
Լուրջ և երկարատև հարաբերությունների համար կան պարտադիր նախապայմաններ, որոնք անհրաժեշտ է իմանալ մարդու մասին:
zNews-ը ներկայացնում է դրանք։
1. Ինչ վերաբերմունք ունի նա փողի հանդեպ
Հարկավոր է իմանալ՝ արդյո՞ք ձեր զուգընկերը պարտքեր ունի, սովոր է արդյոք պարտք վերցնել և արդյոք կարողանում է տնտեսել:
2. Ինչ է նա մտածում երեխաների մասին
Նույնիսկ եթե դուք դեռ չեք մտածում երեխա ունենալու մասին պետք է իմանալ, թե ինչ վերաբերմունք ունի ձեր ընտրյալը այդ հարցի շուրջ: Հնարավոր է, որ նա կտրականապես դեմ է երեխա ունենալուն, իսկ դուք միշտ երազել եք այդ մասին:
3. Ինչ կրոնական և քաղական հայացքներ ունի նա
Ոմանց ընդհանրապես չի հետաքրքրում այդ թեման: Սակայն անհրաժեշտ է իմանալ ձեր զուգընկերոջ հայացքները նման հարցերի շուրջ: Գուցե նա մոլի կրոնական է և դա որևէ կերպ ազդեցություն կունենա ձեր հարաբերությունների վրա:
4. Ինչպես է նա պատկերացնում իր կյանքը
Դուք պետք է միանման ցանկություններ և երազանքներ ունենաք, եթե պատրաստվում եք համատեղ կյանք կառուցել:
5. Ինչ նշանակություն ունեն նրա համար սեքսը և անձնականը
Միգուցե նախկինի հետ նամակագրությունը նա դավաճանություն է համարում: Պետք է նաև իմանալ, թե ինչ հաճախականությամբ է նա ուզում սեռական հարաբերություն ունենալ:
6. Ինչպես է նա հետևում իր առողջությանը
Դուք պետք է տեղյակ լինեք նրա խրոնիկ հիվանդությունների և հիվանդանալու ռիսկերի մասին, որպեսզի իմանաք, թե ինչին պատրաստ լինել ապագայում:
7. Անձնական ազատության նրա պահանջը
Ազատ քննարկեք ձեր անձնական սահմանները. յուրաքանչյուրի անձնական ժամանակը, ընկերների և հարազատների հետ հանդիպումները:
8. Ինչպես է նա իրեն պահում վեճերի ժամանակ
Ավելի լավ է նախապես իմանալ, եթե նա վեճերի ժամանակ ուզում է առանձնանալ և մենակ մնալ, այդ վարքը ձեր անձին դեմ ուղղված քայլ չհամարելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