7 արդյունավետ բնական միջոց միզապարկի վարակների դեմ պայքարի համար

Միզապարկի վարակները բավական տարածված խնդիր են, հատկապես՝ կանանց շրջանում։ Վիճակագրական տվյալներով կանանց մոտ 50 տոկոսը կյանքի ընթացքում երբևէ բախվում են նման վարակների խնդրին, որոնցից առավել տարածված է ցիստիտը։

Նման դեպքերում որպես կանոն բժիշկները նշանակում են հակաբիոտիկներ ու տհաճ զգացողությունները մեղմող այլ դեղամիջոցներ, սակայն կան նաև մի շարք բնական միջոցներ, որոնք օգնում են արագացնել ապաքինման գործընթացն ու մեղմում են խնդրի տհաճ դրսևորումները։

Մեծ քանակությամբ ջրի գործածություն

Միզապարկի վարակների դեմ պայքարի լավագույն բնական միջոցն օրգանիզմի խոնավացումն է։ Ջուրն օգնում է լվանալ ու դուրս բերել բակտերիաներն օրգանիզմից, ուստի որքան շատ հեղուկ է մարդն օգտագործում, այնքան արագ է ազատվում վնասակար տարրերից։ Սա իր հերթին խթանում է ապաքինման գործընթացն ու ազատում է ցավից, որով հաճախ ուղեկցվում է միզարձակումը։

Լոռամրգի հյութ 

Մյուս օգտակար ըմպելիքն առանց շաքարի լոռամրգի հյութն է, որը դարեր շարունակ կիրառվել է որպես միզասեռական համակարգի վարակների կանխարգելման հզոր միջոց։ Լոռամիրգը թույլ չի տալիս, որ բակտերիաները կպչեն միզապարկի հյուսվածքներին՝ կանխելով վարակումն ու խնդրի խորացումը։ Սակայն հարկ է հիշել, որ այս հյութն արդյունավետ է միայն խնդրի կանխարգելման համար, սակայն ոչ հիվանդության բուժման։

D-մանոզա 

Սա բնական հավելում է, որը կարելի է համարել բավական արդյունավետ բնական դեղամիջոց։ Ընդ որում՝ ի տարբերություն լոռամրգի այս հավելումը կիրառվում է ոչ թե կանխարգելման, այլ բուժման նպատակով։ Այն վաճառվում է առողջ սննդի մասնագիտացված խանութներում և ընդունվում է հասարակ մաքուր ջրով։

Էլեկտրական ջերմակ

Ջերմակներն օգնում են մեղմել գրեթե ցանկացած ցավ, որն ի հայտ է գալիս միզապարկի վարակների դեպքում։ Սա օգնում է նաև մեղմել տհաճ զգացողությունները մինչ այլ բնական միջոցները կսկսեն ազդել։ Ջերմակը հարկավոր է դնել որովայնի հատվածում, իսկ երբեմն էլ մեջքին, եթե ցավը տարածվել է նաև գոտկատեղի հատվածում։

Սխտոր 

Սխտորը կարող է դառնալ բերանի խոռոչի բավական տհաճ հոտի պատճառ, սակայն այն բնական բակտերիասպան միջոց է, ինչն օգնում է պայքարել վարակների դեմ։ Սա է պատճառը, որ միզապարկի վարակների դեպքում հարկավոր է հարստացնել սննդակարգը սխտորով։

Պրոբիոտիկներ

Միզապարկի վարակների դեմ պայքարի ևս մի բնական միջոց կարող են լինել նաև պրոբիոտիկները։ Ավելին՝ հեշտոցում գտնվող օգտակար բակտերիաները, որոնք բնական ծագում ունեն, նույնպես պրոբիոտիկներ են։ Այս բակտերիաները պայքարում են վնասակար միկրոօրգանիզմների դեմ, ուստի շատ օգտակար են նման վարակների դեպքում։ Պրոբիոտիկների հարուստ աղբյուր են յոգուրտն ու նմանատիպ այլ սննդամթերքը, ուստի դրանցով սննդակարգը հարստացնելը կարող է շատ օգտակար լինել միզապարկի վարակների դեմ պայքարում։

Հատապտուղներ

Միզապարկի վարակների դեմ պայքարի արդյունավետ բնական միջոց կարող է լինել նաև արջապտուղը (медвежья ягода)։ Այս հատապտուղներն օգնում են հեշտությամբ հաղթահարել հիվանդությունը զարգացման վաղ փուլերում, ուստի առաջին իսկ ախտանշանների դեպքում այն սննդակարգում ներառելը կարող է շատ արդյունավետ լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․