Պատկերացրեք, որ երբեք չեք գտնի ձեր միակին

Like on FB:

Ի՞նչ տեղի կունենար, եթե հնարավորություն ունենայիք նայել ապագան կանխատեսող կախարդական գնդակի և անվիճելի հստակությամբ տեսնել, որ երբեք չեք հանդիպելու ձեր ողջ կյանքի սիրուն։

Դա պատկերացնելն իսկապես օգտակար է։ Այս ամբողջ ընթացքում դուք հույս եք ունեցել հանդիպել միակին կամ գոնե մեկին, ով որոշակի չափով կբավարարի ձեր պահանջները, և ում հետ կկարողանաք ապրել կյանքի մնացած մասը։ Գիտեմ, դուք այնքան էլ միամիտ չեք և չեք հավատում հարազատ հոգիներին։ Բայց ամեն դեպքում սպասում եք հանդիպել մեկին, ով ձեզ դուր կգա, ում հետ կարելի է երկար ժամանակ անցկացնել, ով հոգ կտանի ձեր մասին, երբ հիվանդանաք, ով ամեն օր կլսի ձեզ աշխատանքային օրվա ավարտից հետո։ Բոլորս էլ ունենք այսպիսի հույսեր։ Բոլորս էլ մարդ ենք։

Սիրո որոնումը յուրահատուկ հատկություն ունի. այն մշտապես ազդում է մեզ վրա։ Սերը մեր գործողությունների առաջնային պլանում է, նույնիսկ, եթե ուղեղում ամեն ինչ այլ կերպ է «դասավորված»։ Սերն է պատճառը, որ նախորդ շաբաթ նոր ջինս եք գնել։ Սերն է պատճառը, որ միացել եք սրճարանում գտնվող ընկերներին՝ չնայած չեք ուզել։ Այն ձեր վախերի ու ապագայի նկատմամբ անվստահության պատճառն է։ Սերն այն է, ինչ մեզ ոգեշնչում է հսկայական փոփոխությունների։

Եվ այսպես. եթե հստակ իմանայիք, որ սերը երբեք չի բացելու ձեր դռները, ինչպե՞ս կնայեիք ձեր կյանքին։ Առօրյայում կփոխեի՞ք որևէ բան։ Ի՞նչ կասեք երկարաժամկետ ծրագրերի մասին։ Առաջին պատասխանը կլինի հետևյալը՝ ոչինչ։ Ի վերջո, դուք խելացի մարդ եք։ Դուք ծրագրեր ունեք, որոնք որևէ բանի ազդեցությանը չեն ենթարկվում։ Բոլորս ենք այդպես կարծում։ Մտածեք ևս մի քանի վայրկյան։ Մենք չենք ցանկանում խսոտովանել, որ սերը հենակ է, որը մենք ամենուր օգտագործում ենք։ Միտքը, որ որևէ պահի ինչ-որ մեկը կսիրի մեր բոլոր թերությունները, լավ առիթ է՝ ինքներս մեզ վրա չաշխատելու համար։ Մի ամբողջություն կազմող երկու կեսերի սկզբունքը խոչընդոտում է նրան, որ ինքներս դառնանք լավագույն կեսը։

Եթե իմանայիք, որ սերը երբեք ձեզ համար հենարան չի դառնալու, ինչպե՞ս կդասավորեիք կյանքի մնացած մասը։ Կկենտրոնանայիք կարիերայի և հաջողությա՞ն վրա, թե՞ ավելի շատ կհանգստանայիք, դուրս կգայիք հարմարավետության սահմաններից։

Ես տալիս եմ այս հարցերը, քանի որ հակված եմ մտածել, որ ամբողջ կյանքի սերը չգտնելու հեռանկարը կարող է շրջադարձային դառնալ մեզ համար։ Գիտակցությունը, որ մենք սկզբնական շրջանում կործանարար ենք համարում, ի վերջո կարող է ազատություն տալ մեզ։ Միայնության պայմաններում մահանալու վախի բացակայության դեպքում մեր առջև բացվում են մեծ հնարավորություններ։ Մենք կարող ենք փորձել ապրել մայրցամաքներից յուրաքանչյուրում։ Մենք կարող ենք ցնցող կարիերա ստեղծել։ Կարող ենք վերադառնալ համալսարան և ստանալ կրթությունը, որը միշտ ցանկացել ենք՝ առանց անհանգստանալու ֆինանսական բեռի մասին։ Սերը մեզ այս կերպ ետ է պահում, և մենք դա չենք հասկանում։ Դրա բացակայության երաշխիքը կարող է դառնալ բացարձակ ազատության զգացում։

Իրավիճակում, որում հասկանում ենք, որ հարկավոր չէ փնտրել աիրուն, մենք վերջապես կհասկանանք, որ ինքներս մեզ սիրելու իրավունք ունենք։ Կհասկանանք, որ մենք կարող ենք ապրել՝ զարգացնելով ինքներս մեզ, ձեռնոց նետելով ինքներս մեզ։ Այդ դեպքում ինքներս մեր մեջ կգտնենք այն, ինչ փնտրում էինք մյուսների մեջ։

Գոյություն ունի մի բան, որը պիտի դադարենք անել՝ սպասել, որ որևէ մեկը կգա ու կփոխի մեր կյանքը։ Պարզապես եղեք այն մարդը, ում սպասել եք։ Ամեն օրն այնպես ապրեք, կարծես սիրահարված եք դրան։ Որովհետև մի բան հաստատ գիտեք. ցանկացած անհաջողության, վախի ու պարտության միջով միայն դուք եք անցնելու, և ոչ՝ մեկ ուրիշը։ Դուք եք այն մարդը, ով ընդունում է իր բոլոր մրցանակները։ Դուք ինքներդ եք ձեզ օգնության ձեռք մեկնում, երբ ընկնում եք։ Դուք եք այն մարդը, ով ձեզ գետնից բարձրացնում է յուրաքանչյուր անգամ, երբ ուժերը լքում են ձեզ։

Մենք պետք է սովորենք գնահատել այն ամենը, ինչ բերում ենք մեր կյանք։ Հեգնական է հնչում, բայց մենք առավել գրավիչ ենք այն պահերին, երբ չենք մտածում այդ մասին։

Երբ վստահ ենք քայլում կյանքի ճանապարհով, ազատ և առանց սահմանափակումների, մենք այնպիսի էներգիա ենք ճառագում, որը հնարավոր չէ համեմատել որևէ բանի հետ, որը հնարավոր չէ ձևացնել։ Այդ էներգիան կարող է փոխել ոչ միայն մեր, այլև մյուսների կյանքը։

Այդ պատճառով ավելի լավ է դադարել փնտրել միակին, ում հետ հարմար կլինի անցկացնել կյանքի մնացած մասը։ Ինքներդ եղեք այդ Միակը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Կնոջ խառնվածքն` ըստ ծննդյան ամսաթվի
ԹԵՍՏ. քանի՞ երեխա կունենաս
7 վնասակար սովորություններ, որոնց պատճառով կուրծքը կախվում է
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Կենդանակերպի 6 ամենանախանձ և հիշաչար նշանները
Ո՞րն է կանացի ամենագայթակղիչ հագուստը
Սիրահարված աղջկան մատնող 7 նշան
Բարձրորակ կնոջ 12 նշան

Latest

Մարդկանց միայն 2%-ն է կարողանում լուծել Էյնշտեյնի հանելուկը. իսկ դու կարո՞ղ ես
Այս կինը 10 օր աշխատանքի է գնացել ամուսնու հագուստով. միայն տեսեք, թե ինչ է ստացվել
«Եթե ուզում եք զգալ կյանքն իր ողջ գեղեցկությամբ, սովորեք բաց թողնել»․ Իլսե Սանդի լավագույն մտքերը
Հոգեբանական խորամանկ հնարքներ, որոնք իսկապես աշխատում են
Մայրս 40-ն անց է, իսկ նա երիտասարդանում է աչքիս առաջ. խոստովանեց, որ ամեն օր խառնում է էժան դոնդող և…
5 նշան, որ պետք է երեխայի հետ ավելի խիստ լինեք
4 հավաստի միջոց՝ ստախոսին ակնթարթորեն ճանաչելու համար
Կանանց 6 սխալ, որ ուղիղ ճանապարհ են հարթում դեպի երես առած տղամարդը
Ինչո՞ւ չի կարելի ռելսերի վրա ընկնելուց հետո հետ բարձրանալ կառամատույց