Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր

Հաստ աղիքում առաջացած պոլիպները բավական տարածված խնդիր են և ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են հետագայում հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, սակայն մարդիկ հաճախ անուշադրության են մատնում դրանց առկայությունը կամ հայտնաբերում են չափազանց ուշ, երբ հնարավոր բարդություններն արդեն իսկ զարգացած են լինում։

Սակայն այնուամենայնիվ ոչ բոլոր դեպքերում են պոլիպները վտանգավոր լինում, ուստի դրանք հայտնաբերելու դեպքում անմիջապես խուճապի մատնվելու կարիք չկա։ Գերմանացի մասնագետները ներկայացրել են՝ ինչ են պոլիպներն ու որ դեպքերում են դրանք վտանգում առողջությունը։

Պոլիպը հաստ աղիքի լորձաթաղանթի նորագոյացությունն է, որն առաջանում է աղիքի լուսանցքում: Շատ դեպքերում պոլիպների զարգացման պատճառն անհայտ է լինում, սակայն երբեմն դրանք կապված են լինում աղիքների բորբոքային հիվանդության հետ։ Շատ ավելի հազվադեպ դեպքերում դրանց առաջաման պատճառ է դառնում ժառանգական նախատրամադրվածությունը:

Գոյություն ունի հաստ աղիքի պոլիպների երկու տեսակ՝ բարորակ և չարորակ: Առաջին տեսակի պալիպները վտանգավոր չեն և հետագայում դրանց՝ քաղցկեղի վերափոխման հավանականությունը շատ ցածր է, մինչդեռ երկրորդ տեսակի դեպքում ադենոմատոզային պոլիպների՝ ուռուցքի վերափոխվելու հավանականությունը բուժման բացակայության դեպքում շատ բարձր է լինում։

Առավել հաճախ պոլիպները հայտնաբերվում են 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Ընդ որում՝ դրանք նույն հաճախականությամբ են ախտորոշվում տղամարդկանց ու կանանց մոտ: Այնուամենայնիվ, պոլիպներ կարող են ախտորոշվել անգամ երեխաների մոտ։ Այս դեպքում դրանք կոչվում յուվենիլ, ուստի երիտասարդների ու երեխաների շրջանում այս խնդրի առկայությունը ևս չի կարելի բացառել։

Պոլիպները ժամանակին հայտնաբերելու, վերահսկողության տակ պահելու կամ հեռացնելու համար հարկավոր է կանոնավոր ստուգել աղիների վիճակն ու ուշադրություն դարձնել այնպիսի ախտանշաններին, ինչպիսին են կղանքում արյան հետքերի առկայությունը, որովայնի անբացատրելի ցավերը, քաշի անբացատրելի կորուստն ու ընդհանուր թուլությունը։ Այս հիվանդության զարգացմանը նպաստող գործոնների շարքին են դասվում ավելորդ քաշը, ժառանգական նախատրամադրվածությունը, վատ վերահսկվող երկրորդ տիպի շաքարային դիաբետն ու այլ բորբոքային խանգարումները, ուստի այս գործոնների առկայության դեպքում հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել։ Բացի այդ, պոլիպների զարգացմանը կարող է նպաստել նաև անառողջ կենսակերպը, որից ևս հարկավոր է խուսափել։

Սովորաբար պոլիպների ախտորոշման համար անցկացվում է կոլոնոսկոպիկ հետազոտություն։ Հետազոտության այս մեթոդն օգնում է հետազոտել ամբողջ հաստ աղիքն ու հայտնաբերել պոլիպի հստակ տեղակայումը։ Բուժման անհրաժեշտության դեպքում էնդոսկոպիկ մեթոդներով անցկացվում է պոլիպէկտոմիա, ինչը թույլ է տալիս խնայել ժամանակն ու շատ ավելի արագ վերականգնվել, սակայն լինում են շատ ավելի բարդ դեպքեր, երբ բուժումը ենթադրում է բավական լուրջ վիրահատական միջամտություն։ Բանն այն է, որ ժառանգական նախատրամադրվածության դեպքում երբեմն մարդու օրգանիզմում մի քանի հարյուր պոլիպ է առաջանում, ինչի հետևանքով բժիշկներն ստիպված են լինում հեռացնել ամբողջ հաստ աղիքը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)