Ի՞նչ է սիրում և ի՞նչ չի սիրում չծնված երեխան. խորհուրդ հղի մայրիկներին

Երեխան դեռ չի ծնվել, սակայն արդեն ունի իր ճաշակը. մի բան նրան դուր է գալիս, մյուսը` ոչ:

Սիրում է`
Խոսիր ինձ հետ

Հղիության 24-25 շաբաթում պտղի մոտ լիովին ձևավորվում են ականջները: Երեխան արձագանքում է արտաքին ձայներին: Հետազոտությունների համաձայն՝ երեխայի սիրած ձայնը մոր ձայնն է: Որևէ քնքուշ բառով կամ անունով դիմեք երեխային: Երեխային հաճելի է, երբ դուք նրա հետ խոսում եք, հեքիաթ եք պատմում, երգում, արտասանում նրա համար: Հիշեք, որ ձեզ միշտ լսում են:

Չի սիրում`
Դեն նետիր դա

Բոլորին հայտնի է, որ նիկոտինը թույն է: Եթե դուք հակված եք այդ վատ սովորությանը կամ ուղղակի գտնվում եք ծխող մարդկանց կողքին, իմացեք, որ երեխային դա դուր չի գալիս: Փոքրիկի արյան անոթները նեղանում են, կտրուկ նվազում է արյան հոսքը, նա ավելի քիչ օգտակար նյութեր է ստանում և թուլություն է զգում, նա կարծես թե խեղդվում է, սրտի աշխատանքը արագանում է և արդյունքում նա ուզում է փախչել: Բայց ո՞ւր:

Սիրում է`
Երաժշտություն

Արդեն հղիության սկզբում էմբրիոնը կարողանում է ընկալել երաժշտական վիբրացիաները, իսկ մի քանի ամիս անց փոքրիկը կարողանում է նաև տարբերել առանձին մեղեդիներ: Փոքրիկի ճաշակով է դանդաղ, հանգստին նպաստող երաժշտությունը: Բացի այդ՝ հանգիստ երաժշտությունը դրական է ազդում գլխուղեղի բջիջների զարգացման և նյարդային համակարգի վրա: Եթե ցանկանում եք ուրախացնել փոքրիկին, նախասիրությունը տվեք, օրինակ՝ Մոցարտի, Վիվալդիի ստեղծագործություններին: Մոտեցրեք ականջակալները ձեր որովայնին և մի խանգարեք երեխային հաճույք ստանալ, սակայն հիշեք, որ երեխային դուր չի գալիս շատ բարձր երաժշտություն:

Չի սիրում`
Մամ, պետք չէ խմել

Գինովցած ծնողները տխուր երևույթ են: Նույնիսկ, եթե երեխան մոր արգանդում է մեկ գավաթ գինի ըմպելուց հետո փոքրիկի արյան մեջ ալկոհոլի քանակը նույնքան է, որքան մայրիկի մոտ: Քանի որ երեխայի մոտ դեռ զարգացած չեն այն մեխանիզմները, որոնք թույլ են տալիս մարդուն դուրս հանել օրգանիզմից վնասակար նյութերը, ապա հարբածությունը փոքրիկի մոտ երկու անգամ ավելի ուժեղ կլինի: Ալկոհոլը վնասակար է բոլոր ներքին օրգանների համար, սակայն առաջին հերթին ուղեղի, որտեղ կարող են անդառնալի փոփոխություններ տեղի ունենալ:

Սիրում է`
Շոյիր ինձ

Շոյեք ձեր որովայնը, հաճելի շոշափումը փոխանցվում է երեխային և նա իրեն երջանիկ և հանգիստ է զգում: Փորձեք երեխայի հետ մի խաղ խաղալ. երբ նա խփի Ձեզ, քնքշորեն շոյեք և հաճելի խոսքեր ասեք: Այսպիսով տեղի է ունենում առաջին շփումը, սա ոչ միայն զվարճալի է, այլ նաև շատ օգտակար նյարդային համակարգի զարգացման համար:

Չի սիրում`
Մի քիչ կամաց

Երեխան մոր արգանդում հիվանդագին է վերաբերվում բարձր ձայներին և գոռգոռոցներին, նույնիսկեթե դրանք լսվում են հեռուստացույցից: Երեխան արձագանքում է ոչ միայն ձայներին, այլ նաև մայրիկի սրտի աշխատանքի փոփոխությանը, այսինքն՝ տվյալ դեպքում նա կարծում է, որ իրեն և մայրիկին որևէ վտանգ է սպառնում: Երեխայի մոտ հաճախանում է սրտի աշխատանքը, առաջանում է խուճապի զգացում: Հետազոտությունների համաձայն՝ եթե ծնողները բարձր կամ զայրացած են խոսում, փոքրիկը մոր արգանդում ավելի է կծկվում և ձեռքերով փակում գլուխը: Երեխան ոչ մի կերպ չի կարող ինքնուրույն պաշտպանվել այդ սարսափից:

Սիրում է`
Ծիծաղեցրու ինձ, մայրիկ

Երբ դուք ծիծաղում եք, երեխան արգանդում զվարճաբար թռչկոտում է, կարծես բատուտի վրա լինի: Դա կախված է նրանից, որ մայրիկի արյան շրջանառությունը արագանում է և ավելի լավ է մատակարում թթվածինը երեխային: Միաժամանակ ծիծաղը բարելավում է էնդոկրին, նյարդային և իմունային համակարգերը, սրտի աշխատանքը և թուլացնում է ցավը: Այն խթանում է սիմպատիկ նյարդային համակարգի ազդեցությունը՝ բարելավելով գլխուղեղի աշխատանքը, նպաստում է էնդորֆիների` երջանկության հորմոնների առաջացմանը, նվազեցնում է սթրեսի հորմոնների քանակը` ադրենալինի և կորտիզոնի: Ձեր ծիծաղը օգտակար է երեխայի համար:

