավելի շատ վստահել: Եվ հետո, նրա աչքերում դուք խելացի կլինեք, իսկ այդ ամեն ինչ արժե:

Եթե նրա բոլոր զեղումներից հետո ձեզ զգացմունքներն այնքան ճնշող են, որ թթվածինը հազիվ է ուղեղին հասնում, նախքան ձեր զգացմունքներն ամբողջ ուժով նրա գլխին թափելը մի քանի վայրկյան լռեք: Ինչ-որ բան ասելուց առաջ մտովի մինչեւ տասը հաշվեք:

Այդ բավարար կլինի, որ փոքր-ինչ սթափվեք եւ ի մի բերեք մտքերը: Ավելին, դրանով դուք զրուցակցին հասկացնում եք, որ լսել եք նրա ասածը, այլ ոչ թե լուռ սպասել խոսելու ձեր հերթին: Յուրացնելով առաջին հայացքից այս պարզ, բայց իրականում բարդ կանոնները, դուք անթերի կին կդառնաք գրեթե բոլոր տղամարդկանց համար:

Հաջորդ քայլով դուք պետք է տղամարդուն փորձեք հասկացնել, որ նա միակն է ու անկրկնելին: Սա արվեստ պահանջող նուրբ խաղ է: Այս հարցում կարեւորը չափը չանցնելն է: Այս խաղի ծուղակների եւ այն մասին, թե ինչպես չվրիպել, կարդացեք հաջորդ ակնարկում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

5 բան, որոնք տղամարդը ցանկանում է ստանալ կնոջից
Տղամարդկանց այս սխալներից հետո կանանց 97 տոկոսը դավաճանում է
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Մասնագետները պարզել են սեքսի համար լավագույն ժամանակը
4 բան, որ տղամարդիկ պետք է իմանան կանացի մարմնի մասին
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Ինչպիսի կանանցից են տղամարդիկ փախչում
Մերկ քնելու 3 պատճառ

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց