Նվիրվում է կանանց և սիրուհիներին

Like on FB:

Միանգամից ասեմ, որ ես վատ չեմ տրամադրված սիրուհիների հանդեպ: Նախ՝ որովհետև իմ ամուսինը սիրուհիներ չուներ, երկրորդ՝ ես չարակամ չեմ, և երրորդ՝ համարում եմ, որ տվյալ դեպքում հարցի հասցեատերը պետք է ամուսինը լինի, այլ ոչ թե՝ օտար կին, ով ձեզ, սիրելի կանայք, երբեք չի երդվել հավատարիմ լինել ու ձեզ հետ չի ամուսնացել:

Կան, իհարկե, այնպիսի սիրուհիներ, ովքեր արժանի են ամենավատ վերաբերմունքի, քանի որ իրենք էլ իրենց հերթին՝ ստոր են ու կատաղի: Բայց բանն այն է, որ սիրուհիների մեծ մասն այդպիսին դառնում է անելանելիությունից կամ, իրենց կարծիքով՝ կատարյալ տղամարդու հանդիպելիս, ով այնքա՛ն գեղեցիկ է խոսում: Այդ կանայք իսկապես հավատում են տղամարդու սիրուն:

Կարծում եմ, եթե սիրում ես տղամարդուն, չես կարող նրան վատություն անել ու խնդիրներ ստեղծել վերջինիս համար: Եթե տղամարդն ինքն էլ սիրում է, նա չի ապրի այլ կնոջ հետ ու որոշում կընդունի:

Այդ պատճառով էլ համարում եմ, որ, եթե տղամարդը սիրուհի ունի, ուրեմն նրա ընտանիքում խնդիրներ կան, իսկ եթե խնդիր կա, ապա այն պետք է լուծել, այլ ոչ թե դրանում մեղադրել մեկ այլ կնոջ: Այդ կինը, իմ կարծիքով, դժբախտ է, եթե համաձայնել է այդպիսի՝ իր արժանապատվությունը նվաստացնող հարաբերությունների:

Անգամ չհամաձայնելով ինձ հետ՝ ցանկացած սիրուհի հոգու խորքում գիտի, որ ճիշտ եմ: Այդ պատճառով էլ, սիրուհիներ, ես ձեզ իսկապես խղճում եմ, անկեղծորեն:

Իսկ կանանց ուզում եմ ցանկանալ մեկ բան՝ սիրեք ձեր ամուսիններին, իմացեք, թե ինչով է նա շնչում, և ինչն է նրա համար կարևոր, և այդ ժամանակ ձեր միության մեջ երրորդը տեղ չի ունենա:

Ես հիմա չեմ խոսում կնամոլների ու հիմարների մասին, այլ նորմալ տղամարդկանց մասին:

Եթե տանը լավ է, խաղաղ է ու հանգիստ, ամուսինը ոչ մի տեղ չի հեռանա: Հավատացեք, դա իսկապես այդպես է:

Բոլորիս հաջողություն ու երջանկություն եմ մաղթում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում