Ինչպես խուսափել որովայնի ցավերից, փորկապությունից, գազերից․․․

Գազերը, որովայնի ցավը, փորկապությունը կամ փորլուծությունը մարսողական համակարգի վատ աշխատանքի նշաններն են:

Իսկ գիտե՞ք արդյոք, որ կոտրտվող, թույլ մազերն ու էներգիայի պակասը նույնպես այս խնդրի մասին են վկայում:

Մարսողական համակարգը կենսական կարևոր նշանակություն ունի:

Այսպիսով, դրա հետ կապված խնդիրներ չունենալու համար խուսափեք հետևյալ սննդատեսակներից:

Կարմիր միս

Որքան շատ եք կարմիր միս ուտում, այնքան մեծ է կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կարմիր միսը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպաթթուներ, որոնք կապված են բարակ աղու քաղցկեղի առաջացման հավանականության հետ:

Ի՞նչ անել. նախապատվությունը տվեք մսի ոչ յուղոտ կտորներին: Որպես սպիտակուցի աղբյուր օգտագործեք լոբազգիներ,որոնք հարուստ են սպիտակուցներով և երկաթով:Եթե չեք կարող հրաժարվել մսից,փորձեք ավելի առողջ տարբերակներով պատրաստված միս ուտել:

Մշակված մսամթերք

Երշիկը, նրբերշիկը, մշակման ենթարկված այլ մսի տեսակները մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, նատրիում ու նիտրատներ են պարունակում:

Մշակված միսը մեծացնում է հաստ աղու քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Սա կարող է կապված լինել այս մսամթերքը բարձր ջերմաստիճանում մշակման ենթարկելու հետ, ինչը մեծացնում է նրանում քաղցկեղածին նյութերի պարունակությունը:

Հիդրոգենիզացված ճարպ

Տրանս ճարպերը, որոնք առաջանում են հեղուկ ճարպերի հիդրոգենիզացման հետևանքով (այսպես նրանք պինդ են դառնում), բնության մեջ չեն հանդիպում :

Իրենց կոշտության հետևանքով այս ճարպերը վատ են մարսվում, առողջական խնդիրներ են առաջացնում, նվազեցնում են “լավ” խոլեսթերինի և բարձրացնում “վատ” խոլեսթերինի պարունակությունը, մեծացնում հաստ աղու քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Գլյուտեն

Գլյուտենը սպիտակուց է, որն առկա է մի շարք հացահատիկներում (ցորեն, աշորա և այլն): Այն առկա է նաև մշակված մսամթերքի, սոյայի սոուսի, պաղպաղակի, պանրի, մակարոնեղենի,կետչուպի մեջ:

Բնակչության 10-20%-ը ունի գլյուտենի հանդեպ զգայունություն, ինչն արտահայտվում է հավելյալ գազագոյացմամբ, փքվածությամբ, այրոցի զգացումով, դիսպեպսիայով, ինչպես նաև քրոնիկ գլխացավերով, մկանների ու հոդերի կոտրտվածության զգացումով, դեպրեսիայով, ուշադրության կենտրոնացման խանգարումներով , ցածր էներգետիկ մակարդակով:

Գլյուտենի ընդունումը բացառող սննդակարգը այս խնդրի միակ լուծումն է:

Լակտոզ

Լակտոզը հիմնականում կաթի պարունակության մեջ հանդիպող շաքար է, որը նույնպես կարող է առաջացնել մարսողական խնդիրներ: Սակայն կարիք չկա ամբողջությամբ հրաժարվել լակտոզից, լակտոզի անտանելիությամբ տառապող մարդիկ կարող են այն օգտագործել փոքր քանակներով:

Ի՞նչ անել. օգտագործել լակտոզ չպարունակող կաթ և կաթնամթերք, օրինակ՝ հնեցված պանիրներ (չեդեր, շվեյցարական պանիրներ) որոնք դյուրամարս են և ունեն լակտոզի ցածր պարունակություն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․