Կանացի 7 հնարք՝ ցանկացած տղամարդու գայթակղելու համար

Like on FB:

1. Կռացիր դեպի նա

Կարող ես նաեւ մի քանի անգամ։ Ոչ վերբալ ազդանշանները շատ կարեւոր են, հենց դրանք են ձեր մասին տպավորություն ստեղծում։ Մի քանի ոչ վերբալ ազդանշան կա, որոնք նրան կհուշեն, որ նա ձեզ գրավում է ու հետաքրքրում։ Խոսելիս կռացեք դեպի նա։ Ձեր ամբողջ մարմնով շրջվեք դեպի նա ու ուշադրությունը մի շեղեք ուրիշների ուղղությամբ։ Սա ձեզ դուր եկող տղամարդու ուշադրությունը գրավելու ամենահասարակ հնարքներից է։

2․ Նաայիր ուղիղ նրա աչքերի մեջ ու ժպտա

Դուք հավանաբար գիտեք, որ աչքերի մեջ նայելը շատ կարեւոր է, եթե ուզում եք նվաճել տղամարդուն, բայց հայացքին եթե նաեւ ժպիտ ավելացրեք՝ կրկնակի էֆեկտ կստանաք։ Միսուրիի համալսարանի հետազոտողները դա ապացուցել են փորձով։ Երբ բարում մի կին միայն իր սեւեռուն հայացքով է փորձել գրավել տղամարդկանց, տղամարդկանց 20 տոկոսն է մոտեցել նրա հետ ծանոթանալու, իսկ երբ նաեւ ժպտացել է՝ 60 տոկոսը։ Այլ կերպ ասած՝ շպարի ու բարդ սանրվածքի փոխարեն ավելի լավ է գեղեցիկ ժպտալ սովորեք։

3․ Լուսավորությունը քո օգտին օգտագործիր

Ապացուցված է, որ տղամարդկանց ավելի շատ դուր են գալիս լայնացած բիբերով կանանց լուսանկարները, իսկ խամրած լույսի ներքո բիբերը ինքնաբերաբար լայնանում են։ Դրա համար էլ ժամադրության գնալիս՝ ընտրեք խամրած լույսով վայր, որպեսզի ավելի գրավիչ լինեք։

4․ Կրկնիր նրա հետեւից

Ըստ հետազոտությունների՝ մարդիկ սկսում են հետաքրքրել նրանով, ով կրկնում է իրենց շարժումները։ Այդ «հայելու էֆեկտը» նկատվում է ընկերների ու սիրեկանների միջեւ, բայց շարժուձեւը գիտակցաբար կրկնելն էլ կարող է ենթագիտակցական մակարդակում արդյունավետ լինել ու գրավել ձեր հետաքրքրության օբյեկտի ուշադրությունը։ Իհարկե խոսքը բոլոր շարժումները կրկնելու մասին չէ։ Ասենք գինու բաժակը բարձրացրեք այն պահին, երբ նա է բարձրացնում։ Կամ հենվեք բազմոցին, երբ նա է հենվում։

5․ Նրա ձախ կողմում մնա

Ձախ կողմը կապակցված է ուղեղի աջ կիսագնդի հետ, որը պատասխանատու է զգացմունքների ու գեղագիտական ընկալման համար, մինչդեռ ձախ կիսագունդը՝ տրամաբանության ու ռացիոնալության։ Ասում են, որ եթե տղամարդու ձախ կողմում քայլեք ու նրա ձախ ականջին որեւէ բան ասեք, դա զգացմունքային տեսակետից ավելի ազդեցիկ կլինի։

6․ Օծանելիքից ճիշտ օգտվիր

Օծանելիքը ոչ միայն լավ բուրելու, այլեւ անմոռանալի տպավորություն ստեղծելու հրաշալի միջոց է։ Ստեղծեք ձեր սեփական բույրը՝ ամեն օր օգտվելով ձեր սիրելի օծանելիքից։ Եթե նա որեւէ այլ տեղ զգա այդ բույրը՝ անմիջապես ձեր մասին կհիշի։

7․ Հանդիպիր պարզ ու արեւոտ օրերին

Լավ, տաք եղանակը նպաստում է օրգանիզմում էնդորֆինների արտադրությանը, որոնք պատասխանատու են ուրախության զգացմունքի համար։ Եթե նրա հետ արեւոտ օր հանդիպեք՝ նա այդ ուրախությունը ձեզ հետ կասոցացնի։ Բացի դրանից ժամադրությունը երկուսիդ համար էլ ուրախ կանցնի։ Այնպես որ ժամադրվելիս՝ ծանոթացեք նաեւ եղանակի տեսությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

7 նշան, որ դա սեր չէ, այլ կիրք
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Ձիգ հետույք` ընդամենը մեկ շաբաթում․ 5 արդյունավետ վարժություն
10 միջոց՝ ավելի գեղեցիկ դառնալու համար
9 հնացած և վնասակար գաղափար, որոնք մենք մինչ օրս մեր երեխաների «գլուխն ենք մտցնում»
Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է
Առակ մոր մասին, որ պետք է կարդան բոլորը
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում
Ինչ սպասումներ ունեն տարբեր կենդանակերպի նշանները սեռական հարաբերություններից

Latest

Մոռացեք դիետաների մասին․ Ամեն երեկո դրեք ՍԱ լեզվի տակ ու մեկ շաբաթում նիհարեք 5 կգ
«Մի փաթաթեք ձեր անցյալը շրջապատի վզին, եթե նրանք ձեզ դա չեն խնդրում». Շփման 8 ոսկե կանոն
Տարիքը, երբ սկսվել է դաշտանը, շատ բան կարող է պատմել կանացի առողջության մասին
Մորաքույրս 50 տարեկանում ասպիրինով դիմակ է օգտագործում և 30 տարեկանի տեսք ունի
Կարդացեք հաճույքով․ «Կինը շատ ծեր էր․ ամենայն հավանականությամբ նա մոտ 90 տարեկան էր»
15 ֆիլմեր, որոնք դուք պարտավոր եք դիտել. այս ֆիլմերն իրավացիորեն կարելի է գլուխգործոց համարել
«Ինքներդ ձեզ խաբելով` շատ մի ուրախացեք». Սամուրայի կյանքի 20 կանոնները, որոնք գրվել են ավելի քան 400 տարի առաջ
Ուշադիր եղեք, թե ում հետ եք կիսում ձեր ինտիմ էներգիան
«Ադրբեջանի գոյությունը ես համարում եմ ցավալի պատմական սխալ և թյուրիմացություն»․ Հայերի մեծ բարեկամ Անտոն Նոսիկի լավագույն մտքերը