Կյանքի 20 ոսկե սկզբունք

Like on FB:

Հայելու սկզբունք. ուրիշներին քննադատելու փոխարեն նախ քեզ ուշադրություն դարձրու:

Ցավի սկզբունք. վիրավորված մարդն ինքն է վիրավորում ուրիշներին:

Վերին ճանապարհի սկզբունք. մենք ավելի բարձր մակարդակի ենք անցնում, երբ ուրիշների հետ սկսում ենք վարվել ավելի լավ, քան նրանք մեզ հետ են վարվում:

Բումերանգի սկզբունք. երբ մենք օգնում ենք ուրիշներին, օգնում ենք մեզ:

Մուրճի սկզբունք. երբեք մուրճ մի օգտագործեք՝ զրուցակցի ճակատին կանգնած մոծակին սպանելու համար:

Փոխանակության սկզբունք. ուրիշներին տեղը դնելու փոխարեն մենք պետք է մեզ նրանց տեղում դնենք:

Սովորելու սկզբունք. յուրաքանչյուր մարդ, որին մենք հանդիպում ենք, կարող է մեզ ինչ-որ բան սովորեցնել:

Խարիզմայի սկզբունք. մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում նրա հանդեպ, ով հետաքրքրվում է իրենցով:

10 միավորի սկզբունք. մարդկանց լավագույն հատկությունների հանդեպ հավատը նրանց ստիպում է ցույց տալ իրենց լավագույն հատկությունները:

Առճակատման սկզբունք. նախ հարկավոր է հոգ տանել մարդկանց մասին, հետո միայն նրանց հետ առճակատման մեջ մտնել:

Քարե ժայռի սկզբունք. վստահությունը ցանկացած փոխհարաբերության հիմքն է:

Վերելակի սկզբունք. փոխհարաբերությունների ընթացքում մենք կարող ենք մարդկանց վեր բարձրացնել կամ վար իջեցնել:

Իրավիճակի սկզբունք. երբեք թույլ մի տվեք, որպեսզի իրավիճակը ձեզ համար ավելի մեծ նշանակություն ունենա, քան փոխհարաբերությունները:

Բոբի սկզբունք. երբ Բոբը խնդիրներ ունի բոլորի հետ, գլխավոր խնդիրը սովորաբար հենց Բոբն է լինում:

Մատչելիության սկզբունք. ինքդ քեզ հետ հարաբերություններում թեթեւությունն ուրիշներին օգնում է մեզ հետ ազատ զգալ:

Խրամատի սկզբունք. երբ մարտի ես պատրաստվում, քեզ համար այնպիսի խրամատ փորիր, որպեսզի նաեւ ընկերոջդ վերցնես քեզ հետ:

Հողագործության սկզբունք. բոլոր փոխհարաբերությունները հարկավոր է մշակել:

101 տոկոսի սկզբունք. որոնել 1 տոկոսը, որի հետ մենք համաձայն ենք, եւ դրան ուղղել մեր ջանքերի 100 տոկոսը:

Համբերատարության սկզբունք. ուրիշների հետ ճամփորդելը միշտ ավելի դանդաղ է, քան միայնակ ճամփորդելը:

Տոնելու սկզբունք. իրական փոխհարաբերությունների ստուգումը ոչ միայն հասկանալն է, թե որքան հավատարիմ ենք մենք ընկերներին, երբ նրանք անհաջողության են մատնվում, այլ այն, թե որքան ենք ուրախանում, երբ նրանք հաջողություն են ունենում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Պարզեք, թե որքան փչացած եք դուք
Մարդկանց 97 %-ը չի կարողանում այս նկարում գտնել ձիուն
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
VIDEO. Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
Ինչպես ազատվել կոնքերի հատվածում ավելորդ ճարպերից. 3 քայլ

Latest

VIDEO. Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը
«Փորձեք երջանկեցնել թեկուզ մեկ հոգու և երկրագնդի վրա բոլորը երջանիկ կլինեն». Յուրի Նիկուլինի 14 լավագույն մտքերը
Ինչպես ազատվել կոնքերի հատվածում ավելորդ ճարպերից. 3 քայլ
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
Նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ տղամարդն իր մեջ արդեն որոշել է հարաբերություններին վերջ տալ
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
«Երեխաներն ու սմարթֆոնները. ամեն ինչ ավելի վատ է, քան թվում է». բժիշկ Նիկոլաս Կարդարաս
Նախանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Այս համեմունքն օգնում է 3 անգամ ավելի արագ կորցնել ավելորդ քաշը