5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը

Like on FB:

Գլխուղեղի կաթվածը սրտանոթային համակարգի ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը կարող է ախտորոշվել ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների մոտ։

Այս հիվանդությունը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում, ուստի սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելը շատ կարևոր է։

Այնուամենայնիվ քչերին է հայտնի, որ գոյություն ունեն բավական տարածված գործոններ, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը, սակայն շատ հաճախ անուշադրության են մատնվում։

Գիտնականները ներկայացրել են այս գործոններից մի քանիսը, որոնցից հարկավոր է հնարավորինս խուսափել նման լուրջ խնդրի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար։

Արտաժամյա աշխատանք

Նորմայից շատ աշխատելը զրկում է մարդուն ոչ միայն ազատ ժամանակից, այլև առողջությունից: Հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական ավելի քան 55 ժամ աշխատող մարդկանց մոտ գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը 33 տոկոսով ավելի բարձր է, քան շաբաթական 40 ժամ աշխատողների մոտ։

Աղմուկ

Շրջակա միջավայրում աղմուկի մակարդակի բարձրաման հետ մեկտեղ բարձրանում է նաև գլխուղեղի կաթվածով հոսպիտալացվածների թիվը: Աղմուկի նկատմամբ հատկապես զգայուն են 65 տարեկանից բարձր մարդիկ: 60 դեցիբելից բարձր աղմուկի դեպքում գլխուղեղի կաթվածին բախվելու վտանգն այս մարդկանց մոտ յուրաքանչյուր 10 դեցիբելի դիմաց մեծանում է 27%-ով:

Ոչ ալկոհոլային քաղցր ըմպելիքներ

Գազավորված քաղցր ըմպելիքների սիրահարներից շատերը թերագնահատում են այս գործոնի ազդեցությունը, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ գլխուղեղի կաթվածի հավանականությունն առանձնահատուկ բարձր է լինում նման ըմպելիքներ օգտագործող կանանց մոտ:

Քաշի տատանումներ

Հարավկորեացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ քաշի կտրուկ տատանումները նույնքան վատ են անդրադառնում օրգանիզմի վրա, որքան զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի ու շաքարի բարձր մակարդակներն ու ավելորդ քաշը: Քաշի չափազանց կտրուկ տատանումների դեպքում գլխուղեղի կաթվածի հավանականությունը մեծանում է 41%-ով:

Գրիպ

Գրիպով հիվանդացած մարդիկ պետք է չափազանց ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ ու գրանցեն բոլոր փոփոխությունները: Բանն այն է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ վարակից հետո հաջորդ 15 օրվա ընթացքում գլխուղեղի կաթվածի հավանականությունը բարձր է լինում 40%-ով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում