Գիտականորեն ապացուցված 8 միջոց` հարաբերությունները կատարյալ դարձնելու համար

Շատերիս համար ռոմանտիկ հարաբերությունները հիմնական տեղ են զբաղեցնում մեր կյանքում:

Եթե այդ հարաբերություններում ամեն ինչ կարգին է, ապա դրանք միշտական ուրախության աղբյուր են, իսկ եթե հարաբերություններում ամեն ինչ անկայուն է, դա մեծ ցավ է պատճառում մեզ:

Իրականում մեր երջանկությունը կախվածէ նրանից, թե ինչպես ինքներս մեզ կդրսևորենք այդ հարաբերություններում:

Առաջարկում ենք հետևել այս 8 կանոնին` հարաբերությունները կատարյալ դարձնելու համար:

1. Թարմ աչքով նայեք ձեր հարաբերություններին

Իրականում ոչ միշտ են ռոմանտիկ հարաբերությունները զգալի ջանքեր պահանջում: Թարմ աչքով նայեք ձեր հարաբերություններին: Արդյո՞ք ձեր զուգընկերն իրեն անփույթ չի պահում ձեր հետ շփվելիս, ուշադի՞ր է ձեր նկատմամբ, կարո՞ղ եք ձեզ ազատ ու բնական զգալ նրա կոքին գտնվելիս: Դուք միմյանց մեջ դրական կողմեր եք հայտնաբերում: Այս հարցերի շուրջ մտորելով` կարելի է հասկանալ, թե արդյո՞ք ցանկանում եք շարունակել նման հարաբերությունները:

2. Սկսեք ձեր սեփական երջանկությունից

Մարդկանց մեծամասնությունը չարաչար սխալվում է` կարծելով, որ հանդիպելով այն միակին, նրանք անմիջապես կերջանկանան: Իրականում հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաերջանիկ մարդիկ փորձում են հաճույք ստանալ ո՛չ միայն ռոմանտիկ հարաբերություններից, այլև` նախընտրում են զբաղվել այն ամենով, ինչ իրենց դուր է գալիս: Եթե ապրեք ձեր բնական կյանքով, դա թույլ կտա հարաբերություններում միայն լավն ու դրականը տեսնել:

3. Արտասովոր քայլեր կատարեք զուգենկերոջ հետ միասին

Մարդ ամեն ինչին հարմարվում է: Այս ասացվածքը ցույց է տալիս մարդու իրական էությունը: Այն, ինչ հետաքրքիր ու սպասված է առաջին ժամադրության ժամանակ, կարող է ձանձրալի թվալ համատեղ կյանքի երրորդ տարում: Հետազոտությունը ցույց է տվել, որ զույգերն, ովքեր մշտապես ներգրավված են ինչ-որ հետաքրքրաշարժ գործերում, ավելի մեծ ընտանեկան բավարարվածություն են զգում: Բացի այդ, նորանոր գործողությունները նպաստում են ուղեղի այն հատվածների ակտիվացմանը, որոնք պատասխանատու են ուրախության հորմոնի արտադրման համար:

4. Սովորեք ձեր զուգընկերոջ սիրո լեզուն

Ոսկե կանոնի փոխարեն նախընտրեք Պլատինե կանոնը` «Վարվիր մյուսների հետ այնպես, ինչպես իրենք կցանկանային, որ վարվեիր»:

5. Խուսափեք «ապոկալիպսիսի 4 հեծյալներից»

Ի՞նչ է դա. հոգեբաններն առանձնացրել են վարքի 4 տեսակ, որոնք կործանարար են հարաբերությունների համար` քննադատություն, արհամարhանք, պաշտպանություն և ընդդիմություն:

6. Ուշադրություն զարգացրեք

Կենտրոնացեք ներկայիս հարաբերությունների, ներկա պահի վրա և հաճույք ստացեք իրական զգացողություններից:

7. Առավելագույնս ուշադիր եղեք լավ նորությունների նկատմամբ

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն, թե ինչպես ենք արձագանքում մեր զուգընկերոջ համար լավ նորությանը, կարող է կա՛մ օգնել մտերմությանը, կա՛մ խանգարել: Ակտիվություն և հետքրքրվածություն ցուցաբերեք, երբ նա կիսվում է ձեզ հետ իր հաջողություններով: Դա կամրապնդի ձեր կապը:

8. Հպվեք միմյանց ամեն օր

Մեր ծննդյան առաջին իսկ պահից մեզ անընդհատ ինչ-որ մեկը հպվում է: Հպվելու գործառույթը կապված է անվտանգության, վստահության և աջակցության զգացողության հետ: Մարդիկ, ովքեր ավելի շատ են ֆիզիկական աջակցություն ստանում զուգընկերոջից, ավելի երջանիկ են հարաբերություններում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․