Ուզում ես պահե՞լ, բաց թող…

Like on FB:

Ու ամենակարևորը, դա արա քո գլխում: Իսկապես բա՛ց թող: Թող ինչ-որ բան լինի՝ անկախ քո համառ ցանկությունից:

Թույլ տուր, որ ինչ-որ մեկը վարվի այնպես, ինչպես ինքն է ուզում ու համարում ճիշտ: Ներքուստ ընդունիր դա ու համաձայնիր: Եվ շարունակիր ապրել քո կյանքով:

Շատ վաղուց Կաստադենայի մոտ կարդացել եմ. «Մի կապվիր ոչ մեկի ու ոչնչի հետ»: Չէի հասկանում, այդ ինչպե՞ս, ինչի՞ համար:

Չէ՞ որ հրաշալի է կապվածություն ունենալը: Ինչպե՞ս ապրել առանց դրա: Եվ միայն հիմա հասկացա, որ այդպես դու կարող ես ազատ լինել:

Շատ հաճախ կապվածությունը դառնում է կախվածություն: Իսկ դրա հետ դու քեզ ես կորցնում:

Սա վերաբերում է ընդհանրապես կախվածության բոլոր դրսևորումներին` ծխախոտից, ալկոհոլից, մարդուց…

Երբ ապրել և շնչել առանց դրա չես կարող: Այդ պատճառով էլ պետք է կարողանաս ամեն բան բաց թողնել: Որպեսզի ինքդ քեզ պես լինես, իրական:

Թող որ ամեն ինչն ազատ կամարտահայտությամբ լինի: Ոչ թե «դե լավ» կամ «ի հեճուկս թշնամիների», այլ հանգիստ, վստահ համոզմունքն այն բանում, որ, դրա հետ թե առանց դրա, ինչ-որ բանի կամ մեկի կարիքը դու շատ-շատ ունես, բայց միևնույն է, ամեն ինչ կարգին կլինի:

Կարևոր է արդյունքին կապվածություն չունենալ, քանի որ ոչ ոք պարտավոր չէ համաձայնել քեզ հետ, որ որքան էլ վատ, անտեղի ու անխելք թվա քեզ ինչ-որ մեկի ընտրությունը, դա միայն ու միայն քո գնահատականն է:

Դա ուրիշին իր կարծիքը, տեսակետը, զգացմունքը և գործողությունը արտահայտելու հնարավորություն տալու քո ցանկության բացակայությունն է:

Դու պարտավոր չես այդ գործողության կողքին լինել, բայց և դու չպետք է քեզ վրա այդ միտքը փոխելու պատասխանատվությունը վերցնես կամ բացատրես, թե որքան սխալ է այդ զգացումը:

Միակ բանը, որ դու կարող ես փոխել, այն է, որ շարունակես ապրել քո կյանքով: Ա՛յ սա դու պարտավոր ես անել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Կնոջ խառնվածքն` ըստ ծննդյան ամսաթվի
ԹԵՍՏ. քանի՞ երեխա կունենաս
7 վնասակար սովորություններ, որոնց պատճառով կուրծքը կախվում է
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Կենդանակերպի 6 ամենանախանձ և հիշաչար նշանները
Ո՞րն է կանացի ամենագայթակղիչ հագուստը
Սիրահարված աղջկան մատնող 7 նշան
Բարձրորակ կնոջ 12 նշան

Latest

Մարդկանց միայն 2%-ն է կարողանում լուծել Էյնշտեյնի հանելուկը. իսկ դու կարո՞ղ ես
Այս կինը 10 օր աշխատանքի է գնացել ամուսնու հագուստով. միայն տեսեք, թե ինչ է ստացվել
«Եթե ուզում եք զգալ կյանքն իր ողջ գեղեցկությամբ, սովորեք բաց թողնել»․ Իլսե Սանդի լավագույն մտքերը
Հոգեբանական խորամանկ հնարքներ, որոնք իսկապես աշխատում են
Մայրս 40-ն անց է, իսկ նա երիտասարդանում է աչքիս առաջ. խոստովանեց, որ ամեն օր խառնում է էժան դոնդող և…
5 նշան, որ պետք է երեխայի հետ ավելի խիստ լինեք
4 հավաստի միջոց՝ ստախոսին ակնթարթորեն ճանաչելու համար
Կանանց 6 սխալ, որ ուղիղ ճանապարհ են հարթում դեպի երես առած տղամարդը
Ինչո՞ւ չի կարելի ռելսերի վրա ընկնելուց հետո հետ բարձրանալ կառամատույց