Որոնք են լյարդի ցիռոզի մասին հուշող հիմնական ախտանշանները

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որի գործառույթների խանգարումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ՝ խիստ բացասաբար անդրադառնալով ամբողջ օրգանիզմի վրա։

Այս օրգանը պատասխանատու է տոքսինների դուրսբերման, նյութափոխանակության կարգավորման, լեղու արտադրության ու կենսական նշանակություն ունեցող մի շարք այլ գործառույթների կատարման համար, ուստի դրա առողջության պահպանումը ևս կենսական նշանակություն ունի։

Այս օրգանի ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից մեկը լյարդի ցիռոզն է, որը բուժման բացակայության դեպքում շատ հաճախ մահվան ելք է ունենում։ Սա է պատճառը, որ դրա կանխարգելումն ու բուժումը վաղ փուլերում շատ կարևոր է։ Այս հիվանդությունը հնարավորինս շուտ հայտնաբերելու համար հարկավոր է կանոնավոր բուժզննում անցնել ու հետևել օրգանիզմի տված ազդանշաններին, քանի որ ցանկացած հիվանդության դեպքում օրգանիզմը միշտ նախազգուշացնում է դրա մասին որոշակի ախտանշանների միջոցով։

Լյարդի ցիռոզը սովորաբար զարգանում է ոգելից խմիչքների չարաշահման դեպքում, քանի որ ալկոհոլը կործանարար ազդեցություն է ունենում օրգանի հյուսվածքների վրա՝ դառնալով տարբեր վտանգավոր հիվանդությունների, այդ թվում նաև ցիռոզի զարգացման պատճառ։ Շատ հաճախ այս հիվանդությունը հայտնաբերվում է միայն զարգացման ուշ փուլերում, քանի որ մարդիկ ոչ միշտ են ժամանակին նկատում խնդրի մասին հուշող ախտանշանները, սակայն մասնագետները վստահ են, որ այն կարելի է նկատել նաև զարգացման վաղ փուլերում, քանի որ հիվանդությունը կարող է ունենալ նաև որոշակի արտաքին դրսևորումներ։ Նման արտաքին ախտանշաններից մեկը կարող են լինել մաշկին ի հայտ եկած արտասովոր կապտուկները, որոնք պահպանվում են շատ երկար ժամանակ։

Բացի այդ, բոլորին էլ հայտնի է, որ լյարդի հիվանդություններն ուղեկցվում են աչքերի սպիտակուցային թաղանթի ու մաշկի դեղին գույնով, ուստի այս ախտանշանները ևս չի կարելի անուշադրության մատնել։ Միևնույն ժամանակ քչերին է հայտնի, որ այս հիվանդությունների մասին կարող են հուշել նաև ոտքերի այտուցները, հոգնածությունն ու քորը, որոնք ևս ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Մասնագետների խոսքով՝ այս ախտանշանները կարող են ի հայտ գալ սպիտակուցների արտադրման գործառույթի թուլացման ֆոնին, ուստի դրանց առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն անհապաղ սկսելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․