Չի սիրում`
Ոչ այդքան կտրուկ

Իհարկե, ֆիզիկական ակտիվությունը հղիության շրջանում շատ օգտակար է, սակայն ամեն ինչ լավ է չափի մեջ` ավելի լավ է զերծ մնալ կտրուկ շարժումներից, ջրի մեջ սուզումներից և այլ նմանատիպ գործունեությունից, ինչի ընթացքում երեխան կարծես «ամերիկյան ոլորանների» վրա լինի: Նույնիսկ դեռահասները միշտ չէ, որ դիմանում են նման սթրեսի, էլ ինչ խոսք չծնված երեխայի մասին: Բացի այդ՝ դա վտանգավոր է, քանի որ հաճախ հանգեցնում է արգանդի վաղաժամ կծկումների, թաղանթի պատռմանը կամ ընկերքի տարանջատմանը:

Սիրում է`
Մ-մ-մ, համով է

Ձեր արգանդում նստած է փոքրիկ քաղցրակեր: Հղի կնոջ ռացիոնը փոխում է պտղաջրերի համը: Հետազոտությունների համաձայն՝ եթե պտղաջրերը քաղցր են, երեխան այն ավելի հաճախ է կուլ տալիս, քան երբ այն թթու է կամ դառնոտ: Սակայն դա չի նշանակում, որ պետք է սնվել միայն քաղցրով: Գլյուկոզայի մակարդակը արյան մեջ կարող է բարձրացնել թարմ գազարը կամ թեփով հացը, որոնք պարունակում են բարդ ածխաջրեր, որոնք, համեմատած հասարակ ածխաջրերի հետ (շաքարի), շատ ավելի օգտակար են:

Չի սիրում`
Պետք չէ անհանգստանալ

Երբ ապագա մայրիկը նյարդայնանում է, նրա անոթները կտրուկ կծկվում են, իսկ արյան մեջ է նետվում մեծ քանակությամբ ադրենալին: Այս ամենը ազդում է պտղի վրա. կարող է տուժել նյարդային համակարգը, հաճախ հետագայում երեխան դժվարություններ է ունենում իր զգացմունքները լիարժեք արտահայտելու և մյուսներին կարեկցելու հարցերում: Այսօր մեր առօրյա կյանքում դժվար է խուսափել սթրեսից: Այդ պատճառով կարևոր է սովորել ուշադրություն չդարձնել մանրուքների վրա և ճիշտ արձագանքել խնդիրների ժամանակ: Դրանում ապագա մայրիկներին կօգնեն հոգեբանները:

Սիրում է`
Լողանա՞նք

Անկշռության զգացումը, որը կինը զգում է ջրի մեջ, հաճելի է ոչ միայն իր համար, այլ նաև փոքրիկի: Մարմնի թեթևակի օրորումը և ջրային մերսումը շատ օգտակար են երեխայի համար, դա հանգստացնում է փոքրիկին և միաժամանակ բարելավում պտղի արյան շրջանառությունը: Աշխատեք որքան հնարավոր է հաճախ այցելել լողավազաններ, սակայն ուշադրություն դարձրեք ձեր ընտրության վրա` քլորի մեծ պարունակությունը վնասակար է երեխայի համար:

Չի սիրում`
Սառեցրու ջուրը

Երբ ապագա մայրիկը շատ տաք լոգանք է ընդունում, նրա սրտի աշխատանքը արագանում է, անոթները լայնանում են և իջնում է արյան ճնշումը, արդյունքում արյան հոսքը դեպի ընկերք նվազում է, ինչը կարող է երեխայի մոտ հիպոքսիա առաջացնել: Տաք լոգարանը շոգեբաղնիքից ավելի վտանգավոր է, քանի որ շոգեբաղնիքում մարմնի ջերմաստիճանը կանոնավորվում է քրտնարտադրության միջոցով, իսկ ջրի մեջ դա տեղի չի ունենում, և երեխան անպաշտպան է դառնում:

Մասնագետի մեկնաբանությունը

Ցանկացած պտուղ մոր արգանդում, ինչպես և յուրաքանչյուր մարդ, ունի իր անհատականությունը, խառնվածքը և յուրովի է զարգանում: Հղիության նորմալ ընթացքի համար կարևոր է հետևել այն ազդանշաններին, որոնք ուղարկում է երեխան, նրա շարժումներին: Եթե ձեզ որևէ բան է անհանգստացնում երեխայի «վարքի» մեջ, անպայման խորհրդակցեք բժիշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Մայրս ամուսնացած տղամարդու սիրուհի էր, և հենց նրանից էլ ունեցել էր ինձ…
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել այս հոլովների թեստը
Թեստ․ Գուշակեք հեղինակին՝ կարդալով հայ պոեզիայից պատառիկներ
Թեստ․ Գտի՛ր թաքնված տառը
ԹԵՍՏ. Կհիշե՞ք արդյոք «Սպանված աղավնի» ֆիլմի հերոսներին
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց