Հոգեբանի կողմից տրված 14 ոչ սովորական հնարքներ՝ սթրեսից դուրս գալու համար

Like on FB:

Մտքերը թափառում են, հնարավոր չէ կենտրոնանալ, ինչ-որ վատ բանի զգացողություն կա` ընդհուպ խուճապի հասնող:

Ահա նրանք՝ սթրեսի նախանշանները, որոնք մեզ հունից հանում են:

Ի՞նչ անել:

Ինչպե՞ս կառավարել սթրեսը:

Չէ՞ որ դա ոչ միայն կօգնի վերադառնալ նորմալ կյանքի, այլև կազատի հիվանդություններից և նույնիսկ կդանդաղեցնի օրգանիզմի ծերացման գործընթացը:

Սանրվեք

Աշխատանքային օրվա ընթացքում, համակարգչի մոնիտորի առջև ժամանակ անցկացնելով, դիմային մկանունքն այնպես է լարվում, որ գլուխը ծանրանում է և սկսում ցավել: Սթրեսից դուրս գալու եղանակներից մեկն էլ 10-15 րոպեների ընթացքում մազերը սանրելն է: Այս պրոցեդուրան նպաստում է արյան արագ հոսքին և թուլացնում է մկանները:

Պաղպաղակ կերեք

Համեղ կերակուրն արդյունավետ հակասթրեսային դոպինգ է: Լավ տրամադրությունը պահպանել, սթրեսը հանել կօգնի յուղոտ ձուկը, որի մեջ կան օմեգա-3 թթուներ, որոնք շատ օգտակար են նյարդային համակարգի համար: Եթե ձուկ չեք սիրում, պաղպաղակ կերեք կամ բանան: Այս մթերքների ազդեցությունը պակաս օգտակար չէ, քան հակադեպրեսանտներինը:

Մերսում

Էներգիան պահպանելու համար 30 վայրկյանով մերսեք քթի տակ, հոնքամիջում, ստորին շրթունքի տակ և ձեռքի ափի մեջ գտնվող կետերը:

Տրորեք ձեռքի ափերը

Սա նյարդային լարվածությունից ձերբազատվելու և սթրեսից խուսափելու պարզ եղանակներից է: Պետք է ողջ ուժով ձեռքի ափերը քսել իրար, այնքան, քանի դեռ  դրանք չեն տաքացել: Օգտակար է նաև ականջներն ինտենսիվ տրորելը: Այդպես դուք կարող եք առույգանալ ու կենտրոնանալ աշխատանքի վրա:

Լվացեք բոլոր վեճերն ու սթրեսները

Էմոցիոնալ նեգատիվը հաղթահարել կօգնի 15 րոպեանոց լոգանքը: Կանգնեք ջրի տաք շիթերի տակ այնպես, որ դրանք մերսեն գլուխն ու ուսերը: Շուտով դուք կզգաք, թե ինչպես է ջուրն իր հետ տանում ամեն անպիտան բան:

Թվով 27 առարկաներ

Արևելյան սովորույթն ասում է, որ, եթե ուզում եք ազատվել թախծից, տանը 27 իր տեղաշարժեք: Համարվում է, որ դրանով էներգիայի համար տարածք է ազատվում, ինչը կարող է անարգել սահել ճիշտ ուղղությամբ: Փորձեք այս մեթոդը, և ինքներդ կհամոզվեք, որ այն ուղեղին օգնում է ցրվել և հանգստանալ:

Աստիճան

Աստիճաններով շուրջ 30 վայրկյան վեր ու վար արեք վազքով: Այս վարժությունն էմոցիոնալ սթրեսի համար պատասխանատու ուղեղի հատվածներին թթվածնի հոսք կապահովի:

Ներկեր

Հոգեբանները հայտնաբերել են, որ 2-3 րոպեի ընթացքում նկարների գունազարդումն ուժեղ սթրեսի շրջանում 5 անգամ կմեծացնի աշխատանքը ժամանակին ավարտելու հավանականությունը: Սա նշանակում է, որ այսպիսով դուք ոչ միայն կհաղթահարեք սթրեսը, այլև հավանական է՝ մի գլուխգործոց կստեղծեք:

Գիբիսկուսով (չինական վարդ) թեյ

Ռադիկալների կուտակման դեպքում  մարդը սթրեսային իրավիճակներին բնորոշ անհանգստության և խուճապի զգացողություն է ունենում: Գիբիսկուսը թույլ չի տալիս ռադիկալներին խտանալ, ցրում է դրանք և այդպիսով օգնում հանել սթրեսը:

Թափահարիր ձեռքերդ

Շատ մարդկանց մոտ սթրեսն արտահայտվում է նրանով, որ կծկվում և իրենց էլաստիկությունն են կորցնում ուսագոտու, պարանոցի և ողնաշարի գոտկատեղային հատվածի մկանները: Այստեղից էլ առաջանում են և՛ գլխացավերը, և՛ մեջքի ցավերը: Այս պարագայում լավ օգուտ կարող են տալ մերսումն ու լողը: Տանը և աշխատավայրում կարելի է մկանների թուլացմանը միտված պարզ վարժություններ կատարել: Պետք է պտտել ձեռքերը, դրանք տարբեր ուղղություններով ճկել, ինչպես նաև՝ թափահարել ոտքերը:

Տան մաքրման աշխատանքներ

Տունը հավաքել-մաքրելը, իրերն իրենց տեղերում դասավորելը կօգնի կարգի բերել մտքերը և կենտրոնանալ: Բացի դրանից, դարակների, արկղերի և պահարանների դասավորված տեսքը լրացուցիչ հոգեբանական էֆեկտ է տալիս, քանի որ արտաքին կարգուկանոնն ու կազմակերպվածությունը մարդն անգիտակցաբար տեղափոխում է դեպի իր կյանք:

Մեկ րոպե՝ մտածելու համար

Հնարավորություն գտեք տանը միայնակ մնալու, որպեսզի մտքերը կարգի բերեք: Միացրեք սիրելի երաժշտությունը, սառնարանից հանեք ձեր սիրած քաղցրավենիքը ու հարմար տեղավորվեք բազմոցի մեջ: Մտածեք, թե ինչ կուզեիք ամենաշատը, և այդ ցանկությունը գրեք թղթի վրա: Հստակ պլանի տեսքը կօգնի որոշակիացնել հետագա անելիքները:

Արոմաթերապիա

Բույրերը խիստ կապված են էմոցիոնալ հիշողության հետ: Այդ պատճառով էլ շատ օգտակար է ձեռքի տակ ունենալ այն բույրը, որը կապված կլինի, ասենք, շատ մեծ երջանկության պահերի, հիացմունքի, վայելքի հետ: Հաճախ վայելեք այդ բույրը, և դա կօգնի ձեզ երկար պահպանել լավ տրամադրությունը:

Պարեր

Անպայման պարեք տանը: Երաժշտության տակ ռիթմիկ շարժումները լավ օգնում են հանել սթրեսը: Բացի դրանից, պարերը որպես ժամանց են ընկալվում, ի տարբերություն ֆիթնես ակումբի մարզումների:

Նյութը հրապարակման պատրաստեց  zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

5 ազերի 6 հայի գերի են տանում. Hraparak.am (Video)
Ով է Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստի հեղինակը (Photo)
-25 կգ. Օլյա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչ տեսք ուներ մինչև նիհարելը (Photo)
Ո՞վ է Սոնա Ռուբենյանի սկեսուրը և ինչու էր հարսանիքին բոթասով (Video)
Գիտնականները պարզել են կնոջ ամենագրավիչ տարիքը
Խեցգետինները շատ հզոր մարդիկ են․ 9 պատճառ, թե ինչու է այս կենդանակերպի նշանն ամենալավը․ նրանց չսիրելն ուղղակի անհնար է
Մարդկանց 97 %-ը չի կարողանում այս նկարում գտնել ձիուն
Միայն շատ ուշադիր մարդիկ են կարողանում տեսնել այս 9 նկարներում առկա տարբերությունները
Ութ նշան, որ կինը տղամարդու հետ լինելու կարիք ունի

Latest

Ինչպե՞ս վառել սովորական լուցկին առանց նրա տուփի. սա իսկական հրաշք է (Video)
Եթե ձեր մեքենայի անիվի մոտ տեսնեք նման պլաստիկե շիշ, ապա զգույշ եղեք. ահա, թե ինչու
Նկատե՞լ եք արդյոք ձվի մեջ այս սպիտակ հանգույցները․ ահա, թե ինչ է դա նշանակում
Թեստ․ ի՞նչ եք տեսնում կարմիր սլաքի ներքևում
Ուշագրավ. Ինչո՞ւ է Կարվալոլի և Վալոկարդինի վաճառքը արգելված Եվրոպայում
ԹԵՍՏ. Ո՞ր խողովակից ջուրն ավելի արագ կդատարկվի․ թեստը կբացահայտի, թե որքան խելացի եք դուք
«Չկա ավելի վատ բան, քան անձնական խնդիրներ ունեցող մարդուն իշխանության գլուխ հանձնելը». Պաբլո Էսկոբարի լավագույն մտքերը
Կենդանակերպի 5 նշան, ովքեր 2022 թվականին հարստանալու մեծ շանսեր ունեն
«Չկա մի դեղամիջոց, որն ի վիճակի լինի բուժել այն, ինչ…». Մարջան Ավետիսյան